Տնտեսություն

Դեկտեմբեր 3, 2014թ. 23:07

ՀՅԴ խմբակցությունը, ճիշտ պահին՝ ԵՏՄ պայմանագրի վավերացման այս փուլում, հրապարակ հանեց մի փաստաթուղթ, որը ընդունվել է Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին, խոսքս՝ 1993-ին կնքված և 1994-ին վավերացված <Տնտեսական միություն տեղծելու մասին> միջազգային պայմանագրին է վերաբերվում: Սրա շրջանառումը նկատելիորեն շփոթեցրել է նախկիններին, քանզի 94-ին ստորագրվել է մի փաստաթուղթ , որը տնտեսական ինքնության կորստի առումով շատ ավելի վտանգավոր է, քան այսօր առաջարկվող ԵՏՄ պայմանագիրը: Ի դեպ, այն անգամ համարվեց ԵՏՄ պայմանագրի նախատիպը՝ առավել կոշտ տարբերակով:


Նոյեմբեր 30, 2014թ. 19:33

Հայք” վերլուծական-տեղեկատվական կենտրոնը նոյեմբերի 29-ին կազմակերպեց ասուլիս-քննարկում՝ “ԵՏՄ անդամակցության օգուտներն ու վնասները, դրամի արժեզրկումը” թեմայով: Հյուրն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԸ


Նոյեմբեր 28, 2014թ. 21:58

Խորհրդարանում մատների վրա կարելի է հաշվել այն պատգամավորներին, որոնք դեմ են ԵՏՄ անդամակցմանը: Հատուկենտ դժգոհողները նախ նշում էին, թե անդամակցման կողմնակիցները խոսում են ԵՏՄ պայմանագրի կառուցվածքից, մինչդեռ՝ ոչ մի խոսք բովանդակությունից: Այսպիսի «մեղադրանքները» անընդունելի ու վտանգավոր են համարում այն մասնագետները, որոնք մեկ տարի շարունակ ներկայացնում են ԵՏՄ անդամակցման օգուտն ու վնասը:


Նոյեմբեր 13, 2014թ. 12:38

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում` Ջեյմս Ապպաթուրայը, իր ֆեյսբուքայն էջում գրառում է կատարել` անհանգստություն հայտնելով Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում խոցված ռազմական ուղղաթիռի առնչությամբ: «Ինչպիսին էլ որ լինեն միջադեպի հանգամանքները, երկու կողմն էլ պետք է պահպանեն հանգստություն ու շարունակեն դիվանագիտական հանգուցալուծումը»,- նշել է նա: Հիշեցնենք, որ Արցախի Պաշտպանության բանակի […]


Նոյեմբեր 12, 2014թ. 21:17

Լեռնային Ղարաբաղում ռազմական ուղղաթիռի ոչնչացումը հակամարտության կտրուկ սրման լուրջ վտանգ է պարունակում։ Այս մասին, ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության, հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը՝ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։


Նոյեմբեր 2, 2014թ. 22:41

ԼՂՀ Քաշաթաղի շրջանը գտնվում է Հայաստանի հետ նույն տնտեսական գոտում եւ անպայմանորեն անհրաժեշտ չափով կօգտվի Հայաստանի Եվրասիական տնտեսական միության անդամակցումից և Հայաստանի միջոցով նոր շուկա դուրս կգա:


Հոկտեմբեր 21, 2014թ. 00:18

Ռուս-վրացական հակասությունների նոր թնջուկը ձեւավորվում է այն պայմաններում, երբ Եվրասիական տնտեսական միություն մուտք գործած Հայաստանը ինտենսիվ խորհրդատվություններ է սկսել իր անմիջական հարեւանի հետ՝ Եվրամիության հետ նրա ունեցած սերտ հարաբերությունները Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ստանձնած պարտավորություններին «սինխրոնացնելու» նպատակով։


Հոկտեմբեր 18, 2014թ. 23:47

Մեզ մոտ գյուղատնտեսությունը զարգանում է երկու մակարդակով` եթերային ու փաստացի: Եթերից ուրիշ բան է մատուցվում, փաստացի` ուրիշ: Մեզ նոր մոտեցում է հարկավոր, եթե ուզում ենք դրսի շուկաներ դուրս գալ: Իսկ դրա համար պետությունը պետք է մեծ օժանդակություն ցույց տա:


Հոկտեմբեր 18, 2014թ. 23:35

ՀԱՅՔ վերլուծական-տեղեկատվական կենտրոնում կայացավ քննարկում ”ԵՏՄ-ն ու հայ գործարարները” թեմայով: ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը կարծում է, որ գյուղատնտեսության մեջ մեծ դեր են խաղում առաջին հայացքից փոքր թվացող խնդիրները: Մատնանշելով գյուղատնտեսության ոլորտում վաճառվող պահեստամասերը` պատգամավորն ասում է, որ դրանց նկատմամբ վերահսկողության պակասի պատճառով է, որ գյուղմթերքի արժեքը 20 տոկոսով բարձր է: «Չունեցած բանը չես արտահանի»,- ասում […]


Հոկտեմբեր 18, 2014թ. 23:09

Պետք է փող ներդնել ու շուկաներ ներգրավել, իսկ մենք դա չենք անում: Մենք դեռ անցած տարվանից պետք է պատրաստվեինք, քանի որ գյուաղատնտեսությունն այն ռիսկային ոլորտ է, որի մասով կանխատեսումներ անել պետք չէ: