ԼՂ Հանրապետություն

Փետրվար 1, 2010թ. 17:53

Փետրվարի 1-ին՝ խորհրդարանի ձմեռային արձակուրդների ավարտից հետո առաջին աշխատանքային օրը,   ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ ղեկավար կազմի և աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը: Խորհրդակցությանը քննարկվեցին Ազգային ժողովի՝ արդեն ընթացք ստացած 10-րդ նստաշրջանի և առաջիկա լիագումար նիստի օրակարգերի ձևավորման, ինչպես նաև փետրվար […]


Փետրվար 1, 2010թ. 17:42

Այսօր Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր` Վասիլի Աբգարի Աթաջանյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: ArmAr.am


Փետրվար 1, 2010թ. 16:25

Ղարաբաղյան խնդիրը փակուղային է, քանի որ կողմերից ոչ մեկը չի գնա փոխզիջման: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը. «Ղարաբաղյան հարցը գործածվում է տարբեր գերտերություններրի կողմից տարբեր քաղաքական հարցեր լուծելու նպատակով: Նաև այդ պատճառով չի լուծվում խնդիրը»: Ինչ վերաբերում է պատերազմին, որի մասին պարբերաբար հայտարարում է հարևան երկրի նախագահը, […]


Փետրվար 1, 2010թ. 11:58

2005 թ. հունվարի 25 Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի հարցով ընդունվեց որոշում, որում հիշատակվում է, որ 2001թվականին Հայաստանը և Ադրբեջանը Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս պարտավորություններ են ստանձնել` միայն խաղաղ ճանապարհով հասնել հակամարտության կարգավորմանը: Որոշումը կոչ է անում երկու երկրների կառավարություններին «զերծ մնալ միմյանց նկատմամբ ռազմական ուժի կիրառումից և զինված գործողությունների իրականացումից»: ԵԽԽՎ-ն […]


Հունվար 30, 2010թ. 12:13

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստում, որը տեղի է ունենալու մարտի 11-ին՝ Փարիզում, քննարկվելու են ԵԽԽՎ ԼՂ խնդրով ենթահանձնաժողովի գործունեության վերականգնման հարցը: Նման որոշում է կայացվել հունվարի 29-ին տեղի ունեցած ԵԽԽՎ բյուրոյի նիստում, որը նվիրված է եղել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի արդյունքների ամփոփմանը: ArmAr.am


Հունվար 29, 2010թ. 10:20

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով Լոնդոնում մասնակցում է Աֆղանստանի վերաբերյալ միջազգային համաժողովին, հունվարի 28-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:  Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից: Նրանք գոհունակություն են հայտնել երկու երկրների միջեւ հաստատված բարեկամական գործընկերության, բարձր մակարդակի պարբերական շփումների առնչությամբ: ՀՀ եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձել են […]


Հունվար 28, 2010թ. 10:41

ԵԽԽՎ նորընտիր նախագահ Մևլութ Չավուշօղլուն կողմնակալ դիրքորոշմամբ չի կարող դրական դերակատարություն ստանձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Երեկ  Panorama.am-ի հետ զրույցում` արձագանքելով ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության տարածած հարցազրույցին, նման գնահատական հնչեցրեց Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը: «ԱՊԱ» գործակալությունը հրապարակել է Մևլութ Չավուշօղլուի հետ հարցազրույցի տեքստ, որտեղ թուրք խորհրդարանականին վերագրվում են կողմնակալ գնահատականներ` կապված […]


Հունվար 28, 2010թ. 10:00

Հայաստանի Ազգային Ժողովի կոալիցիոն մեծամասնությունը` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, հունվարի 27-ի ուշ երեկոյան հանդես է եկել հայտարարությամբ: «ՀՀ Ազգային ժողովի ղեկավարության ուշադրությունն ենք հրավիրում ԵԽԽՎ նորընտիր նախագահ Մովլութ Չավուշօղլուի` ս.թ. հունվարի 26-ին ադրբեջանական «APA» լրատվական գործակալությանը տրված հարցազրույցին, որում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահը հանդես է եկել կանխակալ տեսակետներով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի առնչությամբ: Վեհաժողովի նախագահի […]


Հունվար 27, 2010թ. 16:26

Սոչիում տեղի ունեցած` նախագահների  հանդիպման ժամանակ թեև որեևէ պայմանագիր չստորագրվեց, այնուամենայնիվ, Հանրապետական կուսակցությունը դրական է գնահատում եռակողմ հանդիպումը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է  ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ Հովհաննես Սահակյանը։ Նա հատկապես դրական է համարում այն փաստը, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե ԼՂՀ-ն՝ որպես բանակցային կողմ, պետք է մասնակցի […]


Հունվար 27, 2010թ. 12:45

Ներկայացումը վերջապես ավարտվեց: Միջազգային հանրությունն այլևս չի հավատում Թուրքիայի՝ արձանագրությունների վավերացումից հրաժարվելու անվերջ արդարացումներին: Հայ ղեկավարները, ովքեր միամտորեն կարծում էին, թե Թուրքիան կբացի իր սահմանն ու դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Հայաստանի հետ, սկսել են կասկածել թուրքերի անկեղծությանն ու խորհել արձանագրությունների հնարավոր տապալման մասին: Այժմ մեղադրանքներ ներկայացնելու ժամանակն է սկսվել: Ու՞մ մեղքով չեն վավերացվում արձանագրությունները: Իմ կարծիքով, […]