ԼՂ Հանրապետություն

Հունվար 26, 2010թ. 09:30

ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուչը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության ուժային լուծումը բացառվում է։ Նա նշել է, որ պետք է ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի ենթահանձնաժողովի գործունեությունը, որը կարող է լուրջ դեր խաղալ հակամարտության լուծման գործում: «Ես ամբողջությամբ բացառում եմ ընդհարումն ու հակամարտության ուժային լուծումը: Դա նաև ԵԽ դիրքորոշումն է»,- հայտարարել է նա՝ ընդգծելով, որ հակամարտությունը […]


Հունվար 25, 2010թ. 15:46

Ադրբեջանցի քաղաքագետ Արազ Ալիզադեն կարծում է, որ Անկարային և Երևանին կստիպեն վավերացնել Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունները: Խոսելով Թուրքիայի ղեկավարության՝ Ադրբեջանի ազգային շահերին հակասող որևէ քայլ չձեռնարկելու խոստումների մասին, քաղաքագետն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցն արձանագրություններում ընգրկված չէ. «Այդպիսի կետ արձանագրություններում գոյություն չունի. դա միայն բանավոր հայտարարություն է: Բանն այն է, որ […]


Հունվար 25, 2010թ. 12:50

Խոսելով հակամարտությունների կարգավորման մասին` միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ հաճախ   հայտարարում  են, թե քանի որ  յուրաքանչյուր հակամարտություն ունի իր պատմական, քաղաքական իրավական առանձնահատկությունները, հետևապես, տվյալ հակամարտության   յուրահատկությունից ելնելով էլ հարկ է փնտրել «համարժեք լուծումներ»: Այս մոտեցումը ընդունելի կլիներ, եթե  գերտերությունները չփորձեին «համարժեք լուծումները» փնտրել միայն սեփական շահերի տիրույթում: Բանն այն է, որ շատ հաճախ […]


Հունվար 25, 2010թ. 10:25

Ժամանակագրություն 1992թ. հունվարի 25-26-ին ադրբեջանական բանակի կանոնավոր ստորաբաժանումները պաշտպանության նախարար` Թ.Մեհդիևի ղեկավարությամբ գրոհում են Քարին Տակ գյուղը: Դա Ադրբեջանի Հանրապետության   անկախության հռչակումից հետո Բաքվի առաջին խոշոր օպերացան էր, որ  կազմակերպվում էր  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ: Երկու օրվա ընթացքում հայ աշխարհազորականները գլխովին ջախջախում են  Շուշիից գրոհող ադրբեջանական ստորաբաժանումներին: Սա իր անկախությունը վերագտած  ԼՂՀ-ի առաջին խոշոր ռազմական […]


Հունվար 25, 2010թ. 08:30

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 22-ին հանդիպում է ունեցել <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի պատվիրակության անդամների հետ` գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հիմնադրամի կողմից ԼՂՀ-ում իրականացվող ծրագրերը: Հատուկ ուշադրության կենտրոնում էին Շուշի քաղաքում կատարվելիք շինարարական աշխատանքները: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ հաշվի առնելով համայն հայության համար Շուշիի նշանակությունը, անհրաժեշտ է նախատեսված ծրագրերն […]


Հունվար 22, 2010թ. 16:44

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Սոչիում հունվարի 25-ին Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ տեղի ունենալիք եռակողմ հանդիպման առնչությամբ, այսօր ասել է, թե  Հայաստանը շնորհակալ է այն ջանքերի ու աջակցության համար, որ ցուցաբերում է Ռուսատանի Դաշնության նախագահը` Ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանն ուղղված գործընթացում: Նախարարը` գնահատելով անցած տարին, նկատել է, թե. «2009թ. բավական ինտենսիվ բանակցությունների տարի էր. եռանախագահների կողմից կազմակերպվեց`  […]


Հունվար 22, 2010թ. 16:34

Հունվարի 22- ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը սկսել է պլանային դիտարկում իրականացնել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Ասկերանի ուղղությամբ, հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Փիթեր Քին /Մեծ Բրիտանիա/, Վլադիիր […]


Հունվար 22, 2010թ. 12:50

Շարունակում ենք ներկայացնել ռուս վերլուծաբան, քաղաքագետ Վլադիմիր Զախարովի մեկնաբանությունները Ղարաբաղի խնդրի, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների շուրջ։ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կճանաչե՞ն ԼՂՀ անկախությունը Երբ Մայնդոֆում 2008թ նոյեմբերի 2-ին ստորագրվեց հայտնի հռչակագիրը, և երբ  պայմանավորվեցին, որ անհրաժեշտ է Ղարաբաղի խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, Ադրբեջանն առաջինը խախտեց համաձայնագրով ձեռք բերված պայմանավորվածությունը։ Ադրբեջանցիներին Նոր տարվա առթիվ շնորհավորելով՝ Իհլամ Ալիևն […]


Հունվար 21, 2010թ. 18:50

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 2010թ. կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրի շրջանակներում սոցիալական, քաղաքաշինության եւ ջրամատակարարման ոլորտներում կատարվելիք աշխատանքների կապակցությամբ: Զեկուցումներով հանդես են եկել ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասծատրյանը, քաղաքաշինության նախարար Անահիտ Վարդանյանը, ԿԱ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Սեյրան Միքայելյանը եւ ԿԱ կապիտալ շինարարության վարչության պետ Կարեն […]


Հունվար 21, 2010թ. 17:43

«Ղարաբաղի խնդրի շուրջ այսօր շատ «խաղացողներ» են հավաքվել. դրանք ոչ միայն Ադրբեջանն ու Ղարաբաղն են,  Հայաստանն ու Ադրբեջանը, այլև՝ Արևմտյան Եվրոպայի երկրները ,և իհարկե,  ԱՄՆ-ը, Թուրքիան ու Իրանը: Ընդորում, վերջինս,  առայժմ լուռ դիտորդի դերում է»,-այս մասին ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս վերլուծաբան, քաղաքագետ Վլադիմիր Զախարովը։ Վերլուծաբանի դիտարկմամբ, Ղարաբաղյան խնդրի վրա էական […]