Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հունվարի 25-ին, Սոչիում կկայանա Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեւդի եւ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: ArmAr.am
ԼՂ Հանրապետություն
20-րդ դարավերջին Ադրբեջանում իրականացված հայերի զանգվածային տեղահանություններն ու ջարդերը շաունակում են անպատիժ մնալ: Իսկ ջարդերից հրաշքով ողջ մնացածները շարունակում են հավատալ, որ միջազգային հանրությունը մի օր ճիշտ գնահատական կտա տեղի ունեցածին: Այս և այլ հարցերի շուրջ է մեր զրույցը ԼՂՀ-ում գործող «Փախստականներ» հասարակական կազմակերպության նախագահ Սարո Սարյանի հետ: -20-րդ դարավերջին Բաքվում և Սումգայիթում կատարվածն այլ […]
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետ, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը ArmAr.am-ի թղթակցին ներկայացնելով Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում տիրող իրավիճակը, ասել է, թե անցած գիշեր և այսօրվա ընթացքում առաջնագծի մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Ադրբեջանական կողմը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Աշաղը Աբդուռահմանլի, Չախրլը, Հորադիզ, Կարախանբեյլի, Կուրոպատկինո, Սարըջանլու, Շխլար […]
Այսօր` հունվարի 20-ին ղարաբաղա–ադրբեջանական զորքերի շփման գոտու հարավ–արևելյան հատվածում` Ֆիզուլու ուղղությամբ տեղակայված հակառակորդի դիրքերից մեկում` առավոտյան ժամը 10-ի մոտերքին միջանձնային ոչ կանոնադրական փոխհարաբերությունների հողի վրա տեղի է ունեցել միջադեպ, որը նկատել և արձանագրել են հայ դիրքապահները: Այս մասին ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետ, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը: Վերջինիս […]
« Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հաճախակի շփումները դրական դինամիկա են ստեղծել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»,- հունվարի 19-ին Վիեննայում` ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում հայտարարել է ԵՄ նախագահող Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը: Նա հույս է հայտնել, որ դրական դինամիկան շարունակություն կունենա: Տեղեկացնենք, որ ԵԱՀԿ Մշտական խորհուրդն ամեն շաբաթ Վիեննայում նիստ է անցկացնում, որի ընթացքում քննակվում […]
Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցելությանը` գրում է. « Ինչպես նշվում է մամլո հաղորդագրույթան մեջ, երկկողմ հարաբերությունների զարգացմանը զուգընթաց քննարկվել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները: Ընդ որում, երկու երկրների ղեկավարները խոսելու շատ բան ունեին, քանի որ նախօրեին Ռուսաստան էր այցելել Թուքիայի վարչապետ […]
Հունվարի 19-ին ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերը՝ ի դեմս «Ժողովրդավարություն», «Հայրենիք» և «ՀՅԴ-Շարժում-88» խմբակցությունների, ընդունել են հայտարարություն Բաքվի հայերի 1990թ. հունվարյան ջարդերի կապակցությամբ։ Ստորև ներկայացվում է հայտարարության ամբողջական տեքստը. Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Քսան տարի առաջ, պաշտոնապես դեռեւս խորհրդային կոչվող Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, պետականորեն կազմակերպվեց եւ […]
Այսօր անհրաժեշտություն չկա ճշգրտելու, թե որքան մարդ է ապրում ազատագրված տարածքներում: Կարևոր է, որ նրանցից յուրաքանչյուրն իր ներդումն ունի հայրենիքի այդ հատվածի վերահայացման և զարգացման գործում: Իսկ Քարվաճառի նվիրյալներներից մեկը պատմաբան, քաղաքագետ, աստվածաբան Ալեքսանդր Քանանյանն է: Նրա անձի և ձեռքբերումների մասին կարելի է անվերջ գրել` սկսած այն պահից, երբ թիֆլիսահայերի զավակը, որոնց ընտանիքում շուրջ հարյուր […]
Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով երեկ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ, կարճատեւ աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա: ՀՀ Նախագահն առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկերոջ հետ: ՌԴ Նախագահի մերձմոսկովյան կեցավայրում կայացած հանդիպման սկզբում ողջունելով Սերժ Սարգսյանին` ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նշել է, որ երկու պետությունների ղեկավարների հանդիպումները պարբերական բնույթ են կրում: […]
Երեկ «Росбалт» ռուսական գործակալության կայքում տեղադրված հոդվածում, Իվան Պրեոբրաժենսկին, խոսելով Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարելիք այցի մասին, հետևյալ կարծիքն է հայտնում. «Այդ հանդիպման ընթացքում հնարավոր է վերջապես վճռվի Ղարաբաղի ճակատագիրը»: Վերջինիս կարծիքով, փորձագետների մեծ մասն արդեն կասկածում է, որ Թուրքիան լրջորեն պատրաստվում է ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը կապել Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը: Պատահական չէր, որ Ռուսաստանի վարչապետ […]




