ԼՂ Հանրապետություն

Հունվար 26, 2010թ. 20:44

Ադրբեջանական 1news.az էլեկտրոնային պարբերականը հաղորդագրություն է տարածել, որ Euronews հեռուստաալիքի նկարահանող խումբն այս օրերին նկարահանումներ է կատարում Թարթառի եւ Աղդամի սահմանամերձ շրջաններում: Տեղեկատվությունն ինքնին հավակնոտ է այն առումով, որ նախ` հիշյալ տարածքը մերձռազմաճակատային է անվանվում, եւ երկրորդ` իբր եվրոպացի լրագրողն այդտեղ է ժամանել ծանոթանալու ադրբեջանցի փախստականների կենսական պայմաններին: Եթե ադրբեջանական քարոզչամեքենայի ոճական հնարքները մեզ այլեւս […]


Հունվար 26, 2010թ. 20:05

Ինչպես արդեն տեղեկացել է ArmAr.am էլեկտրոնային օրաթերթը, 1992թ. հունվարի 25-26-ին ադրբեջանական բանակի կանոնավոր ստորաբաժանումները պաշտպանության նախարար` Թ.Մեհդիևի ղեկավարությամբ գրոհում են Քարին Տակ գյուղը: Դա Ադրբեջանի Հանրապետության   անկախության հռչակումից հետո Բաքվի առաջին խոշոր օպերացան էր, որ  կազմակերպվում էր  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ: Հայ աշխարհազորականները գլխովին ջախջախում են  Շուշիից գրոհող ադրբեջանական ստորաբաժանումներին: Հետագայում ռազմագետներն այս  հերոսամարտն  անպայման […]


Հունվար 26, 2010թ. 19:15

«Ղարաբաղի վերադարձը բանակցություններ պետք է ողջունել, դա չի կարող ձեւական լինել։ Ավելին, դա կուժեղացնի հայկական դիրքերը։ Սակայն մինչեւ վերջնական լուծում դեռ երկար ճանապարհ կա։ Եվ այդ ընթացքում Ադրբեջանում պետք է հասկանան, որ Ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով լուծելն անհնար է»,-ասել է  ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ ներքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը: « Մենք հասկանում ենք, […]


Հունվար 26, 2010թ. 19:06

2010 թվականին ԼՂՀ-ն քաղաքացիության մասին օրենք կունենա. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԼՂՀ արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանը: Այս մասին տեղեկացնում է «Ռեգնումը»: Նա նշել է, որ «ԼՂՀ քաղաքացիության մասին» օրինագիծը ավելի վաղ ներկայացվել էր խորհրդարան, որը այն վերադարձրել է լրամշակման: Հիմք է ընդունվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքը, սակայն կան մի շարք տարբերություններ, մասնավորապես` […]


Հունվար 26, 2010թ. 17:30

«Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումը Ադրբեջանին տնտեսական մեծ վնաս կհասցնի, կնվազեն միջազգային ներդրումները», -այս մասին ասել է  ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը` «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում: «Քանի որ հակամարտության կողմերը տարբեր պատկերացումներ ունեն բանակցությունների վերջնական արդյունքների վերաբերյալ, ինքս, բացի ուժային սցենարից, խնդրի կարգավորման այլ հեռանկար դեռ չեմ տեսնում»,- հակամարտության կարգավորման նման ընթացք է կանխատեսել քաղքագետը: […]


Հունվար 26, 2010թ. 16:04

Մեր զրուցակիցն է քաղաքագետ Դավիթ Բաբայանը –Երեկ, հերթական անգամ, Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցություններ տեղի ունեցան, որին մասնակցում էին Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը, և չէր մասնակցում Արցախը. ինչպե՞ս եք գնահատում երեկվա հանդիպումը, ի՞նչ ակնկալիքներ ունեիք դրանից։ -Մենք ողջունում ենք ցանկացած հանդիպում, որը կարող է ինչ-որ ձևով նպաստել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանը։Բայց համոզված ենք, որ […]


Հունվար 26, 2010թ. 15:13

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գրական, գրականագիտական ու մանկավարժական մտքի զարգացման գործում ունեցած ծառայությունների համար եւ ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ Սոկրատ Խանյանը պարգեւատրվել է <<Մեսրոպ Մաշտոց>> շքանշանով: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն


Հունվար 26, 2010թ. 15:00

Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հույս նշմարվեց: Այդ հույսը տվեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ով Սոչիում եռակողմ ձևաչափով հանդիպեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: Այսպիսի տեսակետ է հայտնել թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) թերթը: «Եթե Սոչիի հանդիպումից «Մադրիդյան փաստաթղթի» թեմայով դրական ազդանշան գա, ապա հայ-թուրքական արձանագրությունների առջև ճամփա կբացվի: Թուրքիան էլ կազատվի Ցեղասպանության բանաձևերի` ապրիլ ամսին ԱՄՆ-ում և ամբողջ […]


Հունվար 26, 2010թ. 14:46

«Հայ–ադրբեջանական հակասություններն այնքան խորն են, որ ես չեմ կարող պատկերացնել Ղարաբաղի խաղաղ անցումը Բաքվի իրավասության տակ, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է փնտրել այլ` նոր և, բնականաբար, բոլոր կողմերի համար ընդունելի իրավական կարգավիճակ: Ադրբեջանի իշխանությունները ինձանից նեղանում են, բայց չէ՞ որ այդ միջէթնիկական հակամարտության մեղավորը ես չեմ: Ես ընդամենը արձանագրում եմ ակնհայտ հանգամանքները` որպես մասնագետ, որն […]


Հունվար 26, 2010թ. 13:05

Հունվարի 25-ին Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Էլմիրա Սուլեյմանովան հայտարարել է, որ հայկական կողմի այն պնդումները, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը անդամագրվել է Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին (EOI), չի համապատասխանում իրականությանը։ Ըստ Ադրբեջանի օմբուդսմենի` իրենք շարունակում են խնդրի ուսումնասիրությունը և փետրվարի 4-ին նախատեսվող ԵՕԻ-ի կառավարման խորհրդի նիստին պատրաստվում են այդ մարմնին ներկայացնել փաստաթղթերի փաթեթ, […]