ԼՂ Հանրապետություն

Հունվար 15, 2010թ. 18:04

Այսօր Բաքվի «Նովոստի» մամուլի կենտրոնում ադրբեջանցի քաղաքագետներ Ֆիկրետ Սադիխովը, Ռասիմ Աղաևը և Զարդուշտա Ալիզադեն քննարկել են տարվա գլխավոր քաղաքական իրադարձությունը, որը բնականբար կապվում է հայ-թուրքական արձանագրությունների և ղարաբաղյան խնդրի հետ։ Ինչպես հայտնի է, հունվարի 12-14-ը տեղի ունեցավ Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանի այցը Մոսկվա, հունվարի 13-ին՝ Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովի այցը Երևան, իսկ Հայաստանի պաշտպանության նախարար […]


Հունվար 15, 2010թ. 18:00

Day.az կայքի փոխանցմամբ, իսլամական կոնֆերանս կազմակերպության երիտասարդական համաժողովը ծրագրում է աշխարհի 30 երկրների մայրաքաղաքներում փետրվարի 26-ին ակցիաներ կազմակերպել` «Խոջալուի ցեղասպանությունը» ճանաչել տալու համար: Տեղի է ունենալու նաև հատուկ այդ միջոցառման համար գրված երգի շնորհանդես, որը կատարելու է ամերիկյան հայտնի ռոք երգիչ Թոմի Բլեքմենը: ArmAr.am


Հունվար 15, 2010թ. 16:41

Մեր զրուցակիցն է  արցախցի քաղաքագետ Դավիթ Բաբայանը -Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանն այսօր նորից հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, այսինքն՝ Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացումն, անմիջականորեն կապվում է Ղարաբաղյան խնդրի հետ, քանի որ հայ-թուրքական սահմանը փակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ծագած խնդրի պատճառով։ Ինչպե՞ս եք մեկնաբանում Էրդողանի այս հայտարարությունը։ – Այս բոլորը ակնհայտ դրսևորումն է […]


Հունվար 15, 2010թ. 10:33

ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հարցազրույցը տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ -Բաքվի ջարդերը հայաթափության գագաթնակետն են համարվում: Չպետք է  մոռանալ, որ Բաքվի ջարդերը Սումգայիթի շարունակությունն էին: Արցախյան ողջ պատերազմի ընթացքում Ադրբեջանի իշխանությունների նպատակը մեկն էր`  իրականացնել էթնիկ զտումներ։ Անկախ նրանից, թե ով է եղել իշխանության ղեկին, Ադրբեջանի բոլոր ղեկավարները Ղարաբաղյան հակամարտության լուծումը համարել են հայաթափությունը, […]


Հունվար 15, 2010թ. 09:30

1990թ. հունվարի 12 Բաքվի հեռուստատեսությամբ հանդես եկավ Ադրբեջանի ԿԿ-ի առաջին քարտուղար Վեզիրովը կոչ անելով դիմել կտրուկ գործողությունների ընդդեմ հայ ազգաբնակչության: Հենց այս ելույթի ժամանակ էլ հնչեցվեց «Կենտրոնը մեր ձեռքերում է» արտահայտությունը: 1990թ. հունվար 13-15 Տեղի ունեցան հայերի ջարդերը Բաքվում:  Ջարդերի ժամանակ խորհրդային զորքերը դուրս չեկան զորանոցներից և չլքեցին Բինա օդակայանը, որտեղ նրանք արագ տեղափոխվել էին […]


Հունվար 14, 2010թ. 17:42

Երեկ, ռուսական հայտնի «Независимая газета» կայքի «Անուններ և տարեթվեր. համառոտ ժամանակագրական դիտարկումներ» շարքում տեղադրված իր հոդվածում Պյոտր Սպիվակն անդրադառնալով Բաքվի հունվարյան ջարդերին, գրել է. «ԽՍՀՄ-ի մայրամուտին, Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու, թե Հայաստանին միացնելու վերաբերյալ վիճաբանությունները քաղաքական հարթություն տեղափոխվեցին: Տարբեր մոտեցումներ կարող էին լինել Ղարաբաղյան հիմնահարցի լուծման ուղղությամբ, սակայն Սումգայիթում, իսկ այնուհետև Բաքվում (1990 թվականի […]


Հունվար 14, 2010թ. 17:35

«Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ուղղությամբ տարվող գործընթացում լճացում չկա, հակառակը` կա դրական առաջընթաց», – այսօր հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Վերջինս հիշեցրել է, որ նախորդ տարի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացել է 9-ը հանդիպում, որոնցից 6-ը` երկկողմանի, իսկ երեքը եռակողմ` ռուսական կողմի նախաձեռնությամբ: «Այդ հանդիպումների քանակը արդեն իսկ խոսում է այն մասին, որ գործընթացքում […]


Հունվար 14, 2010թ. 17:30

ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանի պարզաբանումները «Lragir.am» կայքէջի հարցերին ՀԱՐՑ: Որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում հունվարի վերջին հնարավոր է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման անցկացում: Արդյո՞ք դա համապատասխանում է իրականությանը: ՊԱՏԱՍԽԱՆ: Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը, միջնորդական լուրջ ջանքեր է գործադրում […]


Հունվար 14, 2010թ. 16:40

Թուրքական «Զաման» օրաթերթը, հղում անելով թուրքական բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրներին, տեղեկացնում է, որ հունվարի վերջին ծրագրված է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը: Ըստ պարբերականի` Անկարան հուսով է, որ Հարավային Կովկասում անցած տարի գրանցված դիվանագիտական ակտիվությունը կշարունակվի նաեւ այս տարի` հնարավորություն ընձեռելով լուծել ղարաբաղյան հակամարտությունն ու առաջընթաց գրանցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: ArmAr.am


Հունվար 14, 2010թ. 14:50

2010 թվականը բավական լուրջ փորձությամբ մեկնարկեց: Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերվա ուժեղ քամին հանկարծակիի բերեց շատերին: Շատերին, բայց ոչ Փրկարար ծառայությանը: Որ ուժեղ քամիներ են սպասվում, այստեղ արդեն գիտեին մոտ մեկ օր առաջ: Առանց ուշացնելու` ծառայության ստորաբաժանումներին տրվել են համապատասխան հրահանգները: «Մեզ նախօրոք զգուշացրել էին: Մեր արագ արձագանքման խմբերը պատրաստության բարձր մակարդակի էին բերվել»,- մանրամասնում […]