ԼՂ Հանրապետություն

Հունվար 19, 2010թ. 09:30

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի`  վաղաժամկետ դադարեցվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ Ժիրայր Միրզոյանի լիազորություններըª Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ նշանակվելու կապակցությամբ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ է նշանակվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պետաիրավական  վարչության իրավաբանական բաժնի վարիչ […]


Հունվար 19, 2010թ. 09:00

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին հանդիպում է ունեցել «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության նախագահ Պիեռ Ֆատուշի եւ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում ընկերության ընթացիկ եւ հետագա ծրագրերի հետ կապված հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է «Ղարաբաղ Տելեկոմ»-ի դերը հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում եւ հույս հայտնել, որ այսուհետ եւս ընկերությունն իր ակտիվ մասնակցությունը […]


Հունվար 18, 2010թ. 18:43

Ոռոգման համակարգի կարգավորումը շարունակում է մնալ ԼՂ Հանրապետության առաջնահերթությունների թվում: Թե 2009-ին ինչ է արվել այդ ոլորտում, պարզաբանում է ԼՂՀ  ջրային տնտեսության վարչության պետ Սեյրան Միքայելյանը: 2009թ. պետական բյուջեից շուրջ 1.5 մլրդ դրամ է հատկացվել ոռոգման համակարգի կարգավորման եւ կառավարման նպատակով: Ասկերանի շրջանում այդ աշխատանքների առաջին արդյունքներն արդեն տեսանելի են: «Սովետարխ» ջրանցքի «Թունել» կոչվող տեղամասի […]


Հունվար 18, 2010թ. 16:30

Նախագահների հանդիպումից բեկումնային արդյունքներ սպասել պետք չէ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների ակնկալվող հանդիպման արդյունքում ԼՂ կարգավորման գործընթացում կարելի է հասնել միայն փոքր քայլերի և առաջընթացի:   Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ այսօր հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: «Ես չեմ զարմանա, եթե նախագահների հանդիպման արդյունքում որոշ առաջխաղացում լինի, բայց ես զգուշանում եմ ասել, որ կլինի բեկումնային […]


Հունվար 18, 2010թ. 15:57

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է, թե Ռուսաստանը կողմ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, և որ ռուսական կողմը հավատում է` խնդրի խաղաղ կարգավորմանը: «Պաշտոնական Մոսկվան շարունակում է ակտիվացնել իր ջանքերը` ուղղված ԼՂ հակամարտության կարգավորմանը: Վլադիմիր Դորոխինը  նաև անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի մեջ Ցյուրիխում ստորագրված արձանագրություններին ու նկատել, որ […]


Հունվար 18, 2010թ. 13:52

Այս մասին Արցախում լրատվամիջոցների ներկայացուցիչների  հետ հանդիպման ժամանակ ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն Ինչպես արդեն տեղեկացրել ենք , հունվարի 17-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեին եւ նրան ուղեկցող անձանց: Նախագահի հետ ավելի քան մեկժամյա առանձնազրույցից հետո ամերիկացի համանախագահն այցի նպատակները […]


Հունվար 18, 2010թ. 13:37

Մեր զրուցակիցն է ԼՂՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը -Ինչպե՞ս եք գնահատում Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռոբերտ Բրադկեի այցը Ղարաբաղ։ -Մյուս համանախագահներից անջատ, առանձին կարգավիճակով ու ձևաչափով սա Բրադկեի առաջին այցն էր Ղարաբաղ, իսկ ընդհանուր առմամբ՝ երկրորդը։ ԱՄՆ ներկայացուցչի այցն Արցախ, հանդիպումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հետ՝ երկկողմ հարաբերությունների դրսևորման մի ձև էր, որն անչափ կարևոր […]


Հունվար 18, 2010թ. 10:19

Հունվարի 17-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է նույն օրը Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեին եւ նրան ուղեկցող անձանց: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին եւ հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնում է անփոփոխ. հակամարտությունը […]


Հունվար 16, 2010թ. 15:54

Վերջերս ադրբեջանական մամուլում հաճախ են հայտնվում վերլուծություններ, որոնցում արտահայտվում է այն միտքը, թե Ռուսաստանն ամենևին շահագրգռված չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, հետևապես` երկու երկրների միջև սահմանի բացմամբ: Ընդորում, փորձ է արվում այս «փաստը» հիմնավորել հետևյալ մեկնաբանությամբ, թե իբր`  հայ-թուրքական հարաբերությունների հաստատմամբ, Ռուասատանի դիրքերը կարող են թուլանալ Հայաստանում, քանի որ սահմանի բացման պարագայում Ռուսաստանի հարավկովկասյան  միակ դաշնակիցը`Հայաստանը, […]


Հունվար 16, 2010թ. 10:00

Այն, որ ադրբեջանաթուրքական ճակատի դեմ տեղեկատվական պատերազմներում մերոնք հաճախ են նահանջում, գաղտնիք չէ շատերի համար: Մեր հակառակորդների վիրտուալ ախորժակը, սակայն, այնքան է մեծացել, որ հիմա չեն բավարարվում մեզ ագրեսորի ու քոչվորի պիտակներ կպցնելով: Հիմա արդեն ադրբեջանցիներն անցել են ներհայաստանյան գաղափարական դաշտ, ցավալին ու մտահոգիչն այն է, որ այստեղ հանդիպել են մերոնց սիրալիր վերաբերմունքին: Նոր երևույթ […]