Այսօր ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ներ տեղեկություն են տարածել այն մասին, որ իբր Աղդամի շրջանից, մոտ 50 տարեկան կին է փորձել ներթափանցել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներ: Ադրբեջանական կողմի տարածված տեղեկությունների համաձայն, իբրև թե, նշյալ քաղաքացին, հրազենային զենքից արձակված կրակից մահացել է: Ադրբեջանական ԶԼՄ-ը, հղում կատարելով «ԱՊԱ» լրատվական գործակալությանը, ենթադրություններ են ներկայացրել այն մասին, թե հայ կինը […]
ԼՂ Հանրապետություն
ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանին ԼՂՀ Նախագահ Բ. Սահակյանին ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանին ԼՂՀ ԱԳ նախարար Գ. Պետրոսյանին Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հայ-ադրբեջանական բանակցությունների վերջին շրջանի զարգացումները լուրջ անհանգստություններ են առաջացրել հայ ժողովրդի շրջանում: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձում է կապել այդ խնդիրը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ: Իսկ Թուրքիայի իշխանությունները, […]
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` վաղաժամկետ դադարեցվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ Ժիրայր Միրզոյանի լիազորությունները` Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ նշանակվելու կապակցությամբ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ է նշանակվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության իրավաբանական բաժնի վարիչ […]
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) այսօր կազմակերպած հատուկ քննարկման հյուրն էր Իտալիայի Թուրինի համալսարանից ժամանած գիտնական, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ուշագրավ ուսումնասիրության հեղինակ Լուկա Գուիդուցցին: Քննարկմանը մասնակցում էր նաեւ Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին: ԼՂ-ի մասին Գուիդուցցիի հետազոտությունը, որը վերջինիս կողմից պատրաստվել է 2009թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին’ □հյուր-գիտնականի□ կարգավիճակով ՌԱՀՀԿ այցելած ժամանակ, իտալերենից անգլերեն է […]
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջհամայնքային ճանապարհների բարեկարգման մասին բազմիս է խոսվել: Հանրապետության գյուղական բնակավայրերից շատերի համար չլուծված խնդիրների շարքը սկսվում է հենց դրանով: ԼՂՀ Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղի համար այս խնդիրն արդեն լուծվում է: Համենայնդեպս` առաջիկա երեք տարվա կտրվածքով: Հատկապես այս տարվա առատ տեղումներից հետո Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղը Նինգի-Մարտունի մայրուղուն կապող ճանապարհը իսկական փորձություն էր […]
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` վաղաժամկետ դադարեցվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ Ժիրայր Միրզոյանի լիազորություններըª Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ նշանակվելու կապակցությամբ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ է նշանակվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության իրավաբանական բաժնի վարիչ […]
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված է եղել H1N1 գրիպի հնարավոր համաճարակի դեմ ձեռնարկվելիք միջոցառումների մասին հարցը: Ձեռնարկվող կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ԼՂՀ առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ հանրապետությունում համաճարակի տարածման հավանականությունը ցածր է, սակայն անհրաժեշտ է անել […]
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դեկտեմբերի 17-ին ազգային անվտանգության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի & ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար ՀՀ ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ պարգեւատրվել են Մարտական ծառայության մեդալով: Մարտական ծառայության մեդալով պարգեւտրվել են. Աշոտ Էդուարդի ԱՎԱԳՅԱՆԸ`ՀՀ ԱԱԾ գլխավոր վարչության բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Արայիկ Էմանուելի ԱՎԵՏԻՍՅԱՆԸ` ՀՀ ԱԱԾ վարչության պետ, գնդապետ Արմեն Գ&որգի […]
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը դեկտեմբերի 24-25 պաշտոնական այցով ժամանելու է Թուրքիա: «Հյուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթի լրատվական կայքի տեղեկացմամբ` Մամեդյարովի այցի ընթացքում փոխադարձաբար հանվելու է երկու երկրների միջև ներկայումս գործող վիզային (մուտքի արտոնագրային) ռեժիմը: Այդ մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հուլուսի Քըլըչը` ընդգծելով. «Դրանում ոչ մի կասկած չկա»: Հիշեցնենք, որ […]
Համաձայն ԼՂՀ ՊՆ կողմից տրամադրված տվյալների և փաստաթղթերի, 1992-94թթ. Ադրբեջանի ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ պատերազմին մասնակցելու համար ներգրավել է օտարերկրյա վարձկանների մի նշանակալից քանակություն: Ամենախոշոր և արժեքավոր խմբավորումը` սեփական կենտրոնացված հրամանատարությամբ, կազմում էին վարձկանները Աֆղանսատնից, որոնց քանակը տատանվում էր 1500 մարդու սահմաններում: Նրանք օգտագործվում էին բոլոր ուղղություններով. ա. դիվերսիոն-հետախուզական օպերացիաներ իրականցնելու համար. բ.առաջային գծում` […]




