ԼՂ Հանրապետություն

Դեկտեմբեր 14, 2009թ. 14:20

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը գոհունակությամբ հայտնում է, որ պետքարտուղար Քլինթոնը 2009 թ. «Դիվանագիտությունը հանուն մարդու իրավունքների» մրցանակը շնորհել է դեսպան Մարի Լ. Յովանովիչին: «Դիվանագիտությունը հանուն մարդու իրավունքների» ամենամյա մրցանակը շնորհվում է ԱՄՆ այն դեսպանին, ով իր նշանակման երկրում բացառիկ նվիրում է ցուցաբերում մարդու իրավունքների պաշտպանության և կառավարման ժողովրդավարական սկզբունքների առաջ մղման հարցում: Դեսպան Յովանովիչին ընտրելով այս […]


Դեկտեմբեր 14, 2009թ. 14:00

Անցած շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում հրադադարի խախատման դեպքեր են գրանցվել։ ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն՝ դեկտեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը շփման գծի բոլոր ուղղություններով, տարբեր տիպի զենքերով, այդ թվում՝ դիպուկահար հրացաններով, կրակ է բացել։ Զոհեր չկան։ Ղարաբաղյան կողմը համարժեք գործողությունների է դիմել։ ArmAr.am


Դեկտեմբեր 14, 2009թ. 13:30

Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր, «Ումիդ» կուսակցության ղեկավար Իգբալ Ագազադեի համոզմամբ` «Մադրիդյան սկզբունքները» չեն բավարարում Ադրբեջանին: Նրա դիտարկմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը արդյունավետ չէ և այն չի հանգեցնելու  որևէ արդյունքի: Պատգամավորի համոզմամբ, «Մադրիդյան սկզբունքները» չեն նախատեսում Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնում: Այս մասին գրում է ադրբեջանական Դեյ.ազ լրատվական կայքը: «Ադրբեջանական կողմը չպետք է համանախագահների հետ համաձայնության […]


Դեկտեմբեր 11, 2009թ. 15:28

Նախագահ Սերժ Սարգսյանի եւ պետական այցով Հայաստանում գտնվող Լատվիայի Նախագահ Վալդիս Զատլերսի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել հայ-լատվիական գործարար համաժողովի բացումը:  Լատվիայի Նախագահի հետ Հայաստան են ժամանել վեց տասնյակից ավելի գործարարներ: Նախագահ Սարգսյանը ողջունելով գործարար համաժողովի բոլոր մասնակիցներին` ասել է. ««Անկեղծորեն ուրախ եմ, որ Նախագահ Զատլերսը, նրա գլխավորած պատվիրակությունը եւ Լատվիայի գործարար միջավայրի ներկայացուցիչներն այսօր […]


Դեկտեմբեր 11, 2009թ. 15:27

Ստեփանակերտի թիվ 9-ը դպրոցի հարակից թաղամասերը, իսկ ըստ քաղաքի  ջրամատակարարման համակարգի` 4-րդ և 5-րդ գոտիները, արդեն ապահովված են շուրջօրյա ջրամատակարարմամբ: Դեկտեմբերի 10-ին մեծ շուքով տեղի է ունեցել այդ գոտիները սնուցող ջրամբարի բացումը: Արարողությանը  մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը, պաշտոնատար այլ անձինք և, իհարկե, բնակիչները: Ստեփանակերտի 9-րդ դպրոցի մերձակա բարձունքում կառուցված ջրամբարը, […]


Դեկտեմբեր 11, 2009թ. 14:20

18 տարի առաջ, 1991թ. դեկտեմբերի 10-ին, արցախահայությունը, օգտագործելով ազատ կամարտահայտման իր իրավունքը,«Այո» ասաց իր անկախությանը: Հիշարժան այդ իրադարձություններն արդեն պատմության սեփականությունն են դարձել: Դրանց արդյունքում ամրապնդված արժեքներն ու պատմության դասերը, սակայն, արդիական են նաեւ այսօր: Շրջադարձային իրադարձությունները սկսվեցին 1988թ.: Օգտվելով Գորբաչովյան վերակառուցման ընձեռված հնարավորությունից և ՄԱԿ-ի  հռչակած ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքին համահունչ, արցախահայությունը առաջ քաշեց […]


Դեկտեմբեր 10, 2009թ. 19:08

Թուրքիան այս անգամ ևս կարողացավ իր տեսակետներն ընդունելի դարձնել Ամերիկայի նախագահին, և դա է հուշում այն, որ Օբաման գովաբանեց Թուրքիայի պահվածքը,  Օբաման Էրդողանի ներկայությամբ չկրկնեց Ցեղասպանության մասին իր տեսակետը, որ օրերս նամակով հայտնել էր ամերիկահայ համայնքին. «Փաստարկ» ակումբում այս կարծիքն է հայտնել  ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա  համոզմամբ` […]


Դեկտեմբեր 10, 2009թ. 17:42

Այսօր Լատվիայի հանրապետության և Հայաստանի նախագահների համատեղ ասուլիսի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ իր լատվիացի գործընկերոջ հետ  քննարկել են նաև տարածաշրջանային հակամարտությունների հետ կապված խնդիրներ և եկել միասնական եզրակացության, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն առանց ուժի գործադրման, բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցություննեի միջոցով՝ միջագային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան։ ՀՀ նախագահն իր երախտագիտությունն է […]


Դեկտեմբեր 10, 2009թ. 17:03

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեկտեմբերի 10-ին ժամանել են տարածաշրջան: Վաղը նախատեսված են միջնորդների հանդիպումները Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ, այնուհետեւ նրանք ժամանելու են Երեւան: Ադրբեջանական աղբյուրների տվյալներով` համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին նոր հանդիպման առաջարկություն են անելու, որը, ամենայն հավանականությամբ, կկայանա հաջորդ տարվա սկզբին: ArmAr.am


Դեկտեմբեր 10, 2009թ. 15:20

ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Լատվիայի  հանրապետության նախագահ Վալդիս Զատլերսի համատեղ մամլո ասուլիսը։ Ասուլիսի ընթացքում Հայաստանի նախագահն անդրադարձավ վերջերս տեղի ունեցած Օբամա-Էրդողան հանդիպմանը, Թուրքիայի վարչապետի կողմից հնչեցված հայտարարություններին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված` ԱՄՆ դիրքորոշմանը, նաև ներկայացրեց հայկական կողմի այն քայլերը, որոնք կարվեն, եթե Թուրքիան ձգձքի արձանագրությունների վավերացումն […]