ArmAr.am-ի հարցին, թե ի՞նչ քայլեր կձեռնարկեն ՀՀ իշխանությունները, եթե Թուրքիայի մեջլիսում հայ-թուրքական Արձանագրությունների վավերացումը մերժվի կամ ձգձգվի` քաղաքագետ Գարիկ Քեռյանը պատասխանեց. «Եթե մեջլիսը մերժի Արձանագրությունների վավերացումը, կարծում եմ, որ Հայաստանի հանդես կգա քաղաքական հայտարարությամբ` այն մասին, որ սկսված գործընթացի տապալման ամբողջ մեղավորությունն ընկնում է թուրքական կողմի վրա։ Եթե ձգձգի վավերացումը, բնականաբար, որևէ հայտարարություն չեմ կարծում, […]
ԼՂ Հանրապետություն
Արցախահայությունը, 2006 թվականի դեկտեմբերի 10-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը, այդպիսով իսկ ապացուցեց, որ իր համար կենսական կարևոր նշանակություն են ներկայացնում նորանկախ երկրում սահմանադրականության հաստատումն ու սահմանադրական կայուն զարգացումների երաշխավորումը: Ընդ որում, դեկտեմբերի 10-ի ընտրությունը պատահական չի եղել. 1991-ի անկախության հանրաքվեն տեղի է ունեցել Մարդու իրավունքների համաշխարհային օրը, իսկ 2006-ի սահմանադրական հանրաքվեն` այդ […]
Ադրբեջանական` ինչպես ինտերնետային կայքերն են աշխատում կոնկրետ լսարանի համար («novosti.az»-ը, «1news.az»-ը, «vesti.az»-ը` Հայաստանի և ԱՊՀ-ի, «trend.az»-ը, «apa.az»-ը, «analitika.az»-ը` նաև Արևմուտքի), այնպես էլ կոնկրետ անձինք: «Քաղաքագետ» Մուբարիզ Ահմեդօղլուի կամ Վաֆա Գուլուզադեի «սպառնալիքները» նախատեսված են հիմնականում հայկական լսարանի համար: Նրա «խորիմաստ» դատողությունները, որպես կանոն, տարածում են «novosti.az»-ը և «1news.az»-ը, բայց ոչ` «trend.az»-ը և «apa.az»-ը: Մ.Ահմեդօղլուն մատնում է […]
Թանկագին հայրենակիցներ. Արցախի նորագույն պատմության մեջ դեկտեմբերի 10-ը երկու անգամ եղավ շրջադարձային: 1991 թվականին այս օրը արցախահայությունն արտահայտեց իր հավաքական կամքը եւ հաստատեց անկախ պետականություն կերտելու վճռականությունը: Իսկ 2006 թվականին նույն օրը կրկին համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունվեց մեր երկրի մայր օրենքը` ԼՂՀ Սահմանադրությունը, ինչն իր անկախությունն ու ազատությունը պաշտպանած, ժողովրդավարության ուղու վրա ամուր կանգնած մեր […]
ԼՂՀ կառավարությունը վարելահողերի կոլեկտիվ մշակության փորձ է նախաձեռնել Ամարասի գոտում: Այդ ծրագրի ընթացքին ու հետագա անելիքներին էր նվիրված վարչապետ Արա Հարությունյանի` օրերս հրավիրած խորհրդակցությունը` գյուղնախարար Արմո Ծատրյանի, Մարտունու և Ասկերանի շրջանների վարչակազմերի ղեկավարների, Ամարասի գոտում հողատարածքներ ունեցող համայնքների ղեկավարների և սեփականատերերի մասնակցությամբ: Կարկտահարված 1300 հեկտար տարածքներում իրականացվող գյուղատնտեսական այդ ծրագիրը լավ արդյունքներ է խոստանում` հայտարարել […]
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը նշել է, որ ղարաբաղյան խնդիրն ինքնին շատ կարևոր է, և այն չի կարող կապակցվել որևէ այլ հարցի կամ խնդրի հետ։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղի հետ կապված բանակցային գործընթացով և իր ակտիվ մասնակցությունն է ունենում Մինսկի խմբի աշխատանքներում։ «Մեր դիրքորոշումն այն է, որ ղարաբաղյան խնդիրը ոչ […]
Պատահական չէ, որ հենց այս օրը` դեկտեմբերի 10-ին, երբ ողջ աշխարհում նշվում է մարդու իրավունքների միջազգային օրը, Լեռնային Ղարաբաղը տոնում է Արցախի ժողովրդի ինքնորոշման և պետականության կայացման միանգամից երկու տոն` անկախության հանրաքվեի անցկացումը և Սահմանադրության ընդունումը: Ուղիղ 18 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անցկացրեց անկախության հանրաքվե` ընտրելով ազատ և անկախ ապրելու ճանապարհը: Իսկ երեք տարի […]
Ժառանգություն կուսակցության հայտարարությունը Հայաստանի ներկայիս բարձրագույն ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը չի կարող ավելի ցածր լինել, քան այսօր է, եւ որեւէ տարբերակով խնդրի կարգավորման արդյունքում այն չի կարող գտնվել Ադրբեջանի ենթակայության ներքո: Սակայն 1992-ից ի վեր Հայաստանի երեք նախագահները տարբեր պատճառներով հրաժարվել են ճանաչել ԼՂՀ անկախությունը: Իսկ կարգավիճակի խնդիրը սակարկման առարկայի […]
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարել է, թե այս տարի այլևս Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում տեղի չի ունենա, սակայն եկող տարվա սկզբին նախատեսված հանդիպման ընթացքում բանակցությունները կշարունակվեն արդեն` Մարդրիդյան նորացված սկզբունքների հիման վրա: Իսկ ի՞նչ ասել է Մադրիդյան նորացված սկզբունքներ, և, արդյո՞ք, հայաստանյան քաղաքական ուժերը տեղեկացված են, թե սպասվող տարում ղարաբաղյան […]
2009 թվականը մոտենում է ավարտին եւ սովորության համաձայն, քաղաքական ուժերն ու կառավարման մարմիններն ամփոփում են անցնող տարին: Այսօր Մամուլի ազգային ակումբում ՀՀ ներքին ու արտաքին քաղաքական գեռքբերումներին ու բացթողումներին է անդրադարձել ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ, Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը: Նա անցնող տարվա ընթացքում տեղի ունեցած, մի քանի ուշագրավ գործընթաց առանձնացրեց, որոնք կարեւոր են […]




