ԼՂ Հանրապետություն

Դեկտեմբեր 8, 2009թ. 17:05

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում  տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


Դեկտեմբեր 8, 2009թ. 12:56

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության՝ Օբամա-Էրդողան հանդիպման ընթացքում Թուրքիայի վարչապետի կողմից շատ կտրուկ արտահայտություններ, ինչ- որ տեղ նաև պահանջներ են հնչել՝ կապված Ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ։ Ասվում է, որ Թուրքիայի վաչապետը շեշտել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը ուղղակիորեն կապված է ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ: Սակայն պարզվում է, որ ադրբեջանաթուրքական լրատվամիջոցները հերթական անգամ […]


Դեկտեմբեր 8, 2009թ. 12:39

Բնական է, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները չէին կարող դուրս մնալ նաեւ  Արցախի հասարակական հատվածի ներկայացուցիչների ուշադրությունից: ԼՂՀ ոչ կառավարական կազմակերպությունների խորհրդի ներկայացուցիչների և տեղի փորձագետների մասնակցությամբ օրերս անցկացված քննարկումների ընթացքում, այդ առթիվ հնչեցին լուրջ մտահոգություններ: ՀԿ-երի ներկայացուցիչներն առաջին հերթին հետաքրքրվեցին` օրերս` ղարաբաղյան կարգավորման ներկա գործընթացի վերաբերյալ ԼՂՀ ԱԺ-ի  ընդունած հայտարարության որոշ մանրամասներով: […]


Դեկտեմբեր 8, 2009թ. 09:42

Ի վերջո, կայացավ  Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի  և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի երկար սպասված հանդիպումը: Երեկ Երևանի ժամանակով 20:40-ին սկսված հանդիպումն ընթացել է երկու ժամ, որից հետո երկու ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Ինչպես նախատեսված էր կողմերը քննարկել են բազմաբնույթ հարցեր, այդ թվում անդրադարձել են հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Բարաք […]


Դեկտեմբեր 7, 2009թ. 18:19

«Եթե չսկսվի ղարաբաղյան խնդրի լուծման համար օկուպացված ադրբեջանական հողերն ազատելու գործընթաց, Թուրքիայի մեջլիսում արձանագրությունների քննարկումն անհնար կլինի», – ԱՊԱ-ին հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի փոխնախագահ, կառավարող Արդարության և զարգացման կուսակցության անդամ Սադիք Յաքութը: Վերջինիս խոսքով, կանոնակարգի համաձայն, խորհրդարանում քննարկման համար պարտադիր ժամկետ նախատեսված չէ:«Մենք արձանագրությունների հետ կապված կարծիքներ ենք փոխանակում մեր արտգործնախարարության հետ: Գոյություն ունեն […]


Դեկտեմբեր 7, 2009թ. 16:31

Սրանում պետք է վստահ լինի յուրաքանչյուր հայ, որքան էլ խոսեն տարածքների հանձնման կամ փոխզիջումների մասին: Պատերազմում հաղթած երկիրը երբեք չպետք է զիջի իր դիրքերը, հատկապես, եթե արյան գնով վերադարձրել է իր հայրենիքի տարածքները: Այն դեպքում, երբ այլևս ավելորդ է խոսել Ղարաբաղյան խնդրի մասին (այս հարցը մենք քսան տարի առաջ ենք լուծել` ստեղծելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը), […]


Դեկտեմբեր 7, 2009թ. 13:38

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կողմից Աթենքում արված հայտարարության մասին ArmAr.am-ի թղթակցի հետ զրույցում իր տեսակետն արտահայտեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը: Նա նշեց, որ ստորագրված հայտարարության մեջ ուշագրավն այն է, որ 2007թ. Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ ձևակերպված առաջարկությունն ամրագրվում է որպես  խնդիրն այդ սկզբունքների շրջանակում  լուծելու պահանջ։ «Սրանք այն հանգամանքներն են, որ թուրք-ադրբեջանական […]


Դեկտեմբեր 7, 2009թ. 11:43

Դեկտեմբերի 2-ին, իր ծննդյան 72-ամյակի կապակցությամբ, APA ադրբեջանական լրատվական ծառայությանը տված հարցազրույցում Ադրբեջանի ժողովրդական գրող, Միլլի մեջլիսի պատգամավոր Էքրեմ Այլիսլին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ հնչեցրած ավանդական եզրափակող հարցին պատասխանել է. «Ես կարծում եմ, որ Կովկասում տեղային բնույթի պատերազմ այլևս տեղի չի ունենա, եթե տեղի էլ ունենա, ապա այս անգամ այն դուրս կգա Կովկասի սահմաններից: Այդ […]


Դեկտեմբեր 5, 2009թ. 15:30

«Եվրանյուզ» հանրահայտ հեռուստաալիքով նոյեմբերի 28-ին  Արցախի վերաբերյալ իրական փաստերով ռեպորտաժի հեռարձակումից  հետո ադրբեջանցիները մեծ աղմուկ-աղաղակ բարձրացրեցին, հարայ-հրոցով,  նամաներով սկսեցին բոյկոտել ռեպորտաժն ու պահանջել հեռացնել այն հեռուստաընկերության պաշտոնական կայքից: սակայն միայն այսքանով չեն սահամանփակվում ադրբեջանական ռեվանշիստական քայլերը ArmAr.am-ին հասած տեղեկատվությամբ, ադրբեջանցիներն այժմ էլ ցանկություն ունեն «Եվրանյուզի»  եթեր խցկել, այսպես կոչված, «ադրբեջանական փախստականների» մասին ինչ-որ տեսանյութ: Սակայն, […]


Դեկտեմբեր 5, 2009թ. 10:15

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջպետական կապերի բաժնի ներկայացուցիչ Նովրուզ Մամեդովը հայտարել է, թե «Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում նկատվում է դրական շարժ և աշխուժություն, մենք Ադրբեջանի և Հայաստանի  ղեկավարների միջև մյունխենյան հանդիպումը դրական ենք գնահատում»: Նա նկատել է, թե այդ բանակցությունները պետք է շարունակել նաև 2010-ին, քանի որ այն անհրաժեշտ են  բոլոր երկրներին՝ և՛ […]