ԼՂ Հանրապետություն

Դեկտեմբեր 5, 2009թ. 09:48

Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում գրանցված հաշմանդամների թիվն այսօր կազմում է 10529:  Տոկոսային հարաբերությամբ` բնակչության ընդհանուր թվի մեջ դա զգալի մաս է կազմում: Բնականաբար, այս ոլորտին առընչվող խնդիրներն էլ ուշադրության եւ հոգածության համապատասխան մոտեցում են պահանջում` թե’ պետությունից,  թե’ հասարակությունից: Այս ոլորտում պետական քաղաքականությունն իրականացնող լիազոր մարմինը սոցիալական ապահովության նախարարությունն է: Այստեղ առաջնահերթ խնդիրների թվում նշում են […]


Դեկտեմբեր 4, 2009թ. 19:15

«Պետք է հակազդել ադրբեջանական քաղաքականությանը, դրանում ներգրավելով մեր խորհրդարանական դիվանագիտությունը»,- ասում է Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ,  Արմեն Ռուստամյանը, ով ներկայացրել է`«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը զինված հակամարտության վերածելու, էությունը նենգափոխելու և խաղաղ բանկցային գործընթացը խոչընդոտելու Ադրբեջանի պատասխանատվության մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագիծ: Ըստ Ռուստամյանի, հակազդել պետք է, հատկապես, միջազգային ատյաններում […]


Դեկտեմբեր 4, 2009թ. 18:54

Դեռեւս հոկտեմբերի 14-ին «Ժառանգություն» խմբակցության 7 պատգամավորներ   Աժ նախագահին էin ներկայացվել  և շրջանառության մեջ դրել` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը»: Այսօր խորհրդարանի ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քննարկեց նախագծին դրական եզրակացություն տալու հարցը: Նախ «Ժառանգության» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը նկատեց, թե. «Հիմնական տարաձայնությունը վերաբերում է օրինագիծն ընդունելու պահի նպատակահարմարությանը»: Ըստ […]


Դեկտեմբեր 4, 2009թ. 18:04

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը զինված հակամարտության վերածելու, էությունը նենգափոխելու և խաղաղ բանակցային գործընթացը խոչընդոտելու Ադրբեջանի պատրաստակամության մասին. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը. ընդգծելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և կազմավորման գործընթացի լիովին և անթերի համապատասխանությունը միջազգային իրավունքին ու այդ ժամանակահատվածում գործող ԽՍՀՄ օրենսդրությանը, շեշտելով` Խորհրդային Միության փլուզումով նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում երկու իրավահավասար անկախ պետությունների` Լեռնային Ղարաբաղի […]


Դեկտեմբեր 4, 2009թ. 16:36

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, ինչպես նաև  Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը ոչ միանշանակ գնահատականների տեղիք է տալիս»,-գրում է Արցախի անկախ փորձագետ Դավիթ Կարաբեկյանը` մեկնաբանելով Աթենքում Ռուսաստանի, Ֆրանսիայի արտգործնախարարների, ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ընդունած համատեղ հայտարարությունը: Վերջինիս կարծիքով, սակայն, նման բարձր ատյանում հնչած հայտարարությունն, ի պաշտպանություն հակամարտությունների խաղաղ կարգավորման, […]


Դեկտեմբեր 4, 2009թ. 14:14

Օրերս ԼՂՀ Ազգային ժողովը հանդես եկավ Ղարաբաղյան խնդրի հետ կապված գործընթացների վերաբերյալ հայտարարությամբ: Առաջին «ինտրիգը» հենց` հայտարարությամբ հանդես գալու փաստն էր: Ի վերջո, Արցախի իշխանություններն  այնքան էլ հաճախ չեն հայտարարություններով հանդես գալիս: Տեղի քաղաքագետներն այդ փաստը որպես առավելություն են գնահատում: «Ընդհանրապես, հայտարարությունների առումով, մեր հանրապետությունը բավական հավասարակշռված պահվածք ունի. հայտարարություններով հազվադեպ ենք հանդես գալիս`միայն անհրաժեշտւթյան […]


Դեկտեմբեր 4, 2009թ. 11:42

Նոյեմբերի 22-ին Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` հանդիպման նախօրեին Ալիևը կրկին սովորույթի համաձայն խրոխտացել  էր, թե եթե այդ հանդիպումն էլ արդյունք չտա, ապա Ադրբեջանը կընդհատի բանակցությունն ու կպատրաստվի խնդրի ուժային լուծման տարբերակին: Այս հայտարարությունը որոշ քաղաքագետների այնքան լուրջ ընդունեցին, որ սկսեցին վերլուծություններով հանդես գալ, և նույնիսկ ակամա «յուղ լցնելով» ադրբեջանական ռազմատենչ հոխորտանքների «կրակին»: Այսպես. ռուս […]


Դեկտեմբեր 4, 2009թ. 10:32

Հայ ազգային կոնգրեսը ( ՀԱԿ ) տարածել է հայտարարություն, որում  ասված է. Հինգ նախարարների (ներառյալ ՀՀ արտգործնախարարի) դեկտեմբերի 1-ի համատեղ հայտարարությամբ, իսկ այնուհետեւ Աթենքում կայացած ԵԱՀԿ-ի նախարարական խորհրդի 56 երկրների կողմից որպես պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հայտարարությամբ հայաստանի Հանրապետությունը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որում հանձն է առել արագորեն հասնել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնական սկզբունքների […]


Դեկտեմբեր 3, 2009թ. 18:49

Այսօր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության հետ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն իրականացրել է ծրագրային մոնիթորինգ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գոտում` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրից դեպի հյուսիս: Այս մասին հայտնում է Ռեգնում լրատվական գործակալությունը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից ուսումնասիրությունն անց են կացրել ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականներ Պետեր Քիին (Մեծ Բրիտանիա), […]


Դեկտեմբեր 3, 2009թ. 14:06

«Պետք է ամուր կառչել այդ հայտարարություններից, որոնցում միջազգային փորձագետներն ու բարձրաստիճան անձինք տարանջատում են հայ-թուրքական հարաբերություններն ու Արցախի հարցը»,- «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր  Ստեփան Սաֆարյանը: Ս. Սաֆարյանը կարծում է նաև, որ հակառակ դեպքում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը ստիպված պետք է լինեն սպասելու Արցախի հարցի լուծումից հետո, իսկ […]