ArmAr.am-ի հարցազրույցը ԼՂՀ ԱԺ-ի Արտաքին հարաբեությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի հետ: – Պարոն Աթանեսյան, ըստ ձեզ, ի՞նչ տվեց աթենքյան հանդիպումը, արդյո՞ք, համանախագանների հերթական համատեղ հայտարարությունը ինչ–որ նոր բան ավելացրեց բանակցային գործընթացին: Գուցե ճիշտ են այն գնահատականները, թե գործընթացը դոփում է իր տեղում: -Ես այն կարծիքին չեմ, որ բանակցային գործընթացը նույն տեղում է դոփում, որովհետև համանախագահող […]
ԼՂ Հանրապետություն
«Ղարաբաղը հստակ պետք է ունենա իր տեղը բանակցային սեղանի շուրջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Նա նաև խորհուրդ տվեց ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանին թույլ չտալ, որ Մինսկի խմբի համանախագահները գնան Ստեփանակերտ. «Կան որոշումներ,որ պետք է ընդունվեն Ստեփանակերտում, և ոչ թե Երևանում: Ղարաբաղին արհամարհելը վտանգավոր […]
«Վաղուց է եկել ժամանակն առաջ գնալու դեպի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորում: Ներկայում բանակցություններն ընթանում են մադրիդյան սկզբունքների շուրջ, եւ երբ համաձայնություն լինի կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ, հարկ կլինի պայմանագրի նախագծի պատրաստման, որը բավական ժամանակատար գործընթաց կպահանջի»: «Արմենպրես»-ի թղթակիցի հաղորդմամբ, Աթենքում այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության […]
Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրներին են այսօր անդրադարձել ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը եւ հանրապետական Գագիկ Մելիքյանը: Նրանց կարծիքով` մինչեւ դեկտեմբերի 7-ը նախանշված Օբամա-Էրդողան հանդիպում` հայ-թուրքական արձանագրությունները չեն վավերացվի, բայց հանդիպման ժամանակ կխոսվի թե’ դրանց, թե’ Ղարաբաղյան խնդրի բանակցային գործընթացի մասին: Հանրապետական պատգամավորը այս գործընթացում արձանագրում է առաջընթաց, ըստ նախկին նախարարի` առաջընթացի մասին խոսելու հատուկ առիթ […]
Նոյեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` Յուսիֆջանլի բնակավայրի մերձակայքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը/Հունգարիա/ եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն/Չեխիա/ եւ Ժասլան Նուրտազինը/Ղազախստան/: Դիտարկումն […]
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ ԱԳ նախարարների աթենքյան խորհրդի նիստում հայտարարել է, թե, այսպես կոչված, ադրբեջանական գրավյալ տարածքներից հայկական զինված ուժերի դուրս բերումը սահմանափակ ժամանակահատվածում կարող է դառնալ ղարաբաղյան հիմնախնդրի շուտափույթ լուծման բանալին: Ադրբեջանի ԱԳ նախարարը հերթական անգամ կրկնել է ադրբեջանական այն թեզը, թե` «ղարաբաղյան հակամարտությունը Հարավային Կովկասում անկայունության հիմնական աղբյուրն է եւ խոչընդոտում է […]
«Աթենքում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ չի քննարկվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաստաթուղթ»,- ԱՊԱ գործակալության փոխանցմամբ տեղեկացրել է Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը։ «Հասկանում եք, մենք այդ հանդիպման ժամանակ չենք քննարկել հենց այդ փաստաթուղթը։ Մենք խոսել ենք բանակցությունների շարունակելու ձևաչափի մասին։ Վերջին անգամ փաստաթղթի շուրջ քննարկումներն […]
Այսօր Աթենքում մեկնարկեց Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանը, որին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Նստաշրջանին մասնակցում են ԵԱՀԿ անդամ 56 երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաեւ՝ շուրջ երկու տասնյակ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ: Նախարարական նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպումներ ունեցավ մի շարք երկրների իր […]
Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների եւ Ադրբեջանի ու Հայաստանի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները` Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բեռնար Կուշները եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգը դեկտեմբերի 1-ին Աթենքում հանդիպում ունեցան Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտաքին […]
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն վատ եղանակի պատճառով Աթենք ժամանեց բավական ուշացումով և օդանավակայանից շտապեց Խելինիկոն կենտրոն, ուր արդեն ընթանում էր ԵՀԱԿ-ը նախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանը: Ըստ թուրք վերլուծաբանների, այս վեհաժողովը Անկարայի համար կարևոր է, քանի որ օրակարգային հարցերից է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, այն էլ այն ժամանակաշրջանում, երբ սկսվել է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը: Թուրքերը […]




