ԼՂ Հանրապետություն

Դեկտեմբեր 1, 2009թ. 14:05

Այն, ինչի շուրջ այսօր բազում հարցեր են առաջանում, ինչը երկար տարիներ բանակցությունների ու քննարկումների առիթ է դարձել, դեռ քսան տարի առաջ հստակեցվել է մեզ` հայերիս համար: Խոսքս այն մասին է, որ ուղիղ քսան տարի առաջ այս օրը` 1989 թվականի դեկտեմբերի 1-ին, Հայաստանի` դեռևս Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խոհուրդն ընդունել է որոշում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի […]


Դեկտեմբեր 1, 2009թ. 09:30

Ինչպես արդեն տեղեկացրել է ArmAr.am-ը, երեկ ԵԱՀԿ նախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Աթենք էր ժամանել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Հայաստանի արտգործնախարարը նախ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադկեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այնուհետև, կայացել է […]


Նոյեմբեր 30, 2009թ. 15:20

Ղազախստանը, որպես ԵԱՀԿ անդամ,  ակտիվորեն կմասնակցի տարածաշրջանում ընթացքող բանակցային գործընթացներին: Այս մասին «1 նյուզ» էլեկտրոնային թերթին հայտնել է Ղազախստանի արտգործնախարար, ԵԱՀԿ ապագա համանախագահ Կանատ Սաուդաբաևը: «Մենք ելակետ ենք ընդունում այն դիրքորոշումը, որ երկխոսությունը հակամարտության կարգավորման գործում տեսանելի արդյունքներ ապահովելու միակ գրավականն է»,-հայտարարել է Սաուդաբաևը: Արտգործնախարարը հավելել է նաև, որ ԼՂՀ հակամարտությունը մշտապես գտնվում է ԵԱՀԿ […]


Նոյեմբեր 30, 2009թ. 11:21

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպմանը: Սպիտակ տանը Օբամա-Էրդողան հանդիպման օրակարգային հարցերն են լինելու` Թուրքիայում անցկացվող ժողովրդավարական բարեփոխումները, Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացը, կիպրական հարցը, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագիրը, Պակիստանում, Աֆղանստանում և Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակը: Թուրքիայի դիվանագիտական աղբյուրները տեղեկացրել են, որ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման գործընթացից բացի […]


Նոյեմբեր 28, 2009թ. 18:50

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն անդրադառնալով Նախագահ Սերժ Սարգսյանի` ՀՀԿ համագումարի ելույթում ղարաբաղյան հակամարտության առնչությամբ հնչած այն մտքին, թե ԼՂՀ նկատմամբ որևէ ոտնձգություն թույլ չի տրվի և եթե նման դրսևորումներ լինեն, Հայաստանը պատրաստ է դրանց արձագանքել ամենակոշտ ձևով, ArmAr.am-ի թղթակցին ասաց, որ  ԼՂՀ-ի հետ կապված նախագահի մտահոգությունը վերջին 20 տարիներին մեր քաղաքային մենթալիտետի […]


Նոյեմբեր 28, 2009թ. 18:35

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսելով այն մասին, թե իրեն մամուլում հաճախ են մեղադրում ադրբեջանական կողմից հնչող հերյուրանքներին չանդրադառնալու համար, նկատել է, թե դա արվում է նախագահին լարվածության մեջ պահելու  նպատակով, որ  շաբաթը 1-2 անգամ ինքն արդարանա, մինչդեռ. «Ես արդարանալու ոչինչ չունեմ։ Թող արդարանան նրանք, ովքեր նպատակ ունեին Ղարաբաղը զիջել ադրբեջանցիներին։ Թող արդարանան նրանք, ովքեր համարձակություն […]


Նոյեմբեր 28, 2009թ. 16:56

Ադրբեջանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար, այնուհետև` անկախացած Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը «Զերկալո» պարբերականին տված հարցազրույցում խոստովանել է խորհրդային տարիներին Արցախը հայաթափ անելու ու երկիրն ադրբեջանցիներով լցնելու իր քաղաքականության մի քանի մանրամասներ: Կարծում ենք` ալիևյան խոստովանությունը կհետաքրքրի հայ ընթերցողին. «Լեռնային Ղարաբաղի հարցը շատ հին է և ձգվում է 20-րդ դարի սկզբից: Անցյալում, երբ ես դեռ […]


Նոյեմբեր 28, 2009թ. 16:10

«Հայաստանը կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով, սակայն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ որևէ ոտնձգություն մենք թույլ չենք տա և ցանկացած ոտնձգության պատրաստ ենք արձագանքել ամենակոշտ միջոցներով»: Այսօր հայատարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի իշխանությունների կողմից հռչակված սկբունքները նույնն են և ամրագրված են Հանրապետական […]


Նոյեմբեր 27, 2009թ. 19:06

Նոյեմբերի 22-ին Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո որոշ ադրբեջանական լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, թե ԼՂՀ անվտանգության գոտուց հայկական զորքերը դուրս բերելու շուրջ համաձայնություն է ձեռք բերվել: Մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մյունխենյան հանդիպումից հետո ադրբեջանական ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունը,  Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը լրագրողներին ասել է հետևյալը.«Վաղուց արդեն ակնհայտ է, որ […]


Նոյեմբեր 27, 2009թ. 17:48

Արցախի «Սոցիալական արդարություն» կուսակցության առաջնորդ Կարեն Օհանջանյանը դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից ժամանակ առ ժամանակ հնչող  ագրեսիվ հայտարարությունները: Նրա խոսքով նման քաղաքականությունն արցախա-ադրբեջանական  հակամարտությանը ռազմական ենթատեքստ է հաղորդում և  լուրջ հարված  հասցնում բանակցությունների  ընթացքին: «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ «նման անհավասարակշիռ  հռետորությունը հակամարտության կողմերին կարող է մղել նախկին Խորհրդային Միության տարածքում ամենահին […]