Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեին:
Հասարակություն
Սեպտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեին, ով մեր երկրում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահի հովանու ներքո Հայաստանում անցկացվող ՙԿարոտ՚ միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով: Ողջունելով տաղանդավոր արվեստագետին` Հովիկ Աբրահամյանն ասաց, որ նա Հայաստանում բազմահազար երկրպագուներ ունի: Նրա ստեղծած կերպարները վաղուց արժանացել են հայաստանցի արվեստասերի համակրանքին: ՀՀ ԱԺ […]
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ, դոկտոր Հասան Մուստաֆային։ Դոկտոր Հասան Մուստաֆան Տիգրան Սարգսյանին տեղեկացրել է, որ Հայաստան է ժամանել ներկա գտնվելու Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթի խաղարկության հանդբոլի 2-րդ միջազգային մրցաշարին։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ արդեն երկրորդ անգամ ՀՀ վարչապետի գավաթի խաղարկության հանդբոլի տղամարդկանց հավաքականների միջազգային մրցաշարի անցկացումը և Դոկտոր […]
ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ և Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի աջակցությամբ հանրությանն է ներկայացվում «Իմ ուսուցիչը» սոցիալական հոլովակների շարքը, որում մշակույթի, սպորտի, հասարակական և քաղաքական ոլորտների անվանի գործիչները հիշողություններ են ներկայացնում իրենց ուսուցիչների մասին: Նախաձեռնությունը երախտիքի յուրօրինակ դրսևորում է կրթության ոլորտի բոլոր այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր իրենց գործունեությամբ հետք են թողել աշակերտների աշխարհայացքի, բնավորության, ընդանուր […]
Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Եվրոպական դեմոկրատ երիտասարդների միության (DEMYC) անդամների հետ հանդիպման ժամանակ քննարկեց կրթությանն առնչվող մի շարք հարցեր: Ա. Աշոտյանը, ողջունելով երիտասարդներին, նշեց, որ Հայաստանի համար շատ արդիական է միության կարգախոը` «Իրականում որտե՞ղ է նոր աշխարհը, ինչպիսի՞ն է նոր աշխարհը, եւ ի՞նչ է նոր աշխարհը»: «Կապելով ձեր կարգախոսը «Եվրոպական հարեւանության» […]
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր 2002թ. օգոստոսի 8-ի «ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և «ՀՀ բնապահպանության նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» որոշման մեջ։ Սույն փաթեթը մշակվել է հաշվի առնելով նախարարության կառուցվածքային միավորների գործառույթների դասակարգման վերլուծության արդյունքները։ Գործառույթները ճշտվել են, ավելի հստակ ձևակերպվել, վերացվել են իրավական հիմք չունեցող և […]
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին: Նախարարը, շնորհավորելով բոլոր ներկաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, անդրադարձել է կրթության ոլորտում հայ-գերմանական հարաբերություններին առնչվող մի շարք խնդիրների: Մասնավորապես, խոսելով հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին, Ա. Աշոտյանը նշել է, որ ավագ դպրոցների բարեփոխումներն ընթանում […]
Սեպտեմբերի 1-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այցելել է Արցախի պետական համալսարան: Խորհրդարանի նախագահի հետ միասին ԱրՊՀ էր այցելել նաև ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Մայր բուհում, ինչպես որ հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում, այդ օրն Անկախության դաս էր` նվիրված սեպտեմբերի 1-ի և 2-ի տոներին՝ Գիտելիքի, գրի ու դպրության օրվան և Լեռնային […]
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի եվ դպրության օրվա առթիվ Սիրելի աշակերտներ եւ ուսուցիչներ, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ: Գիտելիքը բոլոր ժամանակներում եղել է մեր ժողովրդի կարեւոր հարստությունը: Ամենածանր իսկ պայմաններում հայը աչքի լույսի պես է պահել իր գիրն ու հավատը, փրկել փորձություններից ու կործանումից: Այսօր էլ կրթված […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում ներկա է գտնվել Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայի բացման արարողությանը: Հայաստանի հետ սպորտի բնագավառում համագործակցության ամրապնդման, Հայաստանի Հանրապետությունում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը մեծապես նպաստելու համար` ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Ֆրանսուա Պլատինին Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգեւատրվել է “Պատվո շքանշանով”: Հանրապետության ղեկավարը պարգեւը ՈՒԵՖԱ-ի նախագահին է հանձնել ֆուտբոլի ակադեմիայի բացման արարողության ընթացքում: […]




