Ցեղասպանություն

Մարտ 3, 2010թ. 19:50

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման  ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում կարտաբերի՞ հայոց Ցեղասպանություն բառը հարցին, Թուրք պատմաբան Թաներ Աքչամն ասել է. «Դժվար է ասել, թե ինչպես կվարվի Օբաման ապրիլի 24-ին: Բոլոր դեպքերում, դա զենք է, որով մեկ անգամ ես կրակում է: Պետք է որոշել` ո՞րն է ավելի լավ` կրակե՞լ, թե՞ լիցքավորված պահել` սպառնալով կրակել: Կարծում եմ` ԱՄՆ–ը […]


Մարտ 3, 2010թ. 19:04

Թուրքական լրատվամիջոցները շարունակում են  անհամբերությամբ հետևել ԱՄՆ Կոնգրեսում ընթացող զարգացումներին, միաժամանակ սեփական հասարակությանը հավաստիացնելով, որ թուրքական իշխանությունները հնարավոր բոլոր միջոցներով փորձում են կանխել վաղը` մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քվեարկվելիք Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը: Թուրքական «Vatan»-ը տեղեկացնում է, որ թուրք ընդդիմադիր և իշխանամետ պատգամավորներից կազմված թուրքական խորհրդարանական պատվիրակությունները լայնածավալ լոբբիստական գործունեություն են իրականացնում ընդդեմ […]


Մարտ 3, 2010թ. 16:17

Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանը,  լրագրողների հետ հանդիպուման ժամանակ ասել է, թե թուրքական կառավարությունը դիմել է հրեական լոբբիաստական կազմակերպություններին, որպեսզի ամեն ինչ անեն` ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովում վաղը քննարկվելիք Հայոց ցեղասպանության բանաձևն օրակարգից հանելու համար: Սակայն հրեաները բավականին կոշտ են պատասխանել թուրքական կողմին, ինչը անսպասելի է եղել նրանց համար` «սառը ցնցուղ»: «Հրեաները […]


Մարտ 3, 2010թ. 15:54

Ալֆրեդ դը Զայաս. «Հայոց ցեղասպանության զոհերի և նրանց ժառանգների նկատմամբ արդարության վերականգնման հարցում միջազգա­յին հանրությունը ոչ միայն իրավական, այլև բարոյական պա­տասխանատվություն է կրում։ Առաջին քայլը պետք է լինի Թուր­քիայի` որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդի կողմից ցեղասպանության փաստի և այդ իրողության համար պատասխանատվության ընդունումը։ Քանի դեռ Թուրքիան շարունակում է մերժողական քաղաքականություն վարել, շարունակում է նաև ոտնահարել ինչպես […]


Մարտ 3, 2010թ. 15:47

Միանալով այս օրերին սփյուռքահայ համայնքներում Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողություններին, գերմանահայությունը եւս փետրվարի 27-ին հիշատակեց այդ օրը՝ նախաձեռնելով մի շարք միջոցառումներ, որոնք համատեղ ուժերով կազմակերպել էին  Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունը, Գերմանահայոց Կենտրոնական խորհուրդը, Բեռլինի Հայ Եկեղեցու եւ մշակութային երկու համայնքները, Գերմանիայում ՙԱրցախի բարեկամների միությունը՚, ՙՃանաչում՚ աշխատանքային խումբը եւ ՙԵրրորդ հազարամյակն առանց պատերազմների՚ միությունը։ Փետրվարի […]


Մարտ 3, 2010թ. 15:15

Սումգայիթյան ոճրագործության տարելիցի կապակցությամբ Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը, Հայ առաքելական Ս. Եկեղեցու Վիրահայոց թեմի Առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի հայկական կազմակերպությունների ղեկավարները, բազմաթիվ վիրահայեր ս.թ. մարտի 2-ին այցելել են հայ գրողների եւ հասարակական գործիչների Խոջեվանքի պանթեոն, որտեղ Վրաստանում Հայաստանի դեսպանության անունից ծաղկեպսակ է դրվել հայ նահատակների հիշատակը հավերժացնող հուշասյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ […]


Մարտ 3, 2010թ. 14:46

ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկման փաստից թուրքերն այս անգամ չափից ավելի են իրար անցել։ Սրանք նախ սկսեցին մատ թափ տալ ԱՄՆ-ի վրա, թե՝ հարաբերությունները կխզենք, առանց մեզ ո՞նց եք «դիմանալու» և այլն։ Հետո սկսեցին համոզել, թե մենք լավն ենք, մեզ լսեք, հայերի հետ գործ չունեք։ Հիմա էլ անցել են շողոքորթման, թե՝ հավատում ենք, որ […]


Մարտ 3, 2010թ. 13:35

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ Աշոտ  Գրիգորյանը նամակ էր հղել ԱՄՆ-ի կոնգրեսականներին` կոչ անելով Հայոց Ցեղասպանության փաստն օգտագործել  որպես կանխարգելիչ միջոց՝ հետագայում նման եղեռնագործությունները բացառելու համար։  ԵՀՄՖ-ի մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ նամակը մի շարք սենատորների և կոնգրեսականների կողմից դրական արձագանք է ստացել: Հյուսիսային Կարոլինայի նահանգի կողմից սենատոր […]


Մարտ 3, 2010թ. 12:30

Թուրքերը պետք է միայն իրենք իրենց մեղադրեն Հայոց Ցեղասպանության մասին փետրվարի 28-ին CBS հեռուստաընկերության կողմից հեռարձակված հաղորդման պատճառով իրենց դժգոհության համար: Եթե չլինեին թուրքական կառավարության անընդհատ ժխտումներն ու խեղաթյուրումները, ապա Հայոց Ցեղասպանությունը կարող էր վերածվել մի մոռացված իրադարձության համաշխարհային պատմության մեջ: Բայց, քանի որ թուրքերը հրաժարվում են դիմակայել իրենց ոճրագործությունը և համառորեն կրկնում են իրենց […]


Մարտ 3, 2010թ. 12:00

Բնիկ հայկական տարածք Նախիջեւանի՝ թուրք-համայնավարական խարդավանքով Ադրբեջանին բռնակցումից անմիջապես հետո, խորհրդային կոչվող յոթ տասնամյակներում, քողարկվելով «,բարեկամության,, եւ «,եղբայրու­թյան,, կեղծ դիմակներով, Ադրբեջանն իրականացրեց իր վաղեմի երազանքներից մեկը՝ երկրամասի իսպառ հայազրկումը: Դեռեւս 1920-ական թվականներին կառա­վարական մակարդակով արգելվեց տարածքից 191Ց–20թթ. բոնագաղթւսծ հատկապես խոշոր հայ­կական բնակավայրերի՝ Կզնութի, Այլապատի, Աստապատի, Շահկերտի (Ղազանչի) Աբրակունիսի եւ այլ գյուղերի բնակիչների վե­րադարձը իրենց հայրենի […]