Ցեղասպանություն

Մարտ 4, 2010թ. 19:30

«Ճանաչել Հայոց Ցեղասպանության իրողությունը»,-այսպիսին է ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում թվով «252» բանաձևի հիմնական դրույթը: Բանաձեւի քննարկումն արդեն սկսված է: ArmAr.am


Մարտ 4, 2010թ. 19:10

ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հետ զրույցում «Ուխտ Արարատի» հասարակական նախաձեռնության նախագահ Տիգրան Փաշաբեզյանը ներկայացրեց իր դիտարկումները 2010-ի մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկման վերաբերյալ: Տիգրան Փաշաբեզյանի կարծիքով, նախ պետք է հստակեցնել մեր մարտավարությունը, ապա առաջնորդվելով դրանով ձեռնամուխ լինել խնդիրների լուծմանը: Այս առումով ժամանակն է ըմբռնել երկու կարևոր հանգամանք. -Առաջին. Հայոց ցեղասպանությունը քաղաքական […]


Մարտ 4, 2010թ. 18:42

Vesti.Az կայքէջին տված հարցազրույցում քաղաքագետ Ֆիկրետ Սադիխովն ասել է, որ Ցեղասպանության բանաձևի ընդունման հավանականությունը շատ մեծ է, քանի որ Պալատի անդամների մեծամասնությունն ընդունման կողմնակից է` չնայած շատերը հասկանում են այդ քայլի վտանգավորությունը. «Դա ոչ միայն մեծ վնաս կհասցնի ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին, այլև կսրի իրավիճակն ամբողջ Հարավային Կովկասում: Որքան ինձ հայտնի է, Ցեղասպանության բանաձևի ընդունման դեպքում Թուրքիան […]


Մարտ 4, 2010թ. 15:20

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը մարտի 2-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Սումգայիթում հայկական ջարդերի 22-րդ տարելիցին: Կոնգրեսականը նշում է, որ եռօրյա կոտորածների ընթացքում զոհվել, վիրավորվել ու բռնությունների են ենթարկվել բազմաթիվ հայեր: Ընդ որում` դրանց կազմակերպիչները ոչ միայն չեն պատժվել, այլեւ պաշտոններ են ստացել Ադրբեջանի կառավարությունում: Ըստ Շիֆի` թեեւ պաշտոնական Բաքուն ամեն կերպ փորձում […]


Մարտ 4, 2010թ. 15:00

«Թուրքիան բարոյական պարտավորություն ունի մարդկության առաջ: Բայց երբ դուք Ցեղասպանությունը դնում եք արտաքին քաղաքականության օրակարգում, դուք այն դարձնում եք սակարկման առարկա: Ցանկացած քաղաքական հարց սակարկման առարկա է, մեզ համար ցեղասպանության հարցը սակարկման առարկա լինել չի կարող»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Նրա խոսքով, Ցեղասպանության միջազգային ճանաչումը սփյուռքի հիմնական դերակատարություն […]


Մարտ 4, 2010թ. 12:20

Վերջին օրերի ընթացքում  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը հիմնականում կապվել է ԱՄՆ Կոնգրեսում Հայոց Ցեղասպանության բանաձևի քննարկման հետ: Եվ դիվանագիտական ջանքերն, այս առումով, երկուստեք ուղղվել են այդ հարցին: Ամենևին պատահականություն չէ, որ թուրքական երկու պատվիրակություն հևասպառ իրեն գցեց Վաշինգթոն` նախ, ձեռք բերելու համար հրեական լոբբիի աջակցությունը, ապա և` հնարավորինս ազդելու հայամետ կոնգրեսականների վրա: Հայությունը ևս, մանավանդ […]


Մարտ 4, 2010թ. 11:20

Թուրքական «Սաբահ» թերթի հաղորդմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց Ցեղասպանության բանաձևի քննարկումից մի քանի ժամ առաջ անգամ թուրքական կողմը շարունակում է ջանքերը, որպեսզի տապալի փաստաթղթի ընդունումը։ Ներկայումս նրանց ջանքերը հիմնականում ուղղված են հրեկան լոբբին իրենց կողմը շրջելուն։ Լրատվամիջոցի կարծիքով, այսօրվա քվեարկության ելքը  հիմնականում կախված է հրեա 7 կոնգրեսականներից, որոնց ձայների համար թուրքական կողմը շարունակում է պայքարը։ «Ներկա […]


Մարտ 4, 2010թ. 09:20

Այսօր երևանյան ժամանակով ժամը 19:00-ին ԱՄՆ Ներկայացուցիչների տան Արտաքին Հարաբերությունների հանձնաժողովում պետք է քննարկվի, այնուհետև նաև քվեարկության դրվի  Հայերի Ցեղասպանությունը դատապարտող 252-րդ բանաձևը։ ԱՄՆ վարչակազմը բանաձևի քվեարկության առնչությամբ լռություն էր պահպանում։ Սակայն երեկ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Մայք Համմերն հայտարարել է. «2009թ. Ապրիլի քսանչորսի իր ուղերձում Օբաման ընդգծել էր, որ 1915 թ. […]


Մարտ 4, 2010թ. 08:30

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի հաստատած հայտարարությունը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամայի` 2009 թ. ապրիլի 24-ին կայացած զեկույցի և ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի առաջիկա քվեարկության կապակցությամբ հայտնում է հետևյալը. Իր զեկույցի եզրափակիչ մասում` Մեծ եղեռն եզրը երկրորդ անգամ օգտագործելուց անմիջապես հետո, Նախագահ Օբաման հստակորեն պնդել է, որ կատարված […]


Մարտ 3, 2010թ. 20:00

Եվրոպական խորհրդարանը 1987թ. հունիսի 18-ին ընդունեց «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» Բանաձեւ: Փաստաթուղթը ներկայացնում ենք ամբողջությամբ: «10. Հայկական հարց A 2-33/87 Եվրոպական պառլամենտը – Նկատի ունենալով սոցիալիստների խմբի անունից պր. Սաբիի եւ մյուսների կողմից ներկայացրած առաջարկությունը Հայկական հարցի քաղաքական լուծման մասին (փաստաթուղթ 2-737/84 թ.). – Պր. Կոլոկոտրոնիսի ներկայացրած առաջարկությունը Հայկական հարցի եւ. ապրիլի 24-ը հայկական […]