Մշակույթ

Դեկտեմբեր 15, 2009թ. 17:52

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ցավով ընդգծեց, որ Ջուղայի գերեզմանատան ավերումից հետո, այս հինգ տարիների ընթացքում Հայաստանի պատկան մարմինների կողմից խնդրի առնչությամբ` հետևողականություն, խնդրին հետամուտ լինելու աշխատանք չի տարվել։ «Իմ կարծիքով, մինչև որ պետական մակարդակով դատական հայց չհարուցվի, խնդիրը ճիշտ ընթացք չի ունենա։ Հանցագործությունն արդեն տեղի է ունեցել, իսկ ցանկացած հանցագործություն պետք է պատժվի, որպեսզի առաջիկայում այն […]


Դեկտեմբեր 15, 2009թ. 14:05

Հինգ տարի առաջ այս օրը` դեկտեմբերի 15-ին, հիմնահատակ կործանվեց Զուղայի հին հայկական գերեզմանատունը, որն ուներ մշակութային և հոգևոր մեծ նշանակություն: Այս կապակցությամբ «Ծիրանի» հասարակական կազմակերպությունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. «Անարյուն այս ցեղասպանությունը, որ կազմակերպել էին ադրբեջանցիները, դեռևս իր արդար և պատշաճ իրավական արձագանքը չի ստացել: 21րդ դարում նման բարբարոսությունների անպատժելիությունը կարող է ծնել […]


Դեկտեմբեր 14, 2009թ. 18:06

Արևմտահայ մեծանուն բանաստեղծ Դանիել Վարուժանի ծննդյան 125-ամյակի առթիվ ստամբուլահայ մի շարք գործիչների նախաձեռնությամբ կկանգնեցվի բանաստեղծի արձանը: «Ակոս» թերթի փոխանցմամբ, Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի առաջարկով, որոշվել է արձանը տեղադրել Հայոց գերեզմանատանը: Իսկ  Դանիել Վարուժանի բրոնզե կիսանդրին քանդակելու գործը ստանձնել է պոլսահայ քանդակագործ Էրոլ Սարաֆյանը: Հայտնի է նաև, որ ճարտարապետ Վազգեն Պարընը, Սարաֆյանի հետ միասին, պատրաստել […]


Դեկտեմբեր 11, 2009թ. 13:46

Դեկտեմբերի 8-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունը ԱՄՆ հանրահայտ «Սմիթսոնիան»  ազգային թանգարանների հաստատության հետ  համատեղ, հաստատության Բեյրդ դահլիճում կազմակերպել էր հայկական երաժշտության երեկո` հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի, աշխարհահռչակ ալտիստ Քիմ Քաշքաշյանի եւ գործիքահար Ռոբին Շուլկովսկու մասնակցությամբ: Համերգը, որի ծրագրում տեղ էին գտել Սայաթ-Նովայի եւ Տիգրան Մանսուրյանի հայտնի ստեղծագործություններն, անցավ մեծ հաջողությամբ: Երեկոն ունկնդրում էին 350-ից ավելի […]


Դեկտեմբեր 9, 2009թ. 11:28

Գրականությունը համամարդկային արժեք է և մեծ է այն գրականությունը, որը արտահայտում է համամարդկային գաղափարներ: Գրականության նյութ դարձած ցանկացած թեմա կարող է կրել վերը նշված արժանիքները` պարզապես ճիշտ մոտեցում ու աշխարհայացք է անհրաժեշտ: Ազգամիջյան հակամարտությունների արտացոլումը գրականության մեջ նոր երևույթ չէ և այս թեմային ևս անհրաժեշտ է համամարդկային արժեքների վերհանում, բայց այն, ինչ այսօր կատարվում է […]


Դեկտեմբեր 2, 2009թ. 19:01

Հայաստանի դպրոցականների շախմատի օլիմպիադայի երկրորդ` համայնքային փուլն այսօր եզրափակվեց Երևանի Կենտրոն համայնքի շուրջ 32 դպրոցի հաղթող թիմերի մրցաշարով, որը տեղի ունեցավ Շախմատի ակադեմիայում: Օլիմպիադան արդեն չորրորդ տարին անընդմեջ համատեղ անցկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի շախմատի ֆեդերացիան և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը: Օլիմպիադան անցկացվում է չորս փուլով` ներդպրոցական, համայնքային, մարզային և եզրափակիչ; Վերջինս […]


Դեկտեմբեր 2, 2009թ. 18:09

Դպրոցական գույքի տրամադրման պետական ծրագրերի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2010-2011 ուստարվա համար սկսել է Սփյուռքի կրթօջախներից հայտերի ընդունման և հաշվառման գործընթացը: 2009 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը աշխարհի շուրջ 40 երկրի 350 կրթօջախի տրամադրել է ավելի քան 70000 կտոր ուսումնական նյութ: Նշված խմբաքանակում մեծ բաժին են կազմում Վրաստանի հայերեն ուսուցմամբ դպրոցների համար […]


Դեկտեմբեր 2, 2009թ. 16:34

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Կարմիր բլուր պատմական հնավայր` անձամբ ծանոթանալու հնավայրի պահպանման խնդիրներին: Այս մասին տեղեկացնում են կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից: Դեռ տարեսկզբին կառավարության վերահսկողական ծառայությունը ուսումնասիրել է Կարմիր բլուրի տարածքն ու արձանագրել, որ   մի կողմից  շուրջ  40  հեկտար  հնավայրի մի մասը ծածկվել է շինարարական աղբով,  մյուս կողմից էլ հարակից գերեզմանատունը զավթել է […]


Դեկտեմբեր 1, 2009թ. 16:37

ArmAr.am-ի հնչեցրած` Վրաստանում փլուզված հայկական Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման աշխատանքների ընթացքի հետ կապված մտահոգություններին` Մշակույթի նախարարության արձագանքը չուշացավ: ArmAr.am-ի խմբագրություն զանգահարեց նախարարի մամուլի քարտուղար Մարգարիտ Գրիգորյանն ու տեղեկացրեց, որ առաջին անգամ Հայաստանի ու Վրաստանի մշակույթի նախարարությունների միջև համաձայնեցված գործունեություն է իրականացվում, և եկեղեցին իսկապես կվերանորոգվի: Իսկ ինչ վերաբերում է այն տեղեկատվությանը, թե եկեղեցում աշխատող բանվորները […]


Նոյեմբեր 30, 2009թ. 18:42

Ս.թ. նոյեմբերի 24-27-ը Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այցելել է Իտալիա` մասնակցելու Մշակութային սեփականության պահպանման եւ վերականգնման միջազգային կենտրոնի (ICCROM) գլխավոր վեհաժողովին: Նախարար Պողոսյանը նաեւ հանդիպումներ է ունեցել կենտրոնի գլխավոր տնօրեն Մունիր Բուշենակիի (Mounir Bouchenaki) եւ Իտալիայի մշակույթի նախարար Սանդրո Բոնդիի (Sandro Bondi) հետ: Նախարար Պողոսյանը Մունիր Բուշենակիի հետ քննարկել է Հայաստանում մշակութային ժառանգության պահպանմանն […]