Մշակույթ

Փետրվար 18, 2010թ. 17:45

Ոլանջոյի հայրենիքը Ազերբայջանն է Ադրբեջանցի ուսուցիչ-լեզվաբան Նիյամեդդին Քեբիրովն ստեղծել է նոր արհեստական լեզու, որ կոչվում է  ոլանջո: Նրա խոսքերով, էսպերանտոյի նմանողությամբ ստեղծված այս լեզուն ներառում է աշխարհի 6 հազար ժողովուրդների և էթնիկ խմբերի լեզուներ և բաղկացած է լատինական այբուբենի և կիրիլիցայի 26 տառից: Քերականությունը նույնպես խառն է: Եթե էսպերանտոյի հեղինակը` լեհ բժիշկ Լյուդվիգ Զամենհոֆը, օգտագործել […]


Փետրվար 18, 2010թ. 15:25

Փետրվարի 17-ին Հայ Վիքըմ քաղաքի գրադարանում «Հայ մշակույթի ժառանգության ասպեկտներ» (Aspects of Armenian Cultural Heritage) ծրագրի շրջանակում տեղի է ունեցել «Կյանքի ծառ» (Tree of life) և «Նկարազարդ ձեռագրեր» (Illuminated Manuscripts) խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը, որը Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության հովանու ներքո կազմակերպել էին «The Chiltern-Armenian» ընկերությունը և Հայ Վիքըմի գրադարանը: Ցուցահանդեսին ներկայացվել էին հայկական մանրանկարների […]


Փետրվար 18, 2010թ. 12:05

Անդրադառնալով «Ծիրանի կորիզ» երգի բառերում թուրքերի կողմից քաղաքական երանգավորումներ գտնելու, այն Հայոց Ցեղասպանության հետ կապելու միտումներին` էթնոհոգեբան Կարինե Նալչաջյանը նշեց, որ այս հոգեվիճակը յուրահատուկ է այն անձանց, ովքեր     հանցագործություն են  կատարել, բայց ինչ-ինչ պատճառներով դրա համար չեն պատժվել, և ոչ միայն չեն պատժվել, այլև ձեռքբերումներ են ունեցել։ Տվյալ դեպքում այս բնորոշումը վերաբերում է […]


Փետրվար 17, 2010թ. 11:35

ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հատուկ հարցազրույցը ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանի հետ -11-րդ դասարանցիները, այսինքն, այս ուսումնական տարվա շրջանավարտները, արդեն ստացել են քննական առարկաների ուղեցույցները. դրանք, ինչպես նախորդ տարի էր, բավական դյուրին են, համապատասխանում են դպրոցական ծրագրերին, սակայն… հնարավո՞ր է, որ ինչպես նախորդ տարի եղավ հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա առարկաների պարագայում, երբ միասնական […]


Փետրվար 15, 2010թ. 19:45

«Եվրատեսիլ – 2010» հայաստանյան նախընտրական փուլի անցկացման ու արդյունքների վերաբերյալ մրցույթի իրավատեր «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել: Ընկերությունը հիշեցնում է, որ Առաջին ալիքը կարող էր ուղղակի ընտրությամբ որևէ մեկին ուղարկել Օսլո հիմնական մրցույթին, սակայն որոշում էր կայացրել կազմակերպել մրցույթ՝ իր իրավասության բոլոր հնարավոր լծակները հանձնելով ժյուրիին և հեռուստադիտողներին։ Այս առիթով` Առաջին […]


Փետրվար 15, 2010թ. 18:09

«Վարձք նշանակում է առանց շահույթի ակնկալության արված բարեգործություւն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես բացատրեց իրենց կազմակերպության կիսամյա հանդեսի անվանումը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության նախագահ Սամվել Կարապետյանը: «Այս ամսագիրը մեր նախնիների հիշատակին հատուցվելիք պարտքի ձևակերպումն է: Մեր գերեվարված հայրենքի մեծագույն մասում (նկատի ունեմ Արևմտյան Հայաստանը, Հյուսիսային Արցախը, Վրաստանից Գուգարքի գավառը), այսինքն` հայկական պետականության շրջանից դուրս […]


Փետրվար 15, 2010թ. 16:15

«Ես հիմքեր չունեմ հավատալու վրացական իշխանությունների այն խոստմանը, թե Վրաստանում Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին կվերականգնվի,- ասում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության հայաստանյան գրասենյակի  տնօրեն, հուշարձանագետ Սավել Կարապետյանը: -Դրանք հերթական սուտ խոստումներ են, քանի որ Սուրբ Գևորգից առաջ էլ նման խոստում էր տրվել Հավլաբարում գտնվող Շամխորեցոց Սուրբ Աստվածածին կամ Կարմիր ավետարան եղեկեցու մասին»: Նա վստահ է, […]


Փետրվար 13, 2010թ. 08:40

Հոլանդական «ASPEKt» հրատարակչությունը լույս է ընծայել Էնթոնի Հոլսլախի «Արարատի ապառաժներում» աշխատությունը: Վեց գլխից բաղկացած աշխատության մեջ Էնթոնի Հոլսլախը, հիմնվելով պատմական փաստաթղթերի, ականատեսների վկայությունների, հարցազրույցների, պատմությունների վրա ներկայացվում է Հայոց ցեղասպանության պատճառներն ու հետեւանքները: Հեղինակը պատմում է Արշիլ Գորկու կյանքի, աշխատանքների մասին, խոսում հայերի ինքնության, հավաքական հիշողություն հասկացողության մասին, ներկայացնում է գաղթը, սփյուռքի ձեւավորումն ու կապը […]


Փետրվար 12, 2010թ. 16:55

Ցուցահանդեսը մշակույթի նախարարության նախաձեռնությամբ անցկացվում է արդեն երկրորդ անգամ եւ նպատակ ունի ներկայացնել հայրենական մշակույթի ժամանակակից զարգացումները, համագործակցություն, գործնական կապեր հաստատելու հնարավորություն ընձեռել մշակույթի դաշտում գործունեություն ծավալող բոլոր շահագրգիռ կազմակերպություններին ու կառույցներին: Երկրի ղեկավարը շրջել է տաղավարներում, ծանոթացել արվեստի տարբեր  ոլորտներ ներկայացնող հինգ տասնյակից ավելի  մշակութային կազմակերպությունների ու կառույցների նախորդ տարվա աշխատանքին, ձեռքբերումներին ու ծրագրերին: […]


Փետրվար 10, 2010թ. 18:46

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ամերիկահայ աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկու ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը Լոնդոնի «Թեյթ» ժամանակակից արվեստների թանգարանում: Նախագահ Սարգսյանը շրջել է պատկերասրահում, ծանոթացել մեծանուն հայ նկարչի կտավների ամբողջական հավաքածուին: Ցուցահանդեսի բացման արարողությունից հետո Հայաստանի Հանրապետության Նախագահի և «Թեյթ» ժամանակակից արվեստների թանգարանի հոգաբարձուների խորհրդի […]