Մշակույթ

Փետրվար 9, 2010թ. 19:05

Այսօր կայացավ Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխությունը: Հանդիսությանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, արվեստի և մշակույթի գործիչներ: Երեկույթը բացեց Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը` Տերունական աղոթքով և կանաչ ճանապարհ մաղթեց հաղթողներին: Ելույթի խոսքով ներկաներին ողջունեց նաև Տիգրան Սարգսյանը` կոչ անելով մեծ տեղ հատկացնել մշակույթին […]


Փետրվար 3, 2010թ. 13:30

Փետրվարի 9-ից կմեկնարկեն Տերյանի 125-ամյակին նվիրված միջոցառումերը: Այդ մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է «Վահան Տերյան» մշակութային կենտրոնի նախագահ Առուշան Հակոբյանը: Նա նաև տեղեկացրեց, որ վարչապետի գլխավորությամբ կազմավորվել է հոբելյանական հանձնաժողով, որը  հաստատել է միջոցառումների ծրագիրը: Այս տարի կհրատարակվի Տերյան հանրագիտարանը, որտեղ կներկայացվեն տեղեկություններ ոչ միայն նրա բանաստեղծական, այլև հասարակական-քաղաքական գործունեության մասին: Որոշում է ընդունվել նաև […]


Փետրվար 2, 2010թ. 19:56

ՀՀ օրենսդիրին են դիմել Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի նախկին և ներկա մի խումբ բնակիչներ։ Նրանք իրենց անհանգստությունն են արտահայտել գյուղի տարածքում 5-ից 13-րդ դարերի ընթացքում կառուցված եկեղեցու, վանական համալիրի և միջնադարյան դամբարանակարգի ճակատագրի առնչությամբ։ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը նշեց, որ իր ճարտարապետական կերտվածքով պատմամշակութային եզակի արժեք ներկայացնող  այս կառույցին ոչնչացման  վտանգ է սպառնում։ Նշեց […]


Հունվար 27, 2010թ. 12:12

2009- ի դեկտեմբերին Վանի նահանգապետ Մունիր Կարաօղլուն հայտարարել էր, թե. Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին կփոխի իր թանգարանային կարգավիճակն ու կդառնա սրբատեղի աղոթավայր, եկեղեցում կիրականացվեն կրոնական արարողություններ։ Նա նույնիսկ կրոնական արարողությունների համար եկեղեցու վերաբացման հնարավոր ամսաթիվ էր նշել՝ սեպտեմբերի 12- ը։ Սակայն  մեկ ամիս անց Թուրքիայի զբոսաշրջության ու մշակույթի նախարարը հանդես եղավ ճիշտ հակառակը փաստող հայտարարությամբ: […]


Հունվար 26, 2010թ. 11:30

Հայ ժողովուրդն իր բազմադարյա պատմության ընթացքում բազմաթիվ անգամ  ստիպված է եղել արյան գնով պահպանելու ազգայինը: Դարերով չունենալով անկախ պետականություն` այնուամենայնիվ հայը կարողացել է զերծ մնալ օտար արժեքների դավանումից, եւ ավելին` 3-րդ հազարամյակ է հասցրել այնպիսի ազգային ավանդական ժառանգություն, որի մասին կարելի է ոչ միայն հիացմունքով խոսել, այլեւ պարծանքով ներկայացնել քաղաքակիրթ աշխարհին, հատկապես այսօր, երբ անկախ […]


Հունվար 22, 2010թ. 15:22

Այսօր Լրանում է մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 89-ամյակը: Իր երաժշտական բազմամյա բեղուն գործունեության ընթացքում Բաբաջանյանը մշտապես հավատարիմ մնաց հայ երաժշտարվեստի ազգային ակունքներին: Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն: Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, պոպ, ջազ: ArmAr.am


Հունվար 21, 2010թ. 12:36

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր գրականության եւ արվեստի բնագավառում Հայաստանի Հանրապետության 2009թ. պետական մրցանակներ է հանձնել գրականության եւ հրապարակախոսության, երաժշտության, կերպարվեստի, ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտների ներկայացուցիչներին, ում ստեղծագործությունները մրցութային հանձնախմբերը  ճանաչել են որպես լավագույններ: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: Հանրապետության Նախագահը շնորհավորել է մրցանակակիրներին` գոհունակություն հայտնելով, որ պետական պարգեւների հանձնումն արդեն ավանդական բնույթ է կրում: […]


Հունվար 13, 2010թ. 19:38

«Այս փուլում, երբ ամեն ինչ արվում է, որ հարաբերությունները բնականոն իրենց հունով զարգանան, այդ կարգի հայտարարությունները չեն կարող օգուտ բերել: Ես չեմ կարծում, որ այս փուլում կարելի է նման հայտարարություններ անել»,- այսօր «Արմենպրես» գործակալության հետ զրույցում Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսպես է արձագանքել օրերս թուրքական լրավտամիջոցների տարածած այն տեղեկատվության առթիվ, ըստ որի` Թուրքիայի մշակույթի […]


Հունվար 11, 2010թ. 13:49

Նախորդ տարեվերջին Վանի նահանգապետը հայտարարել էր, որ Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին 2010 թվականին կբացվի ժամերգությունների ու պատարագների համար:  Սակայն, ինչպես հայտնում է թուրքական «Milliyet» թերթը, Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայն ասել է, որ եկեղեցին չի վերաբացվելու ժամերգությունների համար, գմբեթին խաչ չի տեղադրվելու և այն շարունակելու է գործել որպես թանգարան: Վանի նահանգապետ […]


Դեկտեմբեր 28, 2009թ. 12:45

Շուտով լույս կտեսնի «Մեր հաղթանակները» քառահատորյակի երկրորդ հատորը, որի հեղինակային խմբի ղեկավարը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ավագ դասախոս, փոխգնդապետ Սուրեն Մարտիկյանն է: Խոսելով մասնավորապես Ավարայրի ճակատամարտի մասին` նա նախ ներկայացրեց Խորհրդային Միության կողմից տարիներ շարունակ վարված քաղաքականությունը. «Ըստ խորհրդային գաղափարախոսության, մարտադաշտում հայը, որպես կանոն, պետք է պարտվեր, իսկ ռազմականից բացի մնացած բացատրությունները […]