2009-ի սեպտեմբերին կառավարության որոշմամբ ստեղծվեց հուշարձանների վերականգման կենտրոնը, որն արդեն 2010թ. փետրվար- մարտ ամիսներին կաշխատի լրիվ բեռնվածությամբ: Նորաստեղծ կենտրոնի աշխատանքներին է ծանոթացնում «Հուշարձանների վերականգնման կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը: -Ո՞րն է կենտրոնի ստեղծման նպատակը: – Այդպիսի մի կազմակերպություն կար խորհրդային տարիներին. այն գործում էր նախարարների խորհրդին առընթեր: Կոմիտեն» ուներ հուշարձանների […]
Մշակույթ
Թեհրանի Ազատ համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ դոկտոր Անդրանիկ Սիմոնյանը iranahayer.com կայքէջին տված հարցազրույցում ասել է, թե հայ լինելն ու հայ մնալը իրանահայ համայնքի կենսաձևն է: Անդրանիկ Սիմոնյանը նկատել է, թե կար ժամանակ, որ ինքը կարևորում էր հայոց լեզվի եւ գրականության ամբիոն հաճախող հայ ուսանողների տարիքը. «Մտածում էի, որ մեր ամբիոնում անպայման երիտասարդներ […]
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` իրենց կոչմանը հավատարիմ նվիրյալներին պատշաճ գնահատելու կողմնակիցն է: Հայաստանի բջջային առաջատար օպերատորն իր ներդրումն ունի մաեստրո Հովհաննես Չեքիջյանի հոբելյանական երեկոն պատշաճ մակարդակով կազմակերպելու հարցում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ ուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ աջակցել է երաժշտարվեստում իր հարուստ, բովանդակալից ու անկրկնելի ձեռագիրը ստեղծած Հովհաննես Չեքիջյանի հոբելյանին նվիրված դասական երաժշտության երեկոյի կայացմանը: Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը […]
Գրող-հրապարակախոս Բակուր Կարապետյանը` ArmAr.am-ի հետ զրույցում իր մտահոգությունն արտահայտեց այն խնդրի առնչությամբ, որ ներկայումս Շուշիում լայնածավալ շինարարություն է ծրագրվում, բայց քանի որ Շուշին պատմական հնավայր է, ուստի` մինչ շինարարությունը սկսելը հարկ է ուսումնասիրել Շուշիի ընդերքը։ Կատարվո՞ւմ են, արդյոք, անհրաժեշտ ուսումնասիրություններ. այս խնդրի առնչությամբ ArmAr.am-ը դիմեց ԼՂՀ կառավարությանը կից զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանին։ Վերջինս ընդգծեց, […]
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն առաջարկում է վերանայել մոտեցումները, հրաժարվել կարծրատիպերից և որդեգրել կառավարման առավել քաղաքակիրթ մշակույթ: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը` «ՄՏՍ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ կորպորատիվ պատասխանատվության էությանն ու դրանով առաջնորդվելու կարևորությանը ծանոթացել են Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողները: Կայուն զարգացումն սկսվում է կորպորատիվ պատասխանատվությունից, իսկ այդ պատասխանատվությունը` կրթությունից: Դրանում հատկապես մեծ է մանկավարժների դերը, ովքեր զբաղվում են սերունդների […]
Թուրքական «Hurriyet» օրաթերթի լրատվական կայքի տեղեկացմամբ` Վանի Աղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցու դռները շուտով կբացվեն պատարգներ մատուցելու և ժամերգություններ կատարելու համար: Վանի նահանգապետ Մյունիր Քարաօղլուն հայտարարել է, որ 2010 թվականի սեպտեմբերի 12-ին ծրագրված է տևական դադարից հետո մատուցել առաջին պատարագը: Ըստ նրա` Թուրքիայի մշակույթի նախարարության հետ արդեն արվել են անհրաժեշտ աշխատանքները: «Այդ առիթով մենք հրավիրելու […]
Ստամբուլահայ երաժշտասերները շուտով առիթ կունենան ունկնդրելու հայազգի աշխարհահռչակ սոպրանո, միջազգային բեմերի օպերային մեներգչուհի Հասմիկ Պապյանին, ով առաջին անգամ է ելույթ ունենալու Ստամբուլում: Ինչպես տեղեկացնում է «Մարմարան», այս բացառիկ համերգը, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 20-ին, Ստամբուլի տեխնիկական համալսարանի Մաչքային ամֆիթատրոնում, Պետրոս Շիրինօղլուի հովանավորությամբ, կազմակերպվում է Պոլսո «Ժամանակ» օրաթերթի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում: Հոբելյանական համերգի […]
Ս.թ. դեկտեմբերի 15-ին Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության Ռուսթավիի ներկայացուցչության նախաձեռնությամբ եւ Վրաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ Ռուսթավիի 4-րդ հանրային միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել Հայաստանին եւ հայ մշակույթին նվիրված երեկո Վրաստանում բնակվող ժողովուրդների բարեկամությանը նվիրված փառատոնի շրջանակներում : Դպրոցի վրաց աշակերտները կատարել են Սայաթ-Նովայի, Թումանյանի ստեղծագործությունները, ներկայացրել հայ ժողովրդի պատմության էջերը: Երեկոյի մասնակիցները դիտել են Հայաստանի […]
Հինգ տարի առաջ` դեկտեմբերի 15-ին, հիմնահատակ կործանվեց Զուղայի հին հայկական գերեզմանատունը, և բարբարոս ադրբեջանցին առ այսօր պատասխան չի տվել իր իրականացրած ոճրագործության համար: Իսկ մենք` մեր պատկան մարմիննե՞րն, ինչ են անում բարբարոսին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, չէ՞ որ կատարվածը հանցագործություն է ու պետք է պատժվի: ArmAr.am-ի լրագրողը` խնդրով մտահոգ, հարց ուղղեց ՀՀ մշակույթի նախարարությանը. կատարված բարբարոսությունից […]
Դեկտեմբերի 15-ին հնդկահայերը տոնախմբեցին Մեծն Կոմիտասի 140-ամյակը, որը տեղի ունեցավ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի նոր վերանորոգված դահլիճում: Դահլիճի հանդիասավոր վերաբացումը կատարվեց Հնդկահայոց հոգևոր հովիվ և Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տեր Խորեն աբեղա Հովհաննիսյանի և Հնդկաստանում ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Արա Հակոբյանի կողմից: Կոմիտասի 140-ամյակին նվիրված հոբելյանական գրական-երաժշտական ծրագիրը պատրաստել էին Մարդասիրական ճեմարանի […]




