«Հայաստանի Հանրապետության դրոշը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է: Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է` վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով: Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար: Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո: Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի […]
Մշակույթ
Սարդարապատի հուշահամալիր-թանգարանի այցելուներին առաջինը «դիմավորում» է Հայկական լեռնաշխարհի մանրակերտը, որում ներկայացված են հայերն իրենց տարազներով: Այն, որ Հայկական լեռնաշխարհը քաղաքակրթության բնօրրանն է` գիտակից մարդու համար գաղտնիք չէ, սակայն այն հանգամանքը, որ դեռ հազարամյակներ առաջ մարդկության բնօրրանում գանգի վիրահատություն է իրականցվել` ոչ բոլորը գիտեն: Իսկ այդ ամենի վկայությունը պահվում է կրկին Սարդարապատի հուշահամալիրի թանգարանում, որտեղ ներկայացված […]
1990-ականների վերջերից սկսած` Արբեջանը, իրականացնելով պետականորեն ծրագրված հանցագործություն, ոչնչացնում էր Ջուղայի հայկական խաչքարերը: Միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջամտությամբ հաջողվեց որոշ ժամանակով դադարեցնել ադրբեջանցիների վայրագությունները, սակայն 2002-ից նրանք վերսկսեցին իրենց «աշխատանքները»` 2005-ին հասնելով վայրենության գագաթնակետին. ադրբեջանական բանակի մոտ 200 զինվոր, երկաթյա մուրճերով զինված, վերջնականապես ոչնչացրեց հայկական մշակույթի գոհարները: Այսօր արդեն Ջուղայի հայկական գերեզմանատունը չկա, և նրա փոխարեն տեղակայված […]
Չկա մի դեպք, երբ մահմեդական հայը օրհասական պահին ազգային ինքնագիտակցության եկած լինի Վերջերս շատերն են խոսում մահմեդականություն ընդունած ծագումով հայերի մասին: Չնայած խոսակցությունները նոր ընթացք են ստացել, սակայն դրանք իրենց բնույթով նոր չեն: Դեռ 1970-ականներին ակադեմիկոս Լևոն Խաչիկյանը աշխատություն է գրել Սև ծովի երկայնքով տարածվող` Տրապիզոնի շրջանում բնակվող համշենահայերի մասին և ցույց տվել նրանց […]
Երևանում մեկնարկեց «ԱՐՏԱԳԵՐՍ» շարքից ԵՐԵԿՈՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԴՊՐՈՑԸ։ Նոյեմբերի 2-ին Երևանում մեկնարկեց “ՊՐՈՍՊԵԿՏՈՒՍ” տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոնի կողմից անցկացվող “ԱՐՏԱԳԵՐՍ” շարքից ԵՐԵԿՈՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԴՊՐՈՑԸ։ Այն կրում է «Հայկական քաղաքակրթություն. անցյալը և հեռանկարները» խորագիրը։ Կենտրոնի նախագահ, պատմաբան Թամարա Վարդանյանն իր բացման խոսքում նշեց այն խնդիրների շրջանակը, որոնք ներառված են ուսումնական ծրագրում։ Դրանք են` հայ ինքնության, մշակութային […]
«Կինոն մի ծես է, որին այժմ լայն զանգվածները ենթարկվում են միանգամայն հնազանդորեն, հետևաբար նա, ով ֆիլմ է ստեղծում լայն սպառողի համար, կանխատեսում է ամբողջ ժողովուրդների մտածելակերպի ուղղվածությունը, բարոյական և հոգեբանական վիճակը, ժողովուրդներ, որոնց վրա ամեն օր էկրաններից պատկերների հեղեղ է թափվում»: [1] Ֆեդերիկո Ֆելինի 2009 թվականին ֆրանսիացի ռեժիսոր Լորան Տյուելը հանրահայտ դերասան Ժան Ռենոյի մասնակցությամբ […]
Այն, որ մեր հարևան թուրքերն ու ադրբեջանցիներն ամեն կերպ յուրացնում են հարևան և ոչ հարևան երկրների մշակույթը, նորություն չէ: Նորություն չէ նաև այն, որ յուրացման ամենակուլ երախից չէր խուսափել նաև հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին: Ի՞նչը պատճառ դարձավ, որպեսզի թուրքերն սկսեն ենթադրել, թե Այվազովսկին թուրքական ծագում ունի: Որտեղի՞ց սկսվեց թյուրիմացությունների շարանը: Այս հարցերի պատասխանները գտնելու […]
Զրույց «Հայկական ճարտապետությունն ուսումնասիրող կազմակերպության» Երեւանի գրասենյակի նախագահ, հուշարձանագետ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ –Պարոն Կարապետյան, օտար մշակույթը սեփականելու ադրբեջանական նկրտումները նորություն չեն ոչ մեզ, ոչ էլ տարածաշրջանի մյուս ազգերի համար: Սակայն վերջին շրջանի հրապարակումները պարզապես հասել են խելացնորության աստիճանի, որովհետեւ Էջմիածնի մայր տաճարում մահմեդական, առավել եւս՝ թուրքական հետքեր որոնելը դուրս է բանականության սահմաններից: Ձեր կարծիքով՝ ինչո՞վ […]
Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեպքում ինչպե՞ս է կառուցվելու Հայաստանի և Թուրքիայի միջև մշակութային համագործակցությունը։ Հարցի շուրջ իր տեսակետն է ներկայացնում ՀՀ մշակույթի նախարարության միջազգային համագործակցության և սփյուռքի վարչության աշխատակից Սվետլանա Սահակյանը: «Հայ-թուրքական մշակութային համագործակցությունը մինչ օրս իրականացվում է ոչ պաշտոնական մակարդակով, քանի որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չեն եղել։ Սակայն դա չի նշանակում, որ մշակութային […]
Հոկտեմբերի 18-ին Փարիզի հռչակավոր Գավո սրահում տեղի ունեցած մեծ համերգով ավարտվել է Կոմիտասի ծննդյան 140-ամյակին նվիրված շաբաթը Ֆրանսիայում, տեղեկացնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Համերգին ներկա են եղել Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրեդերիկ Միտերանը, Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Ֆրանսիայի քաղաքական և հասարակական դեմքեր, գիտության ու մշակույթի գործիչներ, նշանավոր անհատներ: Կոմիտասի ստեղծագործությունների կատարմամբ հանդես են եկել […]




