«Նախագահի լոնդոնյան ելույթը կարևորագույն իրադարձություն էր, ուր նախագահն անդրադարձավ Հայաստանի համար կարևոր երեք հարցերի` հայ-թուրքական հարաբերություններ, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորում, Հայոց ցեղասպանության ճանաչում»: Այս մասին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: Սակայն վերջինիս հետ բանավեճի հրավիրված ՀԱԿ անդամ Կարապետ Ռուբինյանն այլ կածիքի է. «Որևէ նոր բան չի ասվել: Սկսած1988-ից` մենք աշխարհի բոլոր ծայրեր նման […]
Քաղաքականություն
Ռուսաստանի Դաշնության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւն ու Ուկրաինայի ընտրված նախագահ Վիկտոր Յանուկովիչն արդեն առաջիկայում հանդիպելու են` քննարկելու երկու երկրների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր: Ռուսաստան այցելելու հրավեր Վիկտոր Յանուկովիչը ստացել է Մեդվեդեւից, ով նաեւ պաշտոնապես շնորհավորել է Յանուկովիչին անցյալ կիրակի Ուկրաինայում կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ: Ուկրաինայի նոր նախագահի երդմնակալության արարողությունը կայանալու է փետրվարի վերջին: ArmAr.am
«Ժառանգություն» խմբակցության անունից Ստյոպա Սաֆարյանն այսօր նամակով դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Ինչպես արդեն տեղեկացրել է ArmAr.am- էլեկտրոնային օրաթերթը, ԱԺ խոսնակ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից շրջանառության մեջ են դրվել հայ–թուրքական արձանագրությունները։ ԱԺ նախագահին ուղղված նամակում, «Ժառանգության» պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը գրում է. «2009թ. ապրիլի 23-ից ի վեր, երբ հայտարարվեց Հայաստանի և Թուրքիայի հանրապետությունների արտաքին գործերի […]
Ինչպես տեղեկացել է ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակիցը, այսօր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից շրջանառության մեջ են դրվել հայ–թուրքական արձանագրությունները։ ԱԺ նախագահը արձանագրությունների քննարկման համար գլխադասային է նշանակել արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը։ ArmAr.am
Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպել է Ֆրանսիայի ազգային անվտանգության և պաշտպանության գլխավոր քարտուղար Ֆրանսիս Դելոնի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԱԽ քարտուղարի մամլո գրասենյակը: Արթուր Բաղդասարյանն ու Ֆրանսիս Դելոնը փոխադարձաբար ներկայացրել են Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի և Ֆրանսիայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի գործառույթները: Քննարկվել են երկու […]
Եվրախորհրդարանի պատգամավոր, Լյուքսեմբուրգի ներկայացուցիչ, «Եվրոպայի ժողովրդական կուսակցություն» խմբակցության անդամ Ֆրանկ Էնգելը փետրվարի 14-ին «Նոր Եվրոպա» («New Europe») համաեվրոպական տեղեկատվական կայքում զետեղել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նվիրված հոդված` «Թուրքիայի վստահելիությունը ռիսկի տակ է» վերնագրով: Հոդվածում եվրոպացի խորհրդարանականը հորդորում է անել հնարավորը` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն արդյունավետ ավարտելու համար, ըստ որում` կոչ անելով ստորագրված արձանագրությունները վավերացնել առանց […]
Փետրվարի 15-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ԱԳՆ դիվանագիտական դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը: Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ արարողությանը բացման խոսքով հանդես է եկել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով դպրոցի հիմնադրումը ԱԳՆ կարեւոր խնդիրներից մեկն էր հռչակել: Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Նախագահին` դպրոցի ստեղծման գաղափարին սատարելու եւ […]
Բրյուսելում գտնվող «,Հայաստանի եվրոպական ընկերներ,, կազմակերպությունը բաց նամակով դիմել է Եվրամիության ղեկավարությանը` հորդորելով բոլոր հնարավոր միջոցները գործադրել, որպեսզի Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը չտապալվի։ Նամակն ուղղված է Եվրոպական խորհրդարանի նախագահ Երժի Բուզեկին, ԵՄ արտգործնախարար բարոնուհի Աշտոնին, Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Գաբրիելե Ալբերտինիին, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին, Հարավային Կովկասում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության նախագահ […]
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօր պաշտոնական նամակ է հղել ԵԽԽՎ մշակույթի, գիտության և կրթության հարցերի հանձնաժողովի նախագահ Էնդրյու Մակինթոշին: ArmAr.am-ի թղթակցի հետ զրույցում տիկին Զոհրաբյանն ասաց, որ անդրադառնալով ադրբեջանցի պատվիրակ Հուսեինովի կողմից տարածած ապատեղեկատվությանը հանձնաժողովի նախագահին հղած նամակում ինքն ընդգծել է, որ սուտը, կեղծիքն ու ապատեղեկատվությունը չեն կարող և չպետք է ընդունելի լինեն […]
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել է մայիսի 23-ին տեղի ունենալիք ԼՂՀ հերթական խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման գործընթացի հետ կապված մի շարք հարցեր։ Հանձնաժողովի անդամները հաստատել են ընտրությունների նախապատրաստման և անցկացման պլանը, համաձայնեցրել են հիմնական միջոցառումների ժամանակացույցը, քվեաթերթիկների և ընտրությունների արդյունքների արձանագրությունների ձևերը։ Բացի այս, հաստատվել է նաև պատգավորության թեկնածուների եկամուտների մասին հայտարարագրի ձևը։ Ըստ […]




