Քաղաքականություն

Փետրվար 16, 2010թ. 19:02

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Ղազախստանի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևին և նրան ուղեկցող պատվիրակությանը: Սերժ Սարգսյանը ողջունել է ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահությունը և գոհունակություն հայտնել Ղազախստանի հետ մեր երկրի համագործակցության ու քաղաքական երկխոսության ներկա մակարդակից: Նշելով, որ Հայաստանն ու Ղազախստանը դաշնակիցներ են, և որպես ՀԱՊԿ-ի անդամ պետություններ գտնվում […]


Փետրվար 16, 2010թ. 15:46

«,Երկրապահ,, կամավորականների միության 8-րդ համագումարում կազմակերպության նախագահ է վերընտրվել գեներալ Մանվել Գրիգորյանը: Համագումարն ընտրել է նաեւ նոր վարչություն: ԵԿՄ վարչությունը փոխնախագահներ է ընտրել Արա Կետիկյանին, Խաչիկ Մկրտչյանին եւ Միքայել Բաբայանին: Իր ելույթում Մանվել Գրիգորյանը համախմբման կոչեր է արել՝ նշելով. ,«բոլորը պետք է հասկանան, թե հայը զիջելու այլեւս ոչինչ չունի,,: Ըստ Գրիգորյանի, «,Արցախի ազատագրման պայքարի առաջին […]


Փետրվար 16, 2010թ. 15:25

«Հայաստանը պետք է շարունակի ակտիվ քաղաքականությունը հայ-թուրքական հրաբերությունների կարգավորման հարցում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանը: Նրա կարծիքով, ստեղծված իրավիճակում երեք հավանական սցենար կարող է լինել. «Կա’մ արձանագրությունների վավերացումը երկու երկրների խորհրդարաններում զուգահեռ տեղի կունենա, ինչը հնարավոր չէ, կա’մ Հայաստանը պետք է քայլերի սպասի Թուրքիայի կողմից կա’մ էլ պետք է […]


Փետրվար 16, 2010թ. 15:00

«Մենք զգուշավոր լավատեսություն ունենք հակամարտության կարգավորման հետագա զարգացման վերաբերյալ»,- այսօր ՀՀ արտգործնախարարի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ նշեց ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևը: Նրա խոսքերով, Ղազախստանի նախագահությամբ ԵԱՀԿ-ն մտադիր է լրացուցիչ ազդակներ հաղորդել խաղաղ կարգավորման գործընթցին` միաժամանկ վստահ լինելով, որ «խնդրի լուծումն առաջին հերթին գտնվում է հակամարտության մեջ ներգրավված կողմերի ձեռքում: Մյուս բոլոր մասնակիցները օգնականներ են, […]


Փետրվար 16, 2010թ. 13:31

Քիչ առաջ Երևանի Գոլդեն Փելես հյուրանոցում ավարտվեց Արցախի Հանրապետության  նախագահ Բակո Սահակյանի հանդիպում-առանձնազրույցը ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևի հետ։ Հանդիպումից անմիջապես հետո,  Արցախի Հանրապետության  նախագահը լրատվամիջոցների ներկայացուցիչներին փոխանցեց  իր տպավորությունը. «Այս հանդիպումը ճանաչողական բնույթ էր կրում, որովհետև սա` ԵԱՀԿ գործող նախագահի առաջին այցելությունն էր տարածաշրջան։ Բացի այդ՝ Ղազախստանը նոր է ընդունել ԵԱՀԿ-ի նախագահությունը, և մեր  […]


Փետրվար 16, 2010թ. 12:21

Ընթացիկ տարվա մարտին Մոսկվայում տեղի կունենա ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի 18-րդ նիստը, որի օրակարգում Ռուսաստանի և Հայաստանի արտաքին քաղաքական գործունեության համադրման հարցերն են։ Հայաստանի Ազգային ժողովի կողմից հանձնաժողովում առաջատար դեր են խաղում Հայաստանի Հանրապետական Կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները: Թե ինչպիսին էր Հայաստանի համար անցած տարին, ի՞նչ նախագծերով է ընթացիկ տարի մտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, […]


Փետրվար 16, 2010թ. 11:40

ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևի հետ հանդիպման ավարտից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հանդիպման ժամանակ քննարկված հարցերի թվում են եղել նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը և հայ-թուրքական հարաբերությունները. «Հաշի առնելով Ղազախստանի կենտրոնական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում` ես պարոն Սաուդաբաևին ներկայացրի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը և մեր կողմից […]


Փետրվար 16, 2010թ. 11:18

Ինչպես արդեն հայտնի է հայ-թուրքական արձանագրությունները գտնվում են  Հայաստանի խորհրդարանում: Պաշտոնական լրահոսի համաձայն, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը,  խորհրդարանում դրանք ներկայացնելու նպատակով որպես ներկայացուցիչ նշանակել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Իսկ երեկ արդեն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես շրջանառության մեջ դրեց արձանագրությունները, դրանք քննարկելու համար գլխադասային է նշանակվել արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը:   Ի դեպ, արձանագրությունները գլխադասային` արտաքին […]


Փետրվար 16, 2010թ. 10:23

Այս պահին Արտաքին գործերի նախարարությունում շարունակվում է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևի հանդիպումը: Հանդիպումից հետո նախատեսված է ճեպազրույց լրագրողների հետ: Այցի ընթացքում նախատեսվում են ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այսօր Երևանում ԱԳՆ նախարարից անմիջապես հետո Սաուդաբաևը կհանդիպի […]


Փետրվար 16, 2010թ. 10:00

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամների մեծ մասը քվեարկեց է Հայոց Ցեղասպանության ճանաչման օգտին: Հարկ է արձանագրել մի շատ կարևոր հանգամանք, որ  Մեծ Բրիտանիայի գլխավոր քաղաքական ատյանը, փաստորեն, պաշտոնապես ընդունեց Հայոց Ցեղասպանության փաստը: Հիշեցնենք, որ այս փաստաթղթի ներքո` Համայնքների պալատի  640 անդամներից ստորագրել են 204-ը: Սակայն, քանի որ պալատի անդամներից 51-ը նաև […]