Դեկտեմբերի 8-ին Բրյուսելում տեղի ունեցավ ԵՄ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների առաջին հանդիպումը, որին մասնակցեց ՀՀ պատվիրակությունը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Շվեդիայի ԱԳ նախարար, ԵՄ արտգործնախարարների խորհրդի նախագահ Կարլ Բիլդի նախագահությամբ անցած նիստին ներկա էին Արեւելյան գործընկերություն ծրագրում ընդգրկված պետությունների եւ ԵՄ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրոպական խորհրդի, Եվրոպական խորհրդարանի բարձրաստիճան […]
Ադրբեջան
Խորհրդային գիտնական-արևելագետներից մեկը` Ի. Դյակոնովը, ժամանակին իր հրապարակած «Մարաստանի պատմություն» գրքում տեսակետ է հայտնել, որ հին միդիացիները ադրբեջանցիների նախնիներն են եղել: Նման մեծանուն գիտնականի կողմից այսպիսի դիրքորոշումը բավական լուրջ կասկածների տեղիք էր տալիս հենց գիտնականների կողմից, քանի որ այն իրականության հետ և ոչ մի աղերս չունի: Իհարկե, հայտնի է, որ Խորհրդային Միությունում պետական մակարդակով ընթանում […]
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության՝ Օբամա-Էրդողան հանդիպման ընթացքում Թուրքիայի վարչապետի կողմից շատ կտրուկ արտահայտություններ, ինչ- որ տեղ նաև պահանջներ են հնչել՝ կապված Ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ։ Ասվում է, որ Թուրքիայի վաչապետը շեշտել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը ուղղակիորեն կապված է ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ: Սակայն պարզվում է, որ ադրբեջանաթուրքական լրատվամիջոցները հերթական անգամ […]
Հայ-ադրբեջանական հակամարտությունը վերջին մի քանի ամսում առավել շատ է օգտագործվում աշխարհաքաղաքական գործընթացներում, իսկ երկու խոշոր բևեռները չեն էլ թաքցնում դրանից հնարավորինս շատ միավորներ շահելու իրենց ձգտումների մասին: Այդ համատեքստում երկու թշնամի պետությունների դիրքերում, կարծես, աննկատ գումարելիների տեղափոխություն է լինում: Ռուսաստանի ավանդաբար (հաճախ պարտադրված) ռազմավարական դաշնակից Հայաստանը աստիճանաբար մոտենում է արևմտյան քաղաքականությանը: Զարմանալիորեն սա նկատում են […]
Ադրբեջանում կազմել են հակաադրբեջանական տեղեկատվություն տարածող (ավելի ճիշտ, ադրբեջանական կեղտոտ քարոզչությանը հակասող) լրատվամիջոցների ցանկը: Ցանկը գլխավորում է «Եվրանյուզ» (Արցախի վերաբերյալ ռեպորտաժի համար) և ռուսաստանյան «Ռեն թիվի» հեռուստաընկերությունները («Արյունոտ ապահարզան» շարքի ռեպորտաժի համար): Նման հեռուստաընկերությունների շարքին է դասվել նաև ուկրաինական «Ինտեր» հեռուստաընկերությունը` օրերս նկարահանված ֆիլմում Շուշիի մասին ճշմարիտ տեղեկություններ հրապարակելու համար: Ադրբեջանի Հեռուստառադիոհեռարձակման ազգային խորհրդի ղեկավար […]
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կողմից Աթենքում արված հայտարարության մասին ArmAr.am-ի թղթակցի հետ զրույցում իր տեսակետն արտահայտեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը: Նա նշեց, որ ստորագրված հայտարարության մեջ ուշագրավն այն է, որ 2007թ. Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ ձևակերպված առաջարկությունն ամրագրվում է որպես խնդիրն այդ սկզբունքների շրջանակում լուծելու պահանջ։ «Սրանք այն հանգամանքներն են, որ թուրք-ադրբեջանական […]
Դեկտեմբերի 2-ին, իր ծննդյան 72-ամյակի կապակցությամբ, APA ադրբեջանական լրատվական ծառայությանը տված հարցազրույցում Ադրբեջանի ժողովրդական գրող, Միլլի մեջլիսի պատգամավոր Էքրեմ Այլիսլին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ հնչեցրած ավանդական եզրափակող հարցին պատասխանել է. «Ես կարծում եմ, որ Կովկասում տեղային բնույթի պատերազմ այլևս տեղի չի ունենա, եթե տեղի էլ ունենա, ապա այս անգամ այն դուրս կգա Կովկասի սահմաններից: Այդ […]
Այսօր Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Արազ Ազիմովը լրագրողներին ասել է, թե Աթենքում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը չի ստորագրվել որեւէ համատեղ փաստաթուղթ եւ չի արվել համատեղ քաղաքական հայտարարություն, քանի որ դա նախագահների իրավասությունն է: Նրա խոսքով, ԱԳ նախարարների մակարդակով ընդամենը պատրաստվում է նախագահների առաջիկա հանդիպումը, որտեղ էլ քննարկվում են հիմնական սկզբունքները: Ադրբեջանի ԱԳ […]
Արցախյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի նախագահ Ալիևի հերթական ռազմատենչ հոխորտանքներին հաջորդեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Ս.Աբիևի նույնաբովանդակ հայտարարությունը, թե «ստեղծված իրավիճակում Ադրբեջանն իր հողերն ազատագրելու այլ ճանապարհ չի մնում` բացի պատերազմից»: Եվ ահա, երկրի բարձրաստիճան ղեկավարությանը հաճոյանալու համար, վերջիններիս ռազմատենչ բարբաջանքներին արագ արձագանքեցին մի քանի իշխանական գործիչներ: Նրանցից ոմանք, օրինակ, հակահարված տալով ռուս քաղաքագետի այն […]
Ուշագրավ է, որ համացանցում ադրբեջանական ռազմատենչ հայտարարությունների հիմնական տարածողը ադրբեջանական «1news.az» ռուսալեզու կայքն է: Մինչդեռ` «day.az», «trend.az» գործակալությունների անգլերեն նորություններում ռազմատենչ հայտարարություններ չեք գտնի: Ինչի մասին է սա վկայում: Սա ունի շատ պարզ բացատրություն. ակնհայտ է, որ Ադրբեջանի ռազմատենչ քարոզչության գլխավոր թիրախը Հայաստանն է ու Ադրբեջանի հասարակությունը: Մինչդեռ արևմտյան լսարանին Ադրբեջանն ամենևին էլ չի ցանկանում […]




