Նախիջևանի համալսարանի պրոռեկտոր Մամեդ Ռազին և Ադրբեջանի իշխող կուսակցության համալսարանական օղակի ղեկավար Էլմար Ջաֆարլին, 40 հոգու գլուխն անցած, ծեծի են ենթարկել «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Իլգար Նասիբովին, լրագրող Էլման Աբասովին և իրավապաշտպան Վաֆադար Էյվազովին: Պատճառն այն էր, որ լրագրողները փորձել էին համալսարանում կոռուպցիայի փաստեր բացահայտել: Ծեծի հետևանքով Ի.Նասիբովն ու Վ.Էյվազովը մարմնական լուրջ վնասվածքներ են ստացել:
Ադրբեջան
Դեկտեմբերի 15-ին լրացավ 5 տարին այն օրից, երբ ադրբեջանական բանակի կողմից բարբարոսաբար քարուքանդ արվեց պատմական մեծ արժեք ներկայացնող Ջուղայի հայկական գերեզմանատունը։ Հինգ տարիների ընթացքում այս հանցագործության մեղավորները դեռ չեն պատժվել։ ArmAr.m-ի թղթակիցը փորձեց պարզել` ՀՀ պատկան մարմինները չե՞ն պատրաստվում դիմել Հաագայի միջազգային դատարան` հանդես գալով հայկական մշակութային արժեքների հետևողական ոչնչացում իրականացնող Ադրբեջանի դեմ դատական հայցով: […]
ԵԽ-ն դեկտեմբերի 16-ին բանաձև է ընդունել, որը վերնագրված է՝ «Արտահայտվելու ազատության իրավունքն Ադրբեջանում»: Այնտեղ շատ կոշտ գնահատականներ են հնչում Ադրբեջանի դեմ` մի երկիր, ուր ոտնահարված է խոսքի ազատությունը: Նշյալ փաստաթուղթն ընդունվել է խորհրդարանականների մեծեմասնության նախաձեռնությամբ։ Փաստաթղթի համար հիմք են հանդիսացել այն հաշվետվությունները, որոնք կազմվել են միջազգային կազմակերպությունների կողմից՝ այդ երկրում լրատվամիջոցների ներկայացուցիչներին ճնշելու ու վախեցնելու […]
Եվրասիայի էներգետիկ խնդիրների ուսումնասիրման կենտրոնի փոխտնօրեն Ալեքսանդրոս Պետերսենի կարծիքով, Ադրբեջանը, որպես գազ արտահանող երկիր, ոչ հեռու ապագայում կարող է կորցնել իր կարևորությունը Եվրամիության համար: Դրան կարող են նպաստել «Նաբուկո» ծրագրից Ադրբեջանի դուրս մնալը, այդ ծրագրին Մերձավոր Արևելքի երկների մասնակցությունը, ինչպես նաև Եվրոպայում գազի ոչ ավանդական հանքավայրերի մշակումը: Ուստի Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը պետք է ջանա, […]
Ինչպես հայտնի է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնական այցով դեկտեմբերի 23-ին ժամանել է Թեհրան, հանդիպել իրանցի պաշտոնակից Մանուչեհր Մոթթաքիի հետ: Այնուհետեւ նրանք համատեղ մամուլ ասուլիս են տվել, որտեղ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտարարվել է, թե Իրանին գազ վաճառելու հարցում կողմերը համաձայնության են եկել: Հատկանշական է, որ եթե ադրբեջանական ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանում են այցը, ապա Իրանի […]
«Ադրբեջանի տարածքում` Դաղստանից 50 կիլոմետր հեռու գտնվող Հրահոբա և Ուրյանոբա գյուղերում ապրող լեզգիները Ռուսաստանի քաղաքացիներ են, և պահանջում են իրենց բնակավայրերը ճանչել ռուսական անկլավներ: Նրանց թվաքանակը հասնում է մոտ 230-ի»: Ռուս վերլուծաբան Ալեքսանդր Բովդունովն անդրադառնալով այս ցավոտ խնդրին նկատում է, թե առաջին հայացքից աննշան թվացող այս խնդիր հավակնում է վերաճել Կովկասյան լարվածության նոր օջախի: «Ըստ […]
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը դեկտեմբերի 24-25 պաշտոնական այցով ժամանելու է Թուրքիա: «Հյուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթի լրատվական կայքի տեղեկացմամբ` Մամեդյարովի այցի ընթացքում փոխադարձաբար հանվելու է երկու երկրների միջև ներկայումս գործող վիզային (մուտքի արտոնագրային) ռեժիմը: Այդ մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հուլուսի Քըլըչը` ընդգծելով. «Դրանում ոչ մի կասկած չկա»: Հիշեցնենք, որ […]
Ադրբեջանցիների մոտ սովորույթի ուժը շա~տ մեծ է։ Որ նրանք պատմությունը կեղծելու մեծ վարպետ են, դրանում համոզվել են բոլորը։ Սակայն հիմա էլ փորձում են կեղծել բոլորի աչքի առջև տեղի ունեցած մի իրողություն՝ Հարավային Կորեայի Գոյանգ քաղաքում տեղի ունեցած ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ հայ մարզիկները փայլուն ցուցանիշ գրանցեցին։ Հայերիս հաղթանակը, ինչպես և սպասվում էր, բոլորովին դուր չի […]
Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր, «Ումիդ» ( «Հույս») ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իգբալ Ագազադեն լրատվամիջոցներին տված հարցազրույցում դժգոհելով սեփական իշխանություններից ասել է, որ Ադրբեջանի իշխանությունների անօրինական գործողությունների արդյունքում իրենց ծրագրերը հօդս են ցնդել, քանի որ ԿԸՀ-ն «Ումիդի» ներկայացրած 3500 թեկնածուներից գրանցել է միայն 371-ին: Ապա հավելել, որ մի մասին իշխանությունները վախեցրել են, որոնք էլ հրաժարվել են ընտրությունների […]
Ադրբեջանցիները հերթական անգամ իրար են անցել։ ԱՄՆ կողմից 2010թ. Ղարաբաղին որպես օգնություն տրամադրվող 8 մլն դոլարը սրանց սիրտը չափից ավելի է մրմռացրել։ Ու հիմա էլ մինչև գետին ռևերանսներ են անում առ ԱՄՆ նախագահը, որ վերջինս ԼՂՀ-ին տրամադրված գումարը Ադրբեջանին հատկացնի: Սրանց խորհրդարանում` մեջլիս կոչվածում, հավերժ նախագահ Ալիև կրտսերի «դոբրոյով» մեջլիսականներն այս անգամ որոշել են ժողովրդի […]




