«Եվրանյուզ» հանրահայտ հեռուստաալիքով նոյեմբերի 28-ին Արցախի վերաբերյալ իրական փաստերով ռեպորտաժի հեռարձակումից հետո ադրբեջանցիները մեծ աղմուկ-աղաղակ բարձրացրեցին, հարայ-հրոցով, նամաներով սկսեցին բոյկոտել ռեպորտաժն ու պահանջել հեռացնել այն հեռուստաընկերության պաշտոնական կայքից: սակայն միայն այսքանով չեն սահամանփակվում ադրբեջանական ռեվանշիստական քայլերը ArmAr.am-ին հասած տեղեկատվությամբ, ադրբեջանցիներն այժմ էլ ցանկություն ունեն «Եվրանյուզի» եթեր խցկել, այսպես կոչված, «ադրբեջանական փախստականների» մասին ինչ-որ տեսանյութ: Սակայն, […]
Ադրբեջան
Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջպետական կապերի բաժնի ներկայացուցիչ Նովրուզ Մամեդովը հայտարել է, թե «Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում նկատվում է դրական շարժ և աշխուժություն, մենք Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև մյունխենյան հանդիպումը դրական ենք գնահատում»: Նա նկատել է, թե այդ բանակցությունները պետք է շարունակել նաև 2010-ին, քանի որ այն անհրաժեշտ են բոլոր երկրներին՝ և՛ […]
«Պետք է հակազդել ադրբեջանական քաղաքականությանը, դրանում ներգրավելով մեր խորհրդարանական դիվանագիտությունը»,- ասում է Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ, Արմեն Ռուստամյանը, ով ներկայացրել է`«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը զինված հակամարտության վերածելու, էությունը նենգափոխելու և խաղաղ բանկցային գործընթացը խոչընդոտելու Ադրբեջանի պատասխանատվության մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագիծ: Ըստ Ռուստամյանի, հակազդել պետք է, հատկապես, միջազգային ատյաններում […]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը զինված հակամարտության վերածելու, էությունը նենգափոխելու և խաղաղ բանակցային գործընթացը խոչընդոտելու Ադրբեջանի պատրաստակամության մասին. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը. ընդգծելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և կազմավորման գործընթացի լիովին և անթերի համապատասխանությունը միջազգային իրավունքին ու այդ ժամանակահատվածում գործող ԽՍՀՄ օրենսդրությանը, շեշտելով` Խորհրդային Միության փլուզումով նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում երկու իրավահավասար անկախ պետությունների` Լեռնային Ղարաբաղի […]
Ադրբեջանում վերջերս տեղի ունեցավ` հայկական «պատմության խեղաթյուրումների» մասին ևս մեկ «գիտական աշխատության» շնորհանդես[1]: «Խեղաթյուրման պատմության գաղտնիքները» վերնագրով այս գիրքն ադրբեջանցիների հերթական քայլն է՝ վարկաբեկելու Հայաստանը և Հայոց Պատմությունը միջազգային գիտական մակարդակում: Իհարկե, այս աշխատությունը շատ հեռու է «գիտական» կոչվելուց, սակայն Հայոց Պատմությանն անտեղյակ անձանց կողմից այն կարող է նույնիսկ գիտականի տեղ ընդունվել: Գիրքը պատրաստվել է […]
«Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ադրբեջանի ու թուրքիայի իշխանությունները իրար նկատմամբ վստահությունը կորցնում են»,-գրում է ԼՂՀ-ում հրապարակվող «Ի՞նչ անել» պարբերականի խմբագիր Մուրադ Պետրոսյանը: Նա նկատում է, որ իրար նկատմամբ անվստահության մթնոլորտը ամենևին էլ նոր չէ այս երկու երկրների պարագայում, իսկ թուրքերի ու ադրբեջանացիների մեջ անվստահության սերմեր գցվեցին այն օրից, երբ […]
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մի կին գլխատել է իր սեփական քրոջը: Միջադեպը տեղի է ունեցել անցած երեկո: 1969 թ. ծնված Լաուրա Բախադիր Գասիմովան կտրել է 1965 թ. ծնված Նարգիզ Գասիմովայի գլուխը, այնուհետև մասնատել ողջ մարմինն ու նետել աղբարկղը: Մարդասպան կինը ձերբակալված է: Նախաքննության ժամանակ վերջինս իրավապահ մարմիններին հայտնել է, որ հանցանքի պատճառը ծխախոտն է: Լաուրա Գասիմովան […]
Նոյեմբերի 22-ին Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` հանդիպման նախօրեին Ալիևը կրկին սովորույթի համաձայն խրոխտացել էր, թե եթե այդ հանդիպումն էլ արդյունք չտա, ապա Ադրբեջանը կընդհատի բանակցությունն ու կպատրաստվի խնդրի ուժային լուծման տարբերակին: Այս հայտարարությունը որոշ քաղաքագետների այնքան լուրջ ընդունեցին, որ սկսեցին վերլուծություններով հանդես գալ, և նույնիսկ ակամա «յուղ լցնելով» ադրբեջանական ռազմատենչ հոխորտանքների «կրակին»: Այսպես. ռուս […]
ArmAr.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ռուս գիտնականները հսկայածավալ ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ հետխորհրդային պետությունների դպրոցական դասագրքերում «Բացի Բելառուսից, ու Հայաստանից, մնացած բոլոր երկրներն աճող սերնդին հրամցնում են իրենց պատմության ազգայնամոլական մեկնությունը. թե որքան հին է իրենց ծագումը, որքան բարձր մշակութային առաքելություն է իրենց վերապահված եւ որքանով է Ռուսաստանն իրենց երդվյալ թշնամին»: Ռուս գիտնականներին, հատկապես, […]
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծումը զինված հակամարտության վերածելու Ադրբեջանի պատասխանատվության մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագծի` կառավարության համար ընդունելի տարբերակին։ Փաստաթղթի նախագծում նշվում է, որ Ադրբեջանը, շարունակաբար աղավաղելով իրականությունը, նենգափոխելով և խեղաթյուրելով փաստերը, ձգտում է միջազգային հանրության համար կեղծ պատկեր ձևավորել՝ հակամարտության […]




