Ադրբեջան

Դեկտեմբեր 12, 2009թ. 16:35

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևը վերջերս դժգոհել է, թե  ադրբեջանական հասարակության մեջ Ադրբեջանի պատմության վերաբերյալ միասնական տեսակետ գոյություն չունի, որ ադրբեջանցիները դժվարանում են տրամաբանորեն բացատրել, թե ինչո՞ւ ներկայիս Ադրբեջանի տարածքում` տարբեր դարաշրջաններում, գոյություն են ունեցել տարբեր անուններով պետական կազմավորումներ: Մեհտիևին մի հարց ենք ուզում տալ, ինչպե՞ս կարող են ադրբեջանցիները  տրամաբանորեն բացատրել մի բան ինչն […]


Դեկտեմբեր 12, 2009թ. 14:06

Ըստ “Լրագրողների պաշտպանության կոմիտե”-ի, ընդհանուր առմամբ 136 լրագրող և ֆոտոթղթակից գտնվում են տարբեր երկրների բանտերում: Իրավապաշտպանների խոսքերով, 26 երկրներից ցուցակի առաջին հնգկյակն են կազմում Չինաստանը, Պարսկաստանը, Կուբան, Էրիտրեան և Մնյանման: Նախկին խորհրդային հանրապետություններից են Ուզբեկստանը և Ադրբեջանը: Համապատասխանաբար, դրանք զբաղեցնում են 6-րդ և 7-րդ տեղերը: Ադրբեջանում ձերբակալված են 6 լրագրող և բլոգերներ: Կոմիտեն նշում է, […]


Դեկտեմբեր 12, 2009թ. 13:51

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը կրկին ալիևյան ոճով  հոխորտացել է թե. «Եթե ԼՂ հակամարտության կարգավորումը հնարավոր չլինի լուծել խաղաղ ճանապարհով, ապա դրա լուծման ռազմական ճանապարհն այլընտրանք չունի։ Մենք բանակցային գործընթացից ակնկալում ենք արդյունքներ։ Ամեն ինչ դրանցից է կախված լինելու»։ Արցախի զինվորից սարսափահար փախուստ տված բանակի ղեկավարին`  Աբիևին ստիպված ենք  հիշեցնել,  թե […]


Դեկտեմբեր 11, 2009թ. 16:47

Պարզվում է,  ադրբեջանցիների «անհոգ կյանքի», հայր ու որդի ալիևների «հոգածության» ու «վառվռուն ստվերի ներքո» ապրելու վարդագույն պատկերներն այս երկրում սապնապղպջակների արժեք էլ չունեն, որովհետև   ալիևյան ստի ու կեղծիքի վրա սարքված երկրում ոչ թե ապրում, այլ մի կերպ գոյատևում են, շատերն էլ անկարող լինելով դիմանալ այդ ծանր պայմաններին դառնում են որդեսպան, թմրամոլ կամ էլ նախընտրում […]


Դեկտեմբեր 11, 2009թ. 16:01

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարը նախօրեին կրկին հանդես է եկել մի շարք հայտարարություններով, որտեղ արդեն հերթական ձանձրացնող սուտն է տարածել ՀՀ բնակչության թվաքանակի, զինված ուժերի համալրման և սահմանային միջադեպերի մասին: Իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, որ Հայաստանն ունի մարդկային ռեսուրսի պակաս և չի կարողանում կազմավորել անհրաժեշտ ստորաբաժանումները: Այս առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է. […]


Դեկտեմբեր 11, 2009թ. 12:04

Այն, որ Ադրբեջանում գրեթե ամեն օր բազմաթիվ մարդիկ են ինքնասպան լինում, որ աճել է հանցագործությունների ու թմրամոլությամբ զբաղվողների թիվը, փաստում են հենց իրենք` ադրբեջանական լրատվամիջոցները։ Բայց, որ հենց Ադրբեջանի ներսում, իրենց իսկ երկրի դեմ  գործում են ռազմական խմբավորումներ, սա արդեն խոսում է այն մասին, որ այս երկրի ներսում շատ լուրջ խմորումներ են տեղի ունեում։ Նույն […]


Դեկտեմբեր 10, 2009թ. 19:47

Ադրբեջանցի զինվոր Մուշֆիգ Ալիևը տառապում է ընկնավորությամբ, բայց 2009թ. ապրիլի 2-ից զորակոչվել ու ծառայում է բանակում: Մ.Ալիևին բանակ  չզորակոչելու համար Ղազախի շրջանային պոլիկլինիկայում նրա ծնողներից պահանջել են 1500 մանաթ (1800 դոլար) կաշառք, ու քանի որ ծնողներն այդ գումարն անկարող են եղել հայթայթել, ընկնավորին զորակոչել են բանակ: Իրենց որդու առողջական վիճակով մտահոգված, դեկտեմբերի 8-ին Մուշֆիգի ծնողները […]


Դեկտեմբեր 10, 2009թ. 19:21

«Գարնանը ՀԱՊԿ անդամ երկրները արտագնա նիստ կգումարեն Երևանում»,- խորհրդարանում լրագրողներին տեղեկացրել է ՀԱՊԿ վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Արտակ Դավթյանը: Հայկական պատվիարկության անդամները տեղեկացրել են նաեւ, որ դեկտեմբերի 1-3 Ռուսաստանի Դաշնությունում կայացած վեհաժողովն այդպիսի որոշում է կայացրել, ելնելով, Ադրբեջանի` վերջին շրջանում կատարած ռազմատենչ հայտարարություններից: Ադրբեջանն անընդմեջ ռազմատենչ հայտարարությունները լռեցնելու առումով ի՞նչ կտա ՀԱՊԿ անդամ երկրների գարնանը […]


Դեկտեմբեր 10, 2009թ. 11:36

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Ադրբեջանն այն 27 երկրների շարքում է, որտեղ մեծ տոկոս են կազմում տուբերկուլյոզի շատ ծանր դրսևորումները, ինչպես նաև՝ դեղակայուն ձևերը։ Վերջինիս դեպքում հիվանդությունն այնքան խորացած է, որ տուբերկուլյոզի բուժման համար նախատեսված դեղորայքն այլևս չի օգնում հիվանդին։ ԱՀԿ-ի տվյալներով Ադրբեջանում տուբերկուլյոզով հիվանդների 36%-ից ավելին տառապում է այս հիվանդության հենց դեղակայուն ձևով։ Հայտնի է, […]


Դեկտեմբեր 9, 2009թ. 11:28

Գրականությունը համամարդկային արժեք է և մեծ է այն գրականությունը, որը արտահայտում է համամարդկային գաղափարներ: Գրականության նյութ դարձած ցանկացած թեմա կարող է կրել վերը նշված արժանիքները` պարզապես ճիշտ մոտեցում ու աշխարհայացք է անհրաժեշտ: Ազգամիջյան հակամարտությունների արտացոլումը գրականության մեջ նոր երևույթ չէ և այս թեմային ևս անհրաժեշտ է համամարդկային արժեքների վերհանում, բայց այն, ինչ այսօր կատարվում է […]