Ադրբեջան

Դեկտեմբեր 16, 2009թ. 11:36

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը դեկտեմբերի 12-ին հերթական անգամ հայտարարել էր, թե հակամարտության կարգավորման ուժային տարբերակը «միշտ իրական է»: Սակայն հետաքրքիրն այն է, որ` օրինակ, «day.az» ինտերնետային կայքը նրա հայտարարությունը տարածել է միայն ռուսերեն լեզվով: Մինչդեռ, անգլերեն նորություններում այն բացակայում է և, առհասարակ, «day.az» -ում Աբիևի անվան վերջին հիշատակումը եղել է օգոստոսի 1-ի լուրերում: Փաստն […]


Դեկտեմբեր 15, 2009թ. 17:52

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ցավով ընդգծեց, որ Ջուղայի գերեզմանատան ավերումից հետո, այս հինգ տարիների ընթացքում Հայաստանի պատկան մարմինների կողմից խնդրի առնչությամբ` հետևողականություն, խնդրին հետամուտ լինելու աշխատանք չի տարվել։ «Իմ կարծիքով, մինչև որ պետական մակարդակով դատական հայց չհարուցվի, խնդիրը ճիշտ ընթացք չի ունենա։ Հանցագործությունն արդեն տեղի է ունեցել, իսկ ցանկացած հանցագործություն պետք է պատժվի, որպեսզի առաջիկայում այն […]


Դեկտեմբեր 15, 2009թ. 14:45

«Իմ որդուն անարդարացիորեն դատեցին ու դատապարտեցին 3,5 տարվա ազատազրկման։ Իսկ մեզ խորհուրդ տվեցին ոչ մի տեղ չդիմել, չբողոքել, որպեսզի ավելի չվատացնենք որդուս հետագա ճակատագիրը»,-սրանք ադրբեջանական բանակում «ծառայող» զինվորի մոր խոսքերն են։ Որդու պատմածներով հետագայում մայրը տեղեկացել է, թե ինչ է տեղի ունեցել։ Ծառայության ավարտից 4-5 օր առաջ, սահմանամերձ հատվածում, որտեղ տղան իր ծառայողական պարտքն էր […]


Դեկտեմբեր 15, 2009թ. 14:27

«Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության ներկայացուցիչները «Թուրան» գործակալությանը հայտնել էին, որ իրենք խիստ մտահոգված են բլոգերներ Ադնան Հաջիզադեի ու Էմին Միլլիի և լրագրողներ Էյնուլա Ֆատուլաևի, Գանիմաթ Զահիդի և Մուշֆիգ Հուսեյնովի բանտարկության կապակցությամբ: Նրանք նշել են, որ այս բոլոր մարդիկ ձերբակալվել են կասկածելի հանգամանքներում: Ավելին` նրանցից մի քանիսի, հատկապես Մուշֆիգ Հուսեյնովի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Նշվում […]


Դեկտեմբեր 15, 2009թ. 14:05

Հինգ տարի առաջ այս օրը` դեկտեմբերի 15-ին, հիմնահատակ կործանվեց Զուղայի հին հայկական գերեզմանատունը, որն ուներ մշակութային և հոգևոր մեծ նշանակություն: Այս կապակցությամբ «Ծիրանի» հասարակական կազմակերպությունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. «Անարյուն այս ցեղասպանությունը, որ կազմակերպել էին ադրբեջանցիները, դեռևս իր արդար և պատշաճ իրավական արձագանքը չի ստացել: 21րդ դարում նման բարբարոսությունների անպատժելիությունը կարող է ծնել […]


Դեկտեմբեր 14, 2009թ. 18:55

Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը բազմիցս հայտարարել է Լեռնային Ղարաբաղին լայն ինքնավարություն տրամադրելու պատրաստակամության մասին: Խոստումները բազմաթիվ են, սակայն անհասկանալի է, թե տոտալիտար և ոչ ժողովրդավար երկրում, որտեղ անխնա հալածվում են ոչ միայն ազգային փոքրամասնությունները, այլև լրագրողները, ինչպե՞ս են իրականացվելու այս խոստումները: Եթե չլիներ վախը եվրոպական պետությունների և հնարավոր պատժամիջոցների նկատմամբ, Ադրբեջանում  ուղղակի կոչնչացնեին ընդդիմադիր բոլոր լրագրողներին: […]


Դեկտեմբեր 14, 2009թ. 13:52

Ադրբեջանցի հոգեբան Ազադ Իսազադեն կարծում է, որ. «Ադրբեջանական հասարակության ոչ բոլոր անդամներն են պատրաստ միանալու «իրենց հողերի» ազատագրման համար պայքարին»: Իսազադեն ադրբեջանցի հասարակության մեջ այդ հարցում առկա անտարբերությունը մեկնաբանում է հետևյալ կերպ. «Վետերանների նկատմամբ պետության ուշադրության բացակայությունը բացասաբար է ազդում բնակչության մարտական ոգու բարձրացման վրա»: Նույն խնդիրն է դիտարկում նաև կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսը. նրա կարծիքով, […]


Դեկտեմբեր 14, 2009թ. 12:42

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երեկ Ադրբեջանի իրավապահները ձերբակալել են Սումգայիթում ապրող 16-ամյա մի անչափահասի, որը դեկտեմբերի 11-ին դանակի ու կացնի բազմաթիվ հարվածներով սպանել 1945թ. ծնված մի ադրբեջանուհու։ Անչափահաս սումգայիթցին ներխուժել է սպանվածի տուն՝ թալանի նպատակով, սակայն բացահայտվելով՝ դաժանորեն սպանել է տան տիրոջը։ Անշուշտ անչափահաս այս ոճրագործը Սումգայիութում հայերի դեմ կոտորածներ կազմակերպողներից ու իրականացնողներից մեկի հետնորդն է` […]


Դեկտեմբեր 14, 2009թ. 12:37

Իրանական «Իրնա» գործակալությունը հայտնում է, որ այսօր պաշտոնական այցով Իրան է ժամանել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Վերջինիս ուղեկցում է նաև այդ երկրի էներգակիրների պետական SOCAR ընկերության տնօրեն Ռոնակ Աբդուլաևը, ով Իրանի Գազի ազգային ընկերության հետ` Իրան գազ արտահանելու պայմանագիրն է ստորագրելու: SOCAR-ի տնօրենը հույս է հայտնել, որ ադրբեջանական գազի ներմուծումն սկսվելու է հաջորդ տարվա […]


Դեկտեմբեր 14, 2009թ. 10:48

Թուրքիայի և Ադրբեջանի միջև բնական գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են: Թուրքական հեռուստաալիքները համաձայն, Բաքուն տեղեկացրել է, որ բանակցությունները մոտենում են ավարտական փուլին: Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Ավդուլաևը հայտարարել է, թե կողմերը կարծես թե կարողանում են համաձայնության գալ: Հիշեցնեք, որ 2001թ.Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված պայմանագրի համաձայն, Թուրքիան 1000 մ3 գազի դիմաց վճարելու […]