Ադրբեջան

Նոյեմբեր 16, 2009թ. 10:15

Այս շաբաթ Թուրքիայի և Ադրբեջանի միջև վերսկսվում են բանակցությունները բնական գազի գնի բարձացման շուրջ: Այդ մասին տեղեկացրել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռ. Աբդուլաևը: Նա նաև տեղեկացրել է, որ բանակցություններ են ընթանում ադրբեջանական գազը Սև ծովով Ռումինիա և Բուլղարիա տեղափոխելու շուրջ: Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրությունների ստորագրումից հետո թուրք-ադրբեջանական հարաբերություններում մի շարք  […]


Նոյեմբեր 16, 2009թ. 09:30

Վերջին շրջանում Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը բավական լուրջ խնդիրների առջև է հայտնվել: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը փակուղի է մտցրել Հայաստանը շրջափակելու Ադրբեջանի մարտավարությունը: Արդյունքում` պաշտոնական Բաքվում ստեղծվել է այնպիսի անորոշ իրավիճակ, երբ հին` իրեն սպառած քաղաքականությունն այլևս ոչնչով փոխարինելու հեռանկար չկա: Սակայն Ադրբեջանի խնդիրներն արտաքին քաղաքականության դաշտում ամենևին էլ չեն նվազել: Թուրքիայի քաղաքականությունը էներգետիկայի ոլորտում, զրոյի […]


Նոյեմբեր 14, 2009թ. 13:51

«Այն հայտարարությունները, թե համաշխարհային տնտեսական ճգնաժամը բացասաբար չի ազդել Ադրբեջանի տնտեսության վրա, իրականությանը չեն համապատասխանում»,– այս մասին  Ադրբեջանի խորհրդարանում  հայտարարել է  «Ումիդ» կուսակցության ղեկավար, պատգամավոր Իգբալ Աղազադեն: Նա նշել է, թե. « Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը լուրջ վնաս է հասցնում Ադրբեջանի տնտեսությանը, և այդ են վկայում պետական նավթային հիմնադրամից (ՊՆՀ) բյուջեի եկամտային մաս կատարված փոխանցումների մասնաբաժնի […]


Նոյեմբեր 13, 2009թ. 12:28

Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները հաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու բանակցությունները` արցախյան հարցի խաղաղ  կարգավորման հիմնական սկզբունքների հետագա զարգացման ճանապարհին: Այս մասին տեղեկատվություն է տրամադրում ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական կայքը: Կայքում մասնավորապես գրված է. «Նրանք համաձայնել են համանախագահների առաջարկությանը` մինչ այս տարվա նոյեմբերը կազմակերպել հերթական երկկողմ հանդիպումը (6-րդն այս տարվա ընթացքում)` եվրոպական մայրաքաղաքներից մեկում»: Սակայն Ադրբեջանի […]


Նոյեմբեր 13, 2009թ. 11:29

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներն արձանագրել են Ադրբեջանում ազատ խոսքի սահմանափակման ևս մի դեպք: Ադրբեջանի հարցերով զեկուցողներ Անդրեաս Հերկելն ու Քրիստոֆ Շտրասսերը իրենց անհանգստությունն են հայտնել ադրբեջանցի բլոգերներ Ադնան Գաջիզադեին և Էմին Միլլիին ազատազրկման դատապարտելու կապակցությամբ: «Այս փաստը հանդիսանում է հերթական հարված Ադրբեջանում ազատ խոսքի իրավունքին և լուրջ խոչընդոտ երկրի ժողովրդավարացման ուղում: Անիրավական մեղադրանքներ, հետաքննության թափանցիկության […]


Նոյեմբեր 12, 2009թ. 12:52

Թուրքական «Միլիեթ» թերթի միջազգային բաժնի խմբագիր Կադրի Գյուրսելը իր «Ղարաբաղը մոռանալն ադրբեջանցիների օգտին է» հոդվածում գրում է. «Ադրբեջանը ոչ դիվանագիտական ճանապարհով, ոչ տնտեսական շրջափակմամբ, ոչ պատերազմի միջոցով չի կարող Ղարաբաղը կրկին իր իշխանության տակ վերցնել: Հնարավոր չէ այդ բանը կանխատեսել նաև ապագայում»: Թուրք լրագրողի կարծիքով, պաշտոնական Բաքուն մշտական ռազմատենչ հայտարարություններով և կոշտ դիրքորոշմամբ երբեք արդյունքի […]


Նոյեմբեր 12, 2009թ. 11:52

Նոյեմբերի 11–ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ԱԽ) անցկացվել են քննարկումներ` «Քաղաքացիական բնակչության պաշտպանությունը զինված հակամարտություններում» թեմայով, որոնք նվիրված էին ԱԽ-ի կողմից այս կարևորագույն թեմային առաջին անգամ անդրադառնալու տասնամյակին։ Միջոցառումը նախագահելու նպատակով Նյու Յորք էր ժամանել Ավստրիայի ԱԳ նախարար Միխայել Շպինդելեգերը: ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության ղեկավար Տիգրան Բալայանը տեղեկացնում է, որ քննարկումները շարունակվել են մինչ […]


Նոյեմբեր 11, 2009թ. 13:24

Նոյեմբերի 12-16-ը Անկարայում տեղի կունենա խորհրդաժողով՝ նվիրված թուրք-ադրբեջանական հարաբերություններին, որին կմասնակցեն Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներ Գանիրա Փաշաևան եւ Ռաբիյաթ Ասլանովան: Խորհրդաժողովը քննարկելու է  հայ-թուրքական հարաբերությունների հարցը, սկսված գործընթացի ազդեցությունը Ադրբեջանի ու Թուրքիայի հարաբերությունների վրա: Հիշեցնենք, որ դեռ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման փուլում Ադրբեջանի 11 պատգամավորներ շտապել էին  Թուրքիա` իշխանություններից   հավատարմության երդում կորզելու նպատակով, որպեսզի վերջինս  ղարաբաղյան […]


Նոյեմբեր 11, 2009թ. 11:06

Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով պաշտոնից ազատվել է այդ երկրի գլխավոր զինկոմ, գեներալ-լեյտենանտ Ալիաղա Հուսեյնովը: Վերջինս զորացրվել է իրական զինվորական ծառայությունից` վերածվելով պահեստային սպայի: Իսկ բոլորովին վերջերս Նախիջևանի ռազմական զորամիավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քյարամ Մուստաֆաևը նշանակվել է նորաստեղծ ցամաքային ուժերի հրամանատար: Ադրբեջանական «Ազադլիգ թերթը», հիմնվելով պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետ Էլդար Սաբիրօղլուի այն արտահայտության վրա, […]


Նոյեմբեր 7, 2009թ. 17:38

«Ճանաչիր թշնամուդ` նրա կողմից եկող հարվածներին նախապես հակահարված տալու համար»: Այդ սկզբունքը կիրառելի է նաև տեղեկատվական դաշտում, հատկապես, եթե հաշվի առնենք, որ մեր երկրի թիվ մեկ թշնամին` Ադրբեջանը,  տեղեկատվական դաշտում հստակ մարտավարություն է կիրառում, և հիմնական թիրախը հենց մենք ենք: «Ադրբեջանը տեղեկատվական պատերազմ է մղում ազդեցության երեք հիմնական ուղղություններով», -պարզաբանում է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: […]