Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, «Ինտերֆակս» գործակալության տարածած տեղեկատվության համաձայն, հայտարարել է, որ եթե Մյունխենում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայով կայանալիք հանդիպման ժամանակ հարցը դրական առաջընթաց չստացավ, տարածաշրջանում պատերազմը կվերսկսվի: «Եթե այս հանդիպումն անարդյունավետ լինի, այդ դեպքում արդեն բանակցությունների հույսերն ի դերև կելնեն, ու այլ ճանապարհ, պարզապես, չի մնա և մենք […]
Ադրբեջան
Ադրբեջանի բանակ զորակոչված ընդդիմադիր գործիչների երեխաները խոշտանգումների են ենթարկվում սպաների և այլ զինվորների կողմից: Այդ երևույթը կանխելու նպատակով ադրբեջանցի մի շարք ընդդիմադիրներ հանդես են եկել նոր նախաձեռնությամբ, որը ենթադրում է ընդդիմադիր քաղաքական գործիչների զավակների ազատում` պարտադիր զինվորական ծառայությունից: Նշված նախաձեռնությունը հրապարակել են «Հյուրիեթ» թերթի գլխավոր խմբագիր Սուլեյման Մամեդլին, Բանակի ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության կենտրոնի տնօրեն […]
Ինչպես հայտնի է, ներկայիս Ադրբեջանի հարավային շրջանները կոմպակտ բնակեցված են իրանական ծագում ունեցող թալիշներով, որոնք այդ տարածքների բնիկ ժողովուրդներից են: Իրենց ողջ պատմության ընթացքում թալիշները հաջողությամբ դիմագրավել են արտաքին թշնամու ճնշումներին` դաժան պատերազմների շնորհիվ պահպանելով անկախության որոշակի աստիճան: Սակայն Ադրբեջանի կազմում հայտնված թալիշների ներկայիս ջանքերն անցնում են ապարդյուն: Ազգային ինքնությունը պահպանելուն ուղղված նրանց վերջին ճիգը` […]
«Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլխան Պոլուխովը հերթական ճիգերն արեց` ղարաբաղյան կողմին ներկայացնելու աննպաստ լույսի ներքո, այս անգամ պնդելով, որ հայերի կողմից ավերվել է ադրբեջանական գերեզմանատուն»,-ի պատասխան ադրբեջանական կողմի տարածած հայտարարության, մեկնաբանում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: «Անմիջապես նշենք, որ, չնմանվելով մեր հարևաններին, որոնք առ այսօր ամենաբարբարոս մեթոդներով ոչնչացնում են իրենց կողմից վերահսկվող տարածքների հայկական կոթողները, […]
Ադրբեջանի բանակում անասելի չափերի է հասել սպանությունների թիվը: Սարսափելի դեպք գրանցվեց Նախիջևանի զորամասերից մեկում` նոյեմբերի 6-ին. 10 ամսվա ծառայող զինվորը դաժանորեն սպանել էր իր ծառայակից Էլխան Գուլիևին: Հարուցվել է քրեական գործ: Սակայն այս դեպքից օրեր անց գրանցվեց հերթական դեպքը: Նոյեմբերի 14-ին ինքնաձիգով ինքնասպան է եղել ադրբեջանական բանակի մեկ այլ զինվոր` 1991թ. ծնված Զաքիր Բաբաևը: Դարձյալ […]
Ադրբեջանական լրատվամիջոցների ձեռագիրն է` իրենց «ազգային» նկարագրին հարիր դրսևորումները վերագրել մեզ` հայերիս։ Այսօր ադրբեջանական day.az կայքում հերթական հակահայկական ապատեղեկատվությունն է զետեղվել, համաձայն որի, իբր թե հայերս, այսպես կոչված, «օկուպացված» տարածքներում ավերում են ադրբեջանական գերեզմանոցները, այս դեպքում` Աղդամի գերեզմանոցը, որն՝ ըստ day.az-ի, 200 տարուց ավելի պատմություն ունի։ Ավելին, ըստ վերոնշյալ ադրբեջանական լրատվամիջոցի` գերեզմանոցի քարերն ու վանդակաճաղերը […]
Վերջերս ադրբեջանական «Զերկալո» թերթն ուշադրություն էր հրավիրում այն փաստի վրա, որ հատկապես վերջին տարիներին` Իլհամ Ալիևի իշխանության գալուց հետո, թուրք-ադրբեջանական հարաբերությունների մեջ «սառնություն» է զգացվում: Պարզվում է, ըստ թերթի, դա է փաստում այն, որ Ալիևի իշխանությունը շատ ավելի հազվադեպ է սկսել գործածել Հեյդար Ալիևի` «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը: Երկրորդ, թերթը նկատել է, թե առանց […]
Մի քանի օր առաջ Ադրբեջանի հարցերով ԵԽԽՎ համազեկուցող Անդրես Հերկելը և Ադրբեջանի քաղբանտարկյալների գծով զեկուցող Քրիստոֆ Շտրասերը մտահոգություն էին հայտնել ադրբեջանցի բլոգերներ Ադնանա Գաջիզադեի և Էմին Միլիի ազատազրկման դատավճռի վերաբերյալ` նշելով, որ «այդ հարցը հերթական հարվածն է խոսքի ազատությանն Ադրբեջանում և լուրջ խոչընդոտ է երկրի ժողովրդավարացման ճանապարհին»։ Զեկուցողները հավելել են, որ «անիրավահավասար մեղադրանքները, հետաքննության թափանցիկության […]
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Անկարան ու Բաքուն չեն կարողանում համաձայնության գալ Ադրբեջանից Թուրքիա մատակարարվող գազի գնի շուրջ։ Խնդիրն այն է, որ Թուրքիան ցանկանում է, որպեսզի Ադրբեջանն իրեն գազ վաճառի արտոնյալ գներով։ Իսկ Ադրբեջանը, պարզվում է, մեծ եղբորն ընդառաջ գնալու նման ցանկություն չունի։ Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին վճարել գազի գնի տարբերությունը, բայց այս դեպքում էլ կողմերը չեն […]
Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետության դատախազությունների միջեւ ստորագրված իրավական փոխօգնության եւ տեղեկատվության փոխանակման մասին համագործակցության համաձայնագրի շրջանակներում ՀՀ դատախազությունը խնդրել էր Լեռնային Ղարաբաղի հանրապետության դատախազությանը՝ տրամադրել տեղեկատվություն՝ 1990-ականների սկզբներին Լեռնային Ղարաբաղի տարածքում մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կապակցությամբ հարուցված քրեական գործերի վերաբերյալ: ԼՂՀ դատախազությունից ստացված տեղեկատվության համաձայն, 1990-1992 թթ. Լեռնային Ղարաբաղի տարբեր բնակավայրերում իրականացված ահաբեկչական […]




