Ադրբեջան

Հոկտեմբեր 19, 2009թ. 21:36

Ովքե՞ր են ադրբեջանցիները, ումի՞ց են սերվել և  ո՞ւր են գնում… «Ադրբեջանական Հանրապետության լրատվամիջոցներում վերջերս հասկանալի պատճառներով սուր ու անզիջում վեճեր էին ծավալվել երկրի բնակչության էթնիկական ծագման, ազգային պատկանելության և ազգային գաղափարախոսություն ունենալու խնդիրների վերաբերյալ։ Այս հարցում հատկապես ակտիվ էր «Զերկալո» թերթը, որի էջերում բանավեճի ծավալման առիթ էր հանդիսացել Ադրբեջանի գիություևևերի ազգային ակադեմիայի Ձեռագրերի ինստիտուտի բաժնի […]


Հոկտեմբեր 19, 2009թ. 20:02

Ի՞նչ ասել է ադրբեջանական կառուցողականություն Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Էլխան Պոլուխովը  հայտարարություն է հնչեցրել, թե  արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում Ադրբեջանը միշտ հանդես է եկել կառուցողական դիրքերից և Հայաստանին մեղադրել ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվելու մեջ։ Այս առնչությամբ ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը մեկնաբանեց. «Ըստ երևույթին, պարոն Պոլուխովը նկատի ունի […]


Հոկտեմբեր 19, 2009թ. 17:00

Մինչ Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարում է, թե ադրբեջանական բանակը տարածաշրջանում ամենահզորն է, ադրբեջանցի ռազմական փորձագետները հնչեցնում են  հակառակ փաստարկները, համաձայն որոնց,  վերջին  շրջանում ադրբեջանական բանակում ավելացել  է ոչ կանոնադրային հարաբերությունների, ինքնասպանությունների և դժբախտ պատահարների թվաքանակը: Եվ այսպես, ինչպես հայտնում է «novosti.az»-ը, ըստ «Պաշտպանության և անվտանգության ոլորտում հասարակական վերահսկողություն» դաշինքի տվյալների, 2009 թվականի ինն ամիսների ընթացքում Ադրբեջանի […]


Հոկտեմբեր 19, 2009թ. 13:28

«Հայաստանի և Թուրքիայի միջև Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները ադրբեջանցիների նկատմամբ դավաճանություն է»: Այս մասին Դեյ.ազ լրատվական կայքի հետ զրույցում հայտնել է ադրբեջանցի հայտնի փաստաբան Ասլան Իսմայլովը: Ադրբեջանցի իրավագետը համոզմունք է հայտնել, որ Թուրքիայի կատարած այն հայտարարությունները, որոնց համաձայն Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը մեծապես կախված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմամբ, այդպես էլ մնալու են  որպես ամպագոռգոռ […]


Հոկտեմբեր 19, 2009թ. 12:33

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի «Շեհիտների պուրակից» հոկտեմբերի 15-ին հանվել են Թուրքիայի դրոշները:   Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ , դրոշը վերականգման նպատակով է իջեցվել: Սակայն կարծիք կա, որ դա պատասխանն է այն բանի, որ հոկտեմբերի 14-ին Բուրսայում կայացած Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղի ժամանակ մարզադաշտում լուսանկար է արվել, որում պատկերված է «զուգարան» մակագրությամբ մի տուփ` մեջը Ադրբեջանի դրոշներ։ Թուրքական […]


Հոկտեմբեր 19, 2009թ. 12:30

Թուրքական Hurriet թերթին վերլուծաբան Բարչին Իյնանչն ասել է հետևյալը. «Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպանն ինձ ասել է, որ դժվար թե Ղարաբաղի հայերը այլեւս համաձայնեն ապրել Ադրբեջանի ենթակայության տակ:Որքան էլ դժվար լինի Ադրբեջանի համար, նրանք պետք է հասկանան, որ ղարաբաղյան խնդիրն այնքան էլ չի կարեւորվում միջազգային քաղաքականության մեջ: Եվ այն, որԱդրբեջանն իր նավթադոլարներով ուզում էր «հետ բերել» […]


Հոկտեմբեր 17, 2009թ. 15:48

Թուրքական CNN Turk լրատվական գործակալությունը հիմնվելով արտասահմանյան որոշ լրատավամիջոցների տարածած տեղեկատվության վրա, հայտնում է, որ  երեկ երեկոյան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իր երկիրը փնտրում է այլ ճանապարհներ` գազը Եվրոպա հասցնելու համար. Ադրբեջանի նախագահն ասել է. «Մենք այլընտրանք չունենք, քանի որ Թուրքիայի առաջարկած պայմաններն անընդունելի են Ադրբեջանի համար»: Ադրբեջանի նախագահը բացահայտ ակնարկել է, […]


Հոկտեմբեր 17, 2009թ. 15:37

«Մենք կարող ենք չգործարկել,Բաքու-Ջեյհան նավթամուղը»,- հայտնել է քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն Վեստի.ազ լրատվական կայքի հետ զրույցում: Գուլուզադեն հայտարարել է, որ եթե Թուրքիան, բացի Հայաստանի հետ սահմանը, դա նրա կողմից կդիտվի որպես դավաճանություն, որովհետև Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ, իսկ սահմանի բացումը կամրապնդի հայկական կողմի դիրքերը տարածարջանում: Քաղաքագետը նաև նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների տարանջատումը Ղարաբաղյան հակամարտության […]


Հոկտեմբեր 17, 2009թ. 14:21

Աշխարհում սկիզբ առած տնտեսական ճգնաժամն իր բացասական ներգործությունն է ունեցել  աշխարհի գրեթե բոլոր պետությունների վրա: Բացառություն չեն կարող կազմել այն  երկրները, որոնք զբաղվում են արտահանումով: Նավթ և գազ արտահանող պետությունների թվում է նաև Ադրբեջանը: Այս երկիրը  ճգնաժամից դուրս գալու միակ ճանապարհը տեսնում է իր բնական պաշարների  անխնա օգտագործումը: Իրողությունն այն է, որ ալիևների կլանը, նավթադոլարների […]


Հոկտեմբեր 16, 2009թ. 16:43

REGNUM Նովոստի ռուսաստանյան դաշնային լրատվական գործակալության կառավարող տնօրեն Մոդեստ Կոլերովը ադրբեջանցի լրագրողի խնդրանքով ներկայացնելով Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման իրավական հիմքը` ասել է. «Դեռ Գամսախուրդիայի կառավարման օրոք վրացական իշխանությունը չեղյալ է հայտարարել խորհրդային իրավունքն ու վերականգնել 1920-ականների սկզբների Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության իրավունքը: Ոչ Աբխազիան, ոչ Հարավային Օսիան այդ կոնֆիգուրացիայում չկան»: Ապա շարունակել […]