Ադրբեջան

Հոկտեմբեր 30, 2009թ. 18:00

Ադրբեջանցի քաղբանտարկյալներ Էյնուլլա Ֆատուլլաևը, Գանիմատ Զախիդովը և ևս մի քանիսը  անակնկալ նվեր են ուղարկել Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդին: Նվերը քաղբանտարկյալ խորհրդանշող փայտյա պատվանդան  է` պատրաստված քաղբանտարկյալների ձեռքով: Մտահղացման հեղինակներն այս «մտերմական» ժեստը հղել են Եվրախորհրդի ներկայացուցչին` Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին   հիշեցնելու համար: Նվերը հանրությանն է ներկայացվելու քաղբանտարկյալների միջազգային օրվա կապակցությամբ: Արարողության ընթացքում […]


Հոկտեմբեր 28, 2009թ. 19:29

Այս տարի Ադրբեջանում արձանագրվել է մարդավաճառության 71 դեպք, բացահայտվել 18 հանցախումբ և մեկ կազմակերպված խմբավորում: 2005–2008թթ. ընթացքում արձանագրվել է մարդավաճառության 1298 դեպք, քրեական պատասխանատվության է ենթարկվել 1185 մարդ, բացահայտվել են 192 հանցախումբ և 15 կազմակերպված խմբավորում: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում Ադրբեջանը նշվում է որպես մարդավաճառության տարանցիկ պետություն:


Հոկտեմբեր 28, 2009թ. 13:16

«Մենք գործում ենք մեր սահմանադրության համաձայն և չենք կարող ճնշում գործադրել  խորհրդարանի վրա` արձանագրությունների վավերացման նպատակով: Խորհրդարանում արձանագրությունների վավերացման համար մենք ցանկանում ենք ստեղծել քաղաքահոգեբանական հիմքեր: Այդ իսկ պատճառով խաղաղ կարգավորման գործում դրական տեղաշարժեր են անհրաժեշտ, քանի որ ադրբեջանական հողերի օկուպացիան դարձել է Թուրքիայի խնդիրը»,-Ալ-Ջազիրային տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: «Արցախյան հիմնախնդրի […]


Հոկտեմբեր 28, 2009թ. 10:40

Համաշխարհային տնտեսական ճգնաժամի դեմ պայքարում ԱՊՀ երկրների շարքում Ադրբեջանն իրեն հռչակել է ամենահաջողակը, Այդ երկրի կառավարության ներկայացուցիչներն հայտարարել են ,թե չնայած տնտեսական ճգնաժամին  իրենց տնտեսությունը գրանցել է մոտ 8% տնտեսական աճ: Բայց մինչ երկրի ղեկավարները սեփական երևակայությանը զոռ տված  նման հայտարություններ են հնչեցնում, նույն երկրի ԶԼՄ-ները ակամ ջրի երես են հանում իրականությունը, որը ճիշտ  հակառակն […]


Հոկտեմբեր 27, 2009թ. 14:50

Նախկին քոչվորները` ադրբեջանցիները, այսօր պատմական հայրենիքի կարիք են զգում… Դավիթ ՋԱՄԱԼՅԱՆ հոգեբանական գիտությունների թեկնածու Չորս տարի առաջ, երբ կործանվեց հայկական քաղաքակրթության գլուխգործոցը` Ջուղայի գերեզմանատունը, ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի բողոքին ի պատասխան, հայտարարեց, թե մենք` հայերս, զուր ենք վշտանում, քանի որ Ջուղայում հայկական ոչինչ չկա, թե այնտեղի հուշարձանները պատկանում են ադրբեջանցիների «նախնիներին»` աղվաններին: Հիրավի, […]


Հոկտեմբեր 22, 2009թ. 15:28

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և հարաբերությունները կարգավորելու մասին արձանագրությունների ստորագրումը երկու երկրների արտաքին գործերի նախարարների կողմից Ադրբեջանի արտաքին քաղաքականության ուղղվածության լուրջ փոփոխության պատճառ է դարձել: Պաշտոնական Բաքուն, որը վերջին տարիների ընթացքում իրականացնում էր Հայաստանը տարածաշրջանային քաղաքական և տնտեսական գործընթացներից մեկուսացնելու քաղաքականություն, կանգնեց փաստի առաջ` հասկանալով, որ այդ քաղաքականությունն ամբողջովին ձախողվել է: Դրա […]


Հոկտեմբեր 22, 2009թ. 11:48

Ադրբեջանում բռնաբարությունների թիվը հասել է անասելի չափերի Վերջերս Ազատության և խաղաղության պաշտպանություն իրավական կազմակերպության նախագահ Մաթլաբ Մութալիմլին վերջերս նամակով դիմել է Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարին` առաջարկելով խստացնել բռնաբարության համար նախատեսվող պատիժը: Այս առաջարկը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանում անասելի չափերի են հասել բռնաբարությունների դեպքերը: Իսկ Մութալիմլին ինքը, որպես նախատեսվող պատժամիջոց առաջարկել է հետևյալ տարբերակները. կամ […]


Հոկտեմբեր 21, 2009թ. 19:00

«Ինչպես ցույց են տալիս վերջին իրադարձությունները, ադրբեջանական դիվանագիտությունն ակնհայտորեն անպատրաստ էր տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակին,– գրում է ադրբեջանական «Նովոյե վրեմյա»  թերթի թղթակիցն իր` «Ադրբեջանը նախապատրաստվում է Ղարաբաղի կորստին» հոդվածում: Վերլուծաբանի համոզմամբ` պատճառն այն է, որ ի սկզբանե սխալ հունով է ընթացել Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը: Իսկ «սխալ հուն» ասելով` հոդվածագիրը նկատի ունի այն, որ այսօր Ադրբեջանի […]


Հոկտեմբեր 21, 2009թ. 17:18

Թուրքերը ճակատ են նախապատրաստում ՀԱՊԿ-ի դեմ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ռազմական փորձագետներից մեկը`  Ուզեիր Ջաֆարովը, հոկտեմբերի 20-ի երեկոյան  մի հայտարարություն է տարածել տեղական լրատվամիջոցներով: Ըստ այդ հայտարարության, նախապատրաստվում է ադրբեջանա-թուրքական ռազմական դաշինքի ստեղծում` հնարավոր պատերազմներին միասնական ուժերով դիմակայելու  նպատակով: Եվ ահա, փորձագետը մատնանշում է Արցախյան հիմնախնդիրը պատերազմով լուծելու հավանականությունը: Վերջինս չի խուսափում նշել, որ հարևան երկրներից […]


Հոկտեմբեր 20, 2009թ. 10:00

Անցած շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե ներկայումս Թուրքիային մատակարավող գազի գինը չափազանց ցածր է, այն դեռևս 2008-ին պետք է  վերանայվեր, և ահա այսօր Ադրբեջանը որոշել է  Թուրքիայի համար թանկացնել բնական գազի գինը: Իհարկե, հասկանալի է, որ Ալիևը հերթական անգամ Ադրբեջանի բնական ռեսուրսները փորձում է քաղաքական նպատակների համար ծառայեցնել: Ադրբեջանի նախագահի նման  հայտարարությունն […]