Ադրբեջան

Սեպտեմբեր 24, 2009թ. 14:54

Ռուսական «Զավտրա» թերթին տված հարցազրույցի ժամանակ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Ադրբեջանից և Վրաստանից զենք է մատակարարվում Չեչնիայում գործող ահաբեկիչներին: «Սովետական միության զենքի հիմնական պահեստները դեռ Վրաստանում և Ադրբեջանում են: Բոլոր զենքերն ու զինամթերքը ավազակներին է հասցվում այնտեղից: Դեռ ոչ վաղուց այնտեղից պարզապես հոսում էր հերոին, իսկ հիմա տրոտիլ և ինքնաձիգներ»:


Սեպտեմբեր 23, 2009թ. 16:46

Հայաթափելով Ադրբեջանի ողջ տարածքը` այս հանրապետության` ազգային մոլուցքով տառապող պետական այրերը անմիջապես ձեռնամուխ եղան նաև հայկական պատմա-ճարտարապետական հինավուրց քրիստոնեական հուշարձանների դավանափոխության գործընթացին: Ադրբեջանցիները, որ 21-րդ դարի առաջին տասնամյակում անգամ դժվարանում են կողմնորոշվել իրենց ծագումնաբանության հարցում` մերթ իրենց անվանելով Ալբանիայի 26 ցեղերի հետնորդները, մերթ գտնելով, որ որպես ժողովուրդ ձևավորվել են թուրքմենական սև և սպիտակ / կարակոյունլու-աղկոյունլու/ […]


Սեպտեմբեր 23, 2009թ. 14:30

Ադրբեջանցիները սիրում են հաճախ կրկնել, թե Հայաստանը տնտեսապես հարկերի վրա հենված պետություն է`առանց այլ եկամուտների: Ադրբեջանական լրատվամիջոցները «բարի ցանկություն» դրսևորելով հայերիս նույնիսկ խորհուրդ են տալիս` «սովամահ լինելու վտանգից ազատվելու համար» աննկատ անցնել սահմանն ու ապաստան խնդրեն Ադրբեջանից: Սակայն ադրբեջանական հեքիաթն այսքանով չի ավարտվում. Սրանք` իրենց քոչվոր ցեղին հատուկ հոգեբանությամբ շարունակում են մեզ խորհուրդներ տալ, թե պատրաստ են հայ «փախստականներին» Կարմիր Խաչի օգնությամբ տեղափոխել «երանելի» Եվրոպա, որտեղ հայերը կապրեն «անհոգ և հանգիստ կյանքով»: Ինչպես ասացինք, սա, պարզորոշ ի ցույց է դնում քոչվոր ադրբեջանցիների հոգեբանությունը:


Սեպտեմբեր 21, 2009թ. 16:48

1981թ.  հայտնի միջազգային հարաբերությունների մասնագետ ամերիկացի Ռիչարդ Լեբոուն հրատարակեց մի աշխատություն (Richard Ned Lebow. “Between Peace and War: The nature of international Crisis”, 1981), որը նրան մեծ ճանաչում բերեց: Այստեղ հեղինակը առաջարկում էր ճգնաժամային իրավիճակում պետության քաղաքականության մի քանի տեսություն, որոնցից մեկի համաձայն, պետությունը պատերազմի մասին որոշում է ընդունում ոչ թե ճգնաժամի հետևանքով, այլ դրանից […]


Սեպտեմբեր 17, 2009թ. 10:33

Սեպտեմբերի 15-ին ադրբեջանական Day.az կայքում հայտնվեց «Армянские солдаты пьют за твое здоровье, Сержик!» հոդվածը[1], գարեջուր խմող հայկական զինվորների նկարներով: Հոդվածում նշվում էր, որ հայկական բանակում անկարգություն է տիրում և Հայաստանում ոչ ոք դրանից տեղյակ չէ:


Սեպտեմբեր 16, 2009թ. 10:30

Կարճ ժամանակ անց հայ բլոգեր` kornelij.livejournal.com օրագրի հեղինակը հայտնաբերեց, որ «զոհված հայ զինվորի» լուսանկարը իրականում վրացի զինվորի լուսանկար է, վերցված kprf.ru կայքից:


Սեպտեմբեր 15, 2009թ. 17:28

Ադրբեջանական բանակում մահվան ելքով հերթական միջադեպն է գրանցվել: Տեղական լրատվամիջոցների ահղորդմամբ, սեպտեմբերի 14-ին ինքնաձիգից արձակված կրակով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող Թոֆիկ Ալիևը: Զինծառայողը բանակ է զորակոչվել 2008 թվականի աշնանը: Ինքնասպանությունից առաջ զինվորը մեկամսյա արձակուրդ է վերցրել և գտնվել տանը: Ծառայության վերադառնալուց հետո զինծառայող Ալիևն մահացել է: «Բաքիլիլար.ազ»-ի փոխանցմամբ, զինվորի դին հարազատներին են փոխանցել նրա […]


Սեպտեմբեր 12, 2009թ. 13:01

Ադրբեջանը հեղինակազրկում է ինքն իրեն Սեպտեմբերի 10-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել այն մասին, իբր ԼՂՀ  Աղդամի շրջանում ադրբեջանական և արցախյան բանակների ստորաբաժանումների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում 5 հայ զինծառայողներ զոհվել են: Այս տեղեկատվությանը որոշակի ճշմարտացիություն հաղորդելու նպատակով ադրբեջանական ԶԼՄ-ները նշել են, թե իրենց կողմից փոխհրաձգության արդյունքում վիրավորվել է միայն շարքային Պյարվիզ […]


Սեպտեմբեր 10, 2009թ. 21:29

Այն հարցին, թե որքան հավանական է համարում Սամվել Կարապետյանը հայ-թուրքական արձանագրությամբ ամրագրվող հանձնաժողովի ստեղծման արդյունքում հայկական հուշարձանների ուսումնասիրման հավանականությունը` վերջինս պատասխանել է. «Հայերը եթե իրենք իրենցից լուր ունենան, անշուշտ կարող են բարձրացնել նման հարցեր: Մենք ինքներս մեր հող ու ջրից խորթացած ենք, մեր հայրենիքից լուր չունենք: Հայ մշակույթը և հայ սերունդը կանգնած է անդունդի տարբեր […]


Սեպտեմբեր 10, 2009թ. 18:17

Ադրբեջանական 1news.az կայքի հաղորդմամբ, այսօր առավոտյան ժամը 09.00-ի սահամաններում Աղդամի ուղղությամբ փոխհրաձգություն է սկսվել հայոց բանակի և ադրբեջանական զինուժի միջև: Նույն կայքի թղթակցի փոխանցմամբ, իբրև թե սպանվել են հինգ, վիրավորվել երեք հայ զինծառայող, իսլ ադրբեջանական կողմից վիրավորվել է շարքային Պյարվիզ Յուսիֆովը: Բոլորվին պատահական չէ, որ ադրբեջանցիները խոսում են հինգ սպանվածի և մեկ վիրավորի մասին, քանի […]