Ադրբեջան

Սեպտեմբեր 10, 2009թ. 15:18

Թուրքական լրատվամիջոցների համաձայն` Եվրատեսիլում Ադրբեջանը ներկայցնող երգչուհի Հադիսեն, իր հայրենիքում լուրջ խնդիրների առջև է հայտնվել: Մի քանի օր առաջ երգչուհին իր մամուլի ասուլիսներից մեկում, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, ցանկություն էր հայտնել, որ երկու երկրների սահմանը բացվի և խաղաղություն հաստատվի: Այս հայտարարությունը Ադրբեջանում մեծ իրարանցում է  առաջացրել: Արդեն իսկ հայտարարություններ են հնչում, թե  երգչուհին իր   հայրենիքում […]


Սեպտեմբեր 10, 2009թ. 14:10

Ադրբեջանում «atv International» հեռուստալիքը ամսվա վերջին կհեռարձակի ադրբեջաներեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն և հայերեն լեզուներով հեռուստահաղորդումներ: Այդ մասին հայտնել է հեռուստաալիքի տնօրեն Վագիֆ Այդընօղլուն: Նա տեղեկացրել է, որ այս ծրագրի իրականացման ընթացքում հիմնականում դժվարություններ են ունեցել  հայերեն լեզվի հարցում,  քանի որ Ադրբեջանում   շատ քիչ թիվ են կազմում հայերեն լեզվին տրիապետողները: Եվ չնայած Բաքվի պետական համալսարանում կազմակերպվում […]


Սեպտեմբեր 10, 2009թ. 12:38

Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն սեպտեմբերի 14-ին կայցելի Ադրբեջան։ Այդ մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել են Ադրբեջանում Վրաստանի դեսպանատնից: Դիվանագիտական ներկայացուցչության տվյալների համաձայն, այցի ընթացքում քննարկումների գլխավոր թեման կլինի Ադրբեջանի ու Վրաստանի երկկողմ հարաբերությունների զարգացումը: Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Գրիգոլ Վաշաձեն այցելել էր նաև Հայաստան, որտեղ նա բավական դժվար հանդիպումներ է ունեցել Էդվարդ Նալբանդյանի և ՀՀ […]


Սեպտեմբեր 9, 2009թ. 19:47

Սեպտեմբերի 13-ին Ղազախստանի Ակտաու քաղաքում կանցկացվի մերձկասպյան երկրների նախագահների առաջին ոչ պաշտոնական վեհաժողովը: Մերձծովյան այդ քաղաքում կհավաքվեն Ռուսաստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի և Ղազախստանի ղեկավարները, որոնք կփորձեն եզրեր գտնել Կասպից ծովի իրավական կարգավիճակը ճշտելու  համար: Ուշադիր ընթերցողը կարող է միանգամից նկատել, որ Վեհաժողովին մասնակցության հրավեր է ուղարկվել Կասպյան ոչ բոլոր երկրների առաջնորդներին: Մասնավորապես, Ակտաու չի մեկնի Իրանի […]


Սեպտեմբեր 7, 2009թ. 17:44

1991 թ.-ին ԽՍՀՄ-ի փլուզման ընթացքում  նախկին Խորհրդային Ադրբեջանական Հարապետությունը միակն է եղել միութենական հանրապետությունների շարքում, որ իրավունք չի ունեցել անկախություն ձեռք բերել Խորհրդային Ադրբեջանի սահմաններով:  «Կային միջազգային իրավական արգելքներ, մասնավորապես, գործող միջազգային պայմանագրեր, որոնց շրջանցումով Ադրբեջանը չէր կարող հռչակվել որպես ինքնավար պետություն նախկին Խորհրդային Ադրբեջանի սահմաններում: Մասնավորապես, մի կողմից գործում էր մի որոշում, մյուս կողմից`Կարսի […]


Սեպտեմբեր 5, 2009թ. 13:15

Ադրբեջանի ATV հեռուստաընկերության «Haberlar» լրատվական դեպարտամենտի խմբագիր Վազիֆ Այդինօղլուն հայտնել է, որ Ադրբեջանում նախատեսվում է հայալեզու հեռուստաալիք ստեղծել: Այդ մասին հաղորդում են ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցները: Այդինօղլուի խոսքերի համաձայն, Ադրբեջանի առաջին միջազգային ալիքի հայալեզու տարբերակի բացումը սպասվում է արդեն այս ամսվա վերջին: Նա ասել է նաև, որ միջազգային հեռուստաընկերության համար գնվել են տեխնիկական սարքավորումների նորագույն մոդելները, […]

Թեգեր` []

Սեպտեմբեր 4, 2009թ. 20:10

Ռուսաստանյան Ռեգնում լրատվական գործակալության տեղեկատվության համաձայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմում տեղի է ունեցել հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլի քննարկում, որին մասնակցել են նաև Ադրբեջանի ԱԳՆ և Ազգային անվտանգության նախարարության (ԱԱՆ) ղեկավարները: Այդ մասին Ռեգնումը հաղորդել է ` հղվելով Ալիևի վարչակազմի իր աղբյուրին: Ադրբեջանի ղեկավարները մասնավորապես քննարկել են  երկրի արտաքին և տեղեկատվական քաղաքականությունների հետագա ռազմավարությանը վերաբերվող […]


Սեպտեմբեր 4, 2009թ. 20:07

Ադրբեջանի հասարակությունն այդպես էլ չի համակերպվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի հետ: Վերջին օրերի ընթացքում ադրբեջանական մամուլը պարզապես հեղեղվել է Թուրքիայի կառավարության հասցեին հնչեցվող մեղադրական ելույթներով: Սակայն բանը հասել է նրան, որ այդ բանավեճին միացել են նաև Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները: Այսպես «Վեստի.ազ» կայքի տեղեկատվությամբ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, «Միասնական Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության ներկայացուցիչ Հուդրաթ Հասանգուլիևը, սուր […]


Սեպտեմբեր 3, 2009թ. 11:06

Ադրբեջանական «Խալգաբհեսի» ինտերնետային կայքէջում տպագրվել է մի ծավալուն հոդված, որտեղ անդրադարձ է կատարվել օգոստոսի 31-ին ստորագրված արձանագրություններին: «Թուրք նախագահ Ա. Գյուլը, վարչապետ Ռ. Թ. Էրդողանը, արտգործնախարար Ա. Դավութօղլուն բոլորովին վերջերս երդվելով վստահեցնում էին Ադրբեջանին, որ մինչև գրավյալ տարածքները  չազատագրվեն, Հայաստանի հետ սահմանները չեն բացվի: Բացի այդ դերասանական հատուկ հմտությամբ, էմոցիաներով ու ժեստերով արտաբերված այդ խոսքերը […]


Սեպտեմբեր 1, 2009թ. 17:58

Ադրբեջանի ղեկավարությունը` Լեռնային Ղարաբաղը, դարձյալ իր կազմում տեսնելու ցանկությունն իրականացնում է բավական հետևողական քաղաքականությամբ: Այդ խնդիրն հօգուտ իրենց լուծելու համար, ադրբեջանական դիվանագիտությունը մշակել է մի շարք ուղղություններ, որոնց իրականացումը ենթադրում է հայկական կողմի լիարժեք կախվածություն: Արցախը նվաճելու ծրագրի շրջանակներում Բաքվում հաշվարկել են, որ Հայաստանի տնտեսական թուլացումը կհանգեցնի Արցախի դիմադրողականության նվազեցման: Ուստի, ելնելով այդ հաշվարկներից, Ադրբեջանը […]