Վաղը՝ փետրվարի 25 ին, ադրբեջանական քարոզչամեքենան կսկսի Խոջալուի իրադարձությունների մասին ապատեղեկատվություն տարածել բլոգերով, սոցիալական ցանցերով և այլ հնարավոր ռեսուրսներով։ yerevaklur.am-ը կոչ է անում սույն ռեսուրսներում գրանցված հայերին իրենց ընկերներին ուղարկել Խոջալուի իրադարձությունների մասին կարճ տեղեկատվություն։ Քանի որ երկար տեքստերը և գիտական վերլուծությունները այնքան էլ արդյունավետ չեն հասարակ մարդկանց նման տեղեկությունները հասցնելու տեսանկյունից, ապա առաջարկու ենք […]
Ադրբեջան
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը Սումգայիթի եւ Բաքվի ողբերգական իրադարձությունների տարելիցի կապակցությամբ Սումգայիթի եւ Բաքվի ողբերգական իրադարձությունների, հայազգի բնակչության դեմ իրագործած ջարդերի տարելիցի կապակցությամբ ՄԱԿ-ում, որպես այդ կազմակերպության պաշտոնական փաստաթուղթ, տարածվել է Գլխավոր քարտուղար Բան Կի-մունին ուղղված ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանի նամակը: Նամակում, հղում կատարելով միջազգային հանրության ապակողմնորոշմանն ուղղված Ադրբեջանի կառավարության կողմից շարունակաբար […]
Պարտվածի սինդրոմով տառապող Ադրբեջանի նախագահը թութակի պես միշտ նույն բանն է սիրում կրկնել, թե իրենց ռազմական շինարարությունն այնքան ամուր է, որ կարող են ռազմական գործողությունների շնորհիվ «հետ բերել» Արցախը: Վերջին շրջանում կարծես թե թութակի ձայնը կտրվել է: Սակայն այն երեկ դարձյալ լսվեց. «Ադրբեջանական հողում երբեք հայկական երկրորդ պետություն չի ստեղծվելու, Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ չի […]
ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության» կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը «Նովոստի Արմենիա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով ամեն տարի ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից, այսպես կոչված, «Խոջալուի ողբերգական դեպքերի» մասին լայնորեն տարածվող ապատեղեկատվությանը`ասել է.« Չնայած ադրբեջանական կողմի ջանքերին` օր օրի ավելանում են ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից Խոջալուի դեպքերի վերաբերյալ տարածվող կեղծիքները բացահայտող փաստերը: Օրինակ` 1992թ.-ի, այսպես կոչված, […]
Այն, որ Թուրքիան անհանգստացած է ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց Ցեղասպանության բանաձևի քննարկմամբ, ինչ-որ տեղ հասկանալի է։ Իսկ թե ինչու են այդ փաստի առնչությամբ իրար խառնվել Ադրբեջանի խորհրդարանում… Ամենայն հավանականությամբ, սրանք հերթական անգամ ուզում են սիրաշահել Թուրքիային, թե մենք էլ ենք անհանգստացած ձեր դարդ ու ցավով։ Բանը հասել է նրան, որ Ադրբեջանի միլի մեջլիս […]
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին այսօր երկօրյա այցով կժամանի Ադրբեջան: Այցի ընթացքում ԵՄ հատուկ ներկայացուցիչը կհանդիպի պաշտոնատար անձանց ու հասարակության ներկայացուցիչների հետ: Սեմնեբիի խորհրդական Քլեր Դելեսարդի հաղորդմամբ՝ այցի շրջանակներում քննարկվելու են ԵՄ-ի հետ Ադրբեջանի համագործակցության, ինչպես նաև ԼՂ խնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: ArmAr.am
Դժվար է հիշել մեկ այլ ժամանակահատված, երբ արցախյան հիմնախնդիրը միջազգային ասպարեզում այսչափ քննարկվեր` միաժամանակ մի շարք երկրների կողմից: Այսօր հայտնի եռյակից բացի հիմնախնդրով սկսել են հետաքրքրվել նաև այլ պետություններ, որոնք փորձում են նաև հաշտատարի ուրույն դեր ստանձնել: Ժողովրդական լեզվով ասած` տեղից վեր կացողն իրեն միջնորդ-հաշտատար է հայտարարում: Վերջերս նման հայտը շտապեց ներկայացնել նաև Ղազախստանը: […]
Բուդապեշտում 6 տարի առաջ կատարված գազանային սպանության կապակցությամբ ժամանակին իրենց վրդովմունքն են արտահայտել ԱՄՆ կոնգրեսմենները: Այդ վրդովմունքը վկայությունն է քաղաքակիրթ մարդու վրա նման հանցագործության թողած ազդեցության, ինչը ոչ մի ընդհանրություն չունի սպանություն կատարած ոճրագործի ցեղակիցների մեջ դրա թողած տպավորության հետ: Ադամ ՇԻֆ, կոնգրեսմեն, Կալիֆորնիա «Ես ցնցված էի և վշտացած, երբ լսեցի Հունգարիայում հայ զինվորի սարսափելի […]
6 տարի առաջ Բուդապեշտում ոճրագործ ազերու ձեռքով կացնահարվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանը: Քստմնելի հանցագործը հարևան երկրում ոչ թե դատապարտվեց, այլ դարձավ գրեթե ազգային հերոս: Ծանոթանալով այս հանցագործության մասին ազերի պաշտոնյաների կարծիքներին` մեկ անգամ ևս համոզվում ես, որ սրանք պակաս հանցագործներ չեն, որ Սումգայիթում ու Բաքվում, ուր տեղի ունեցավ հայ բնակչության կազմակերպված սպանդը, կանգնած էին նույն […]
Ինչպես հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, փետրվարի 22-ին բարձր մակարդակի ռազմական երկխոսություն է տեղի ունենալու Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ: Եռօրյա նիստի ժամանակ քննարկվելու են երկու երկրների ռազմական ուժերի միջեւ համագործակցության հեռանկարները: Երկխոսությունն ընթանալու է երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում: Հիշեցնենք, որ ադրբեջանա-թուրքական բարձր մակարդակի նախկին երկխոսությունը տեղի է ունեցել 2008թ. դեկտեմբերին Բաքվում: ArmAr.am




