Ադրբեջան

Փետրվար 12, 2010թ. 16:59

Ադրբեջանական լրատվամիջոցները կյանքն Ադրբեջանում հիմնականում ներկայացնում են վարդագույն երանգներով, իբր թե հայր ու որդի Ալիևների «հզոր» հովանու ներքո այս երկրում ամեն ինչ հիանալի է. ապրում են ուրախ, երջանիկ, կուշտ ու անհոգ կյանքով: Սակայն, երբեմն-երբեմն այս բռնատիրական երկրում գրաքննության ենթարկվող լրատվամիջոցներում պատահաբար հայտնվում են այնպիսի նյութեր, որոնցում պարզորոշ երևում է այդ երկրի այլասերված դիմնագիծը: Թշվառություն, թմրամոլություն, […]


Փետրվար 12, 2010թ. 15:51

Ադրբեջանի միլի մեջլիսի առաջին փոխխոսնակ Զիյաֆաթ Ասկերովը մեջլիսի գարնանային նստաշրջանի հերթական նիստում հայտարարել է, որ պատրաստվում է դիմել ԱՄՆ Կոնգրեսին` Հայոց ցեղասպանության մասին բանաձևը քննարկման չդնելու կոչով: Հիմա տեսնենք, թե ինչ է անցել այս հիվանդի մտքով: Սրան անհասկանալի է թվում այն, որ ԱՄՆ Կոնգրեսը պատրաստվում է քննության առնել 1915թ. «դեպքերը»` անտեսելով 1992թ. «արյունալի իրադարձությունները Խոջալուում»: […]


Փետրվար 12, 2010թ. 15:44

«Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ պատերազմի կամ դա համարեր հնարավոր, ապա ամեն օր «նույն երգը երգելու փոխարեն» կսկսեր պատերազմը»,- ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Ապա շարունակել է.«Ադբեջանին պետք է հակադարձեն համանախագահները, որ պատերազմի դեպքում տարածքային ամբողջականության խնդրի գաղափարն ընդհանրապես վերանում է, և առաջնային է դառնում ազգերի ինքնորոշման իրավունքը: Այս մասին ենթատեքստով ասաց նաև մեր […]


Փետրվար 12, 2010թ. 14:08

Դաշքեսանի շրջանի Խոշբուլաղ գյուղում տեղակայված զորամասում հունվարի 28-ին տեղի ունեցած կոտորածի հետ կապված քրեական գործի ընթացքի մասին ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արվում: Սակայն տեղեկացված աղբյուրներից «Ենի մուսավաթին» հայտնի է դարձել, որ զորամասում հետաքննություն կատարող քննիչները 24 քրեական գործ են սկսել: Այդ զորամասում ծառայող զինվորներին եւ սպաներին սկսել են տեղափոխել այլ զորամասեր եւ նրանց փոխարինել […]


Փետրվար 12, 2010թ. 11:15

1990թ. փետրվարի 12-ին    ՀԽՍՀ ԳԽ որոշում ընդունեց «1921թ. հուլիսի 5-ի ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի որոշումը անօրինական ճանաչելու մասին»: Իսկ ի՞նչ է իրենից  ներկայացնում այդ որոշումը: Այսպես. 1921 հուլիսի 5-ին թ ՌԿ(բ)Կ Կովբյուրայի որոշմամբ, Լեռնային Ղարաբաղը մարզային ինքնավարության կարգավիճակով հանձնվեց  Խորհրդային Ադրբեջան կոչվող արհեստածին պետությանը: Բնականաբար, հարց է ծագում` իսկ ունե՞ր, արդյոք, ՌԿ(բ)Կ Կովբյուրոն նման որոշում […]


Փետրվար 11, 2010թ. 16:45

Այսպիսի մռայլ վերջաբանով են ավարտել Բաքվի հոսանքազրկման մասին պատմող հոդվածը հեղինակներ Ա. Ռաշիդօղլուն և Ն. Իբրահիմովը: Նրանց հոռետեսությունը հասկանալի է, քանի որ տարածաշրջանի «ամենազարգացած» և «ամենաժողովրդավար» պետության մայրաքաղաքը հարյուր տոկոսով հոսանքզրկվել էր: Չնայած Բաքվի գործադիր իշխանության ներկայացուցիչների ամենատարբեր ու միմյանց հակասող բացատրություններին, այնուամենայնիվ, ոչ ոք Ադրբեջանում չկարողացավ հասկանալ, թե ինչպես կարող էր էլեկտրաէներգիան անջատվել միաժամանակ […]


Փետրվար 11, 2010թ. 16:05

«Չթերագնահատելով թշամուն` ես կարծում եմ, որ ադրբեջանական հանրույթն այսօր հոգեբանորեն պատարստ չէ պատերազմի»,- կարծում է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: Նա հատկապես նշում է մի քանի խոցելի կետեր, որոնք Ադրբեջանին թույլ չեն տա պատերազմ սկսել: «Իրենք չեն խոսում հարձակողական պատերազմի զրկանքների մասին: Նման պատերազմների ժամանակ նվազագույնը 1:3, առավելագույնը 1:8 հարաբերակցությամբ հարձակվող կողմը ավելի շատ զոհ է […]


Փետրվար 11, 2010թ. 15:00

Երկու-երեք ամսվա ընթացքում ստորագրվելու է` Վրաստան-Ադրբեջան-Ռումինիա, եռակողմ համաձայնագիր Վրաստանում հեղուկ գազի վերամշակման ձեռնարկության կառուցման վերաբերյալ:  Այդ մասին Բաքվում անցյալ շաբաթ հայտարարել է Ռումինիայի էկոնոմիկայի փոխնախարար, էներգետիկ հարցերով պետքարտուղար եւ էներգետիկ ոլորտում արդբեջանա-ռումինական աշխատանքային խմբի ղեկավար Տուդոր Շերբանը: Նրա խոսքերով` Վրաստանի պաշտոնատար անձանց հետ այդ հարցի շուրջ բանակցություններն արդեն ավարտվել են, ներկա դրությամբ բանակցություններ են տարվում […]


Փետրվար 11, 2010թ. 14:30

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանն անդրադարձավ երեկ Մեծ Բրիտանիայում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին: Հոգեբանի կարծիրքով, արևմտյան քաղաքական վերնախավը լավ տեղեկացված չէ հայ-ադրբեջանական հակամարտության արմատներին. «Լավագույն դեպքում նրանք կարող են տեղյակ լինել Արցախյան խնդրին: Երեկ առաջին անգամ բարձր ամբիոնից խոսվեց Ադրբեջանի կազմում ժամանակին հայաթափման քաղաքականության զոհ դարձած մեկ այլ երկրամասի` Նախիջևանի մասին: […]


Փետրվար 10, 2010թ. 19:53

«Ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, բոլորն արդեն սովորել են ադրբեջանական իշխանությունների ռազմատենչ հայտարարություններին: Բոլորն էլ արդեն գիտակցում են, որ ուժային տարբերակով ԼՂ հիմնախնդիրը լուծելու` Բաքվի ռազմատենչ հայտարարությունները քարոզչական հնարքներ են, որոնք ուղղված են ներքին լսարանին»: Այս մասին ասել է «Արևելք-Արևմուտք» հետազոտական կենտրոնի ղեկավար Արաստուն Օրուջլուն: Ինչպես փոխանցում է  «Թուրան» լրատվական գործակալությունը, Օրուջլուն […]