Բանտարկություններն օգտագործելով որպես կոպիտ գրաքննություն` նախագահ Իլհամ Ալիևի ավտորիտար կառավարությունը` ձերբակալված լրագրողների թվով շարունակում է առաջին տեղը զբաղեցնել տարածաշրջանում: Այս մասին նշվում է Նյու Յորքում տեղակայված` Լրագրողների պաշտպանության կոմիտեի (CPJ) զեկույցում: «Ալիևը շարունակել է խստացնել հսկողությունն իր նավթային երկրի վրա, և առանց այն էլ սակավադեպ անկախ խոսքը կրկին հայտնվել է կրակի տակ: Ալիևը երկրորդ անգամ […]
Ադրբեջան
Հայկական ժողովրդական ասացվածք կա, թե «ստի ոտքերը կարճ են», ասել կուզի` չի փախչելու, վաղ թե ուշ սուտը բացահայտվելու է: Միամիտ ժողովրդի միամիտ ասացվածք: Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ մարտին Բաքվում` Ազգային պատմության թանգարանում, բացվելու է Ղարաբաղին նվիրված ցուցահանդես, որտեղ ներկայացվելու են Ղարաբաղի տարածքում կատարված պեղումներով հայտնաբերված հնագիտական գտածոներ: Ի դեպ, ցուցահանդեսը նվիրվելու է Ադրբեջանի պատմության […]
Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին փետրվարի 23-ին երկօրյա այցով ժամանելու է Ադրբեջան: Տեղկացնում է «ԱՊԱ» գարծակալություն: Այդ մասին հայտնել է Սեմնեբիի խորհրդական Կլեր Դելեսսարդը: Սեմնեբին հադիպումներ է ունենալու մի շարք պաշտոնյաների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այցը կավարտվի փետրվարի 25-ին: ArmAr.am
Բաքուն կոչ է անում Էստոնիայի կառավարությանը վերջ տալ քրեական պատասխանատվության ենթարկված ադրբեջանցիների նկատմամբ կիրառվող անարդարությանը ։ Անարդարությունն էլ, պարզվում է, իրականացվում է թմրանյութերի առավել խոշոր չափերի մաքսանենգությամբ զբաղվելու մեղադրանքով ազատազրկված ադրբեջանցիների նկատմամբ։ Խոսքը 2005թ. տեղի ունեցած, հասարակական շատ մեծ հնչեղություն ունեցող քրեական մի գործի մասին է, որտեղ ադրբեջանցի գործարարները, կամ ավելի ճիշտ՝ առավել խոշոր չափերի […]
Նախօրեին Բաքվում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ է տեղի ունեցել: Մի խումբ հավատացյալներ` Մուհամմեդ Մարգարեի մահվան տարելիցի առթիվ, որոշել էին մետրոյի «Նիզամի» կայարանից դեպի Շեհիդների պուրակ քայլերթ իրականացնել: Սակայն ոստիկանությունը կտրուկ կասեցրել է հավատացյալների նախաձեռնած միջոցառումը: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը: Ոստիկաններին հատկապես զայրացրել է այն փաստը, որը երթի մասնակիցները Նարիմանովի փողոցով անցնելիս […]
ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կանատ Սաուդաբաևն այսօր հանդիպել է ադրբեջանական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Ինչպես հանդիպմանը նշել է Ադրբեջանի Ժողովրդավարական բարեփոխումների կուսակցության առաջնորդ Ասիմ Մոլազադեն, Ադրբեջանը կորցնում է հույսը, թե միջազգային կազմակերպությունները կկարողանան կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: «,Մենք գիտենք, որ Ղազախստանը ակտիվ սատարում է մեր դիրքորոշումը…,,- նշել է Մոլազադեն: Ըստ նրա, ԵԱՀԿ-ում […]
Ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովի ունեցած տվյալներով, Ադրբեջանի Դաշկեսանի շրջանում տեղակայված զորամասում տեղի ունեցած միջադեպի հետևանքով 2 մարդ ձերբակալվել է , մի քանիսն էլ հարցաքննության են ենթարկվել: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը: Հիշեցնենք, որ 2010 թվականի հունվարի 28-ին, Դաշկեսանում տեղակայված զորամասերից մեկում արտառոց միջադեպ էր տեղի ունեցել: Նույն զորամասի 2 զինվոր կրակ էին բացել […]
ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Բիլլ Բերնսը փետրվարի 19-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին: Քրուլիի տեղեկացմամբ, Բերնսը Բաքու կմեկնի Մերձավոր Արևելք (Լիբանան, Սիրիա, Թուրքիա) կատարած այցերից հետո: Այնտեղ նա կհանդիպի Ալիևի և քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչների հետ: «Այցի նպատակը երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդումն […]
Օրերս Ադրբեջանի տարածքի մի մասի եւ ամբողջ Բաքվի հոսանքազրկումը ցույց տվեց Ադրբեջանի էներգետիկ անվտանգության ողբալի վիճակը: Այնինչ 1998 թ-ից մինչ այսօր էներգետիկ հատվածի վերանորոգման համար Ադրբեջանը 3 մլրդ դոլարից ավելի գումար է ծախսել: «Բիզիմ յոլը» գրել է, որ Նավթագործների իրավունքների պաշտպանության կազմակերպության փորձագետները Ադրբեջանի էներգետիկ հատվածում կատարած հետազոտությունների արդյունքում պարզել են, որ 2009թ. Ադրբեջանում արտադրված […]
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մեծ Բրիտանիայում «Չաթեմ Հաուզ»-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթին: «Ադրբեջանը չի կարող թույլ տալ, որ ԼՂ բանակցությունները շարունակվեն հետագա 15-20 տարիներին։ Այսօրվա ստատուս քվոն արդեն աշխարհում որեւէ մեկին չի բավարարում՝ բացի, երեւի, Հայաստանից: Հարցը պետք է լուծվի կոնկրետ ժամանակային շրջանակներում»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, […]




