Ըստ ИА REGNUM գործակալության՝ հունվարի 14-ին, Վրաստանի Բաթում քաղաքում կայանալու է էներգետիկ գագաթաժողով, որտեղ քննարկվելու է Կասպյան տարածաշրջանից եվրոպական երկրների տարածքով, համաշխարհային շուկա էներգակիրների մատակարարման խնդիրը: Վրաստանի էնեգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրիի խոսքերով, բացի այդ, քննարկվելու է նաև «Սարմատիա» կոնսորցիումի աշխատանքը, ինչպես նաև միջոցառման շրջանակներում հռչակագիր կընդունվի «Հարավային հոսանք» նախագծի վերաբերյալ: Միջոցառմանն արդեն իրենց մասնակցությունը հաստատել […]
Տարածաշրջան
Երեկ թուրքական լրատվամիջոցները հաղորդել են, որ այս տարի Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին Թուրքիայի վարչապետի փոխարեն մասնակցելու է երկրի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը: «Ես այդ մասին մի անգամ արդեն ասել եմ և չեմ պատրաստվում նորից գնալ այնտեղ», – ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, վկայում է «Milliyet» օրաթերթը: «Hurriyet» թերթը ևս հաստատել է, որ Դավոսի համաժողովին […]
Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի` Իսրայելի հասցեին հնչեցրած քննադատությունները` կապված Գազայի վրա իսրայելական զինուժի հարձակման հետ, դարձյալ անարձագանք չեն մնացել: Ինչպես հաղորդում է թուրքական «CnnTurk» լրատվական ծառայությունը, Թել Ավիվից կոշտ պատասխան է ստացվել: Իսրայելի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում Էրդողանի քննադատությունները որակվել են իբրև «լկտի կշտամբանք»: Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը խստորեն դատապարտել […]
Վրաստանի նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին «Ազգային հերոսի» կոչում է շնորհել ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, Հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնին, ով հունվարի 10-ին այցելել է Վրաստան եւ հանդիպումներ է ունենում Վրաստանի իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչների հետ: Սահակաշվիլին ասել է, որ Մաքքեյնը Վրաստանի իսկական բարեկամն է: Նա մասնավորապես խոսել է հարավօսական պատերազմի օրերին Մաքքեյնի ցուցաբերած աջակցության մասին: “Մաքքեյնը իր […]
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, մասնակցելով Մարդինում կազմակերպված թուրք դեսպանների հետ երկրորդ կոնֆերանսին: Այս մասին տեղեկացնում է թուրքական Zaman-ը, ըստ որի Դավութօղլուն դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Ոչ ոք թող չմտածի որ գծած սահմանները մշտական են։ Իհարկե, պետք է հարգենք սահմանները, բայց բարեկամության շրջանակներում, նույն եվրոպական կառույցի պես պետք է ընդունենք սահմանները։ Այս սահմանները պատից […]
Նախորդ տարեվերջին Վանի նահանգապետը հայտարարել էր, որ Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին 2010 թվականին կբացվի ժամերգությունների ու պատարագների համար: Սակայն, ինչպես հայտնում է թուրքական «Milliyet» թերթը, Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայն ասել է, որ եկեղեցին չի վերաբացվելու ժամերգությունների համար, գմբեթին խաչ չի տեղադրվելու և այն շարունակելու է գործել որպես թանգարան: Վանի նահանգապետ […]
Հայտնի թուրք լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդը «Hurriyet» թերթում ամփոփելով և գնահատելով անցնող 2009 թվականը, առավել նշանակալից իրադարձությունների շարքում հատկապես առանձնացրել է մինարեթների հարցով Շվեյցարիայում անցկացված հանրաքվեն: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նրա հոդվածը որոշ կրճատումներով. «Շվեյցարիան իր 7.6 մլն ազգաբնակչությամբ գտնվում է Եվրոպայի սրտում: Շվեյցարիացիների հիմնական մտահոգությունն իրենց ձեռք բերած բարեկեցությունը կորցնելու վախն է և շրջակա […]
Այս մասին տեղեկացնում է Թուրքական «Milliyet» օրաթերթի էլ-կայքը: Աղբյուրի համաձայն` հունվարի 10-12-ը Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին պաշտոնական այցով գտնվելու է Թուրքիայում, որի ժամանակ էլ ստորագրվելու է վիզային ռեժիմի հանման պայմանագիր: Լիբանանի վարչապետը Թուրքիա է ժամանելու մեծ պատվիրակությամբ, որի կազմում ընդգրկված են լինելու նախարարներ, գործարարներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Լիբանանի վարչապետը Անկարայում հանդիպելու է իր թուրք պաշտոնակցի […]
Հակիրճ, թերևս, այսպես կարելի է բնորոշել Հայաստանի և Թուրքիայի դրացիական ներկայիս կարգավիճակը: Ընդորում երկու պետությունների միջև այդօրինակ հարևանությունը շարունակվում է արդեն ավելի քան մեկուկես տասնամյակ: Օրեցօր, ամիս առ ամիս և տարեցտարի մոլորակի աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական քարտեզները մանրումեծ փոփոխությունների են ենթարկվում: Ժամանակի պահանջով վերանայվում են պաշտոնական դիրքորոշումները, սրբագրվում միջպետական մարտավարություններն ու լրամշակվում ապագայի տեսլականները: Այս փոփոխությունների […]
Աջակցություն հայ գրողին. Այս վերտառությամբ հրապարակված տեղեկատվությունում թուրքական «Sabah» օրաթերթը հայտնում է, որ 30 թուրք մտավորականներ նամակով դիմել են Հայաստանի Հանրապտության նախագահ Սերժ Սարգսյանին: Այդ նամակով թուրք մտավորականները խնդրում են ներում շնորհել և ազատ արձակել 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո ձերբակալված և 3.5 տարվա ազատազրկման դատապարտված Սարգիս Հացպանյանին: «Հավատում ենք, որ կօգնեք մեր ընկերոջը վերադառնալ […]




