Բաքվի ջարդերից ացել է 20 տարի: Ողբերգությունն ապրած ականատեսները պատմում են իրողությունն ու փաստում` կատարվածը ցեղասպանություն էր: «Բաքվի համերկրացիների միություն» կազմակերպության նախագահ Ռոբերտ Խաչատրյանը համոզված է, որ աշխարհին կարող ենք ապացուցել Ադրբեջանի կողմից իրականացրած ցեղասպանության փաստը, եթե պետական մոտեցում ցուցաբերվի. «Հասարակական կազմակերպությունները չեն կարող միայնակ գործը գլուխ բերել: Մենք կարող ենք փաստեր, տվյալներ, ապացույցներ հավաքել, […]
Տարածաշրջան
Մեր զրուցակիցն է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը -Միայն 20-րդ դարում Բաքվում երեք անգամ հայկական ջարդեր են կազմակերպվել. 1905թ.,1918թ. և վերջինը՝ 20 տարի առաջ։ Ինչո՞ւ մինչ այժմ այդ ջարդերին, մասնավորապես վերջին ջարդերին, որևէ գնահատական չի տրվել։ -Առաջին խնդիրը, որը ծագում է տվյալ հարցի կապակցությամբ, այն է, թե ո՞վ պետք է հետամուտ լինի, որպեսզի Բաքվում […]
Ըստ ամենայնի` թուրք-իսրայելական լարվածությունն առաջիկայում ավելի է սրվելու, քանի որ Թել Ավիվի դժգոհությունն առաջացրած թուրքական հեռուստասերիալը, որտեղ հրեա հատուկ ջոկատայինները ներկայացվում էին որպես երեխաներ առևանգողներ, նոր սցենարային մշակում է անցնելու: Նախատեսվում է իսրայելցի զիմվորներին ներկայացնել էլ ավելի դաժան կերպարով: Սերիալի հեղինակ «Pana film»-ը, ի պատասխան իսրայելի պաշտոնիայի պահվածքի, որը անպատիվ վերաբերմունքով ստորացրել էր թուրք դեսպանին, […]
Ըստ ИА REGNUM գործակալության՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմեդինեժադը հրամանագիր է ստորագրել խումբ ստեղծելու մասին, որը պետք է զբաղվի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակիցների՝ խորհրդային և բրիտանական զորքերի ներխուժման հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության կրած վնասի ուսումնասիրությամբ: Իրանի նախագահի խոսքերով, այդ պատերազմում Իրանն ավելի շատ է տուժել, քան Մեծ Բրիտանիան կամ Խորհրդային Միությունը: Այդ կապակցությամբ, Մահմուդ Ահմեդինեժադը […]
1990 թ. հունվարի 13-ին Բաքվում սկսվեցին հայերի զանգվածային ջարդերն ու սպանությունները։ Ջարդերը շարունակվեցին մեկ շաբաթ` մինչև հունվարի 20-ին Խորհրդային զորքերը անկարգությունները ճնշելու համար մտան Բաքու։ Ջարդերի արդյունքում ավելի քան 200.հազ հայ բռնագաղթեց Հայաստան: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, տալով կատարվածի գնահատականն ասաց. ««20 տարի առաջ Բաքվում տեղի ունեցածն այլ բան […]
Հունվարի 11-ին Ադրբեջանի ծանր հանցագործությունների գծով դատարանում սկսվել է գիտությունների ակադեմիայի նախկին աշխատակից Միրսեյֆեդդին Մամեդովի դատավարությունը: Նա մեղադրվում է Ադրբեջանի ՊՆ ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատար գեներալ Ռաիլ Ռզաևի սպանության (2009թ. փետրվարի 11-ին) գործով սուտ տեղեկություններ հայտնելու համար: Musavat.com-ի համաձայն` Մ. Մամեդովը մեղադրվում է ոճրագործությանը 100-ից ավելի անմեղ մարդկանց մասնակից դարձնելու և թմրանյութերի […]
1990թ. հունվարի 13-20-ը Բաքվի հայերի համար ճակատագրական եղավ: Ադրբեջանցի ազգայնամոլները բարբարոսաբար կոտորեցին, ողջակիզեցին հայության մի ստվար զանգվածի: 6 օրվա ընթացքում` 1990թ. հունվարի 13-19-ը, Ադրբեջանի մայրաքաղաքը վերածվեց սպանդանոցի: Տարբեր գնահատականներով` ադրբեջանցիները 120-300 հայ սպանեցին, տասնյակ հազարավորներ բռնության ենթարկվեցին և արտաքսվեցին իրենց պատմական բնակության վայրից (մինչև 1988 թ. Ադրբեջանում ապրում էր մոտ 480 հազար հայ, այդ թվում` […]
Ադրբեջանում պայքար է սկսվել ներիշխանական տարբեր խմբավորումների միջև, որոնք գլխավորում են ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովն ու ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը: Այս մասին գրում է «Ռեյտինգ» պարբերականը: Նշվում է, որ մի քանի ներիշխանական խմբավորումներ միավորվել են և պայքար են մղում Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի դեմ: Մի քանի ամիս առաջ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին […]
Թուրքիան չի կարող Եվրամիության մասնակի անդամ դառնալ: Սա Ռեջեփ Էրդողանի խոսքերից է: Արտասանվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլեի հետ հանդիպման ժամանակ: Թուրքիայի վարչապետն այս օրերին ավելի հաճախ է դժգոհություն հայտնում եվրոպական երկրների քաղաքականությունից: Իսկ ահա Ռուսաստանի մայրաքաղաքում Էրդողանը չի պատրաստվում բողոքել: Ռուս գործընկերոջ հրավերով հունվարի 12-13-ը Մոսկվա մեկնող Էրդողանը քննարկելու է ռուս-թուրքական հարաբերությունների […]
Ահա այսպիսի վերտառությամբ հրապարակված հոդվածում թուրքական «Cumhuriyet» թերթը հայտնում է, որ թուրք-իսրայելական հարաբերությունները ծայրահեղ հետընթաց են ապրել: Այսպես` թուրքական հեռուստաեթերով թողարկվող «Քրդերի հովիտը» սերիալի կապակցությամբ իրենց դժգոհությունը հայտնելու համար Իսրայելի արտգործնախարարի օգնական Դեննի Այալոնը նախօրեին հանդիպել է Իսրայելում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Օղուզ Չելիքքոլի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Իսրայելի խորհրդարանանի` Քնեսեթի շենքում: Թուրք […]




