Այն, ինչ տեղի ունեցավ Բաքվում 20 տարի առաջ, չի կարելի պատահականություն կամ որոշակի իրադարձությունների հետևանք համարել, քանի որ տեղի ունեցածը՝ շարունակությունն էր նախանցած դարավերջից սկիզբ առած թուրք-ազերիական կանխամտածված ու ծրագրավորված հանցագործությունների շղթայի, որի նպատակն էր պատմական հայրենիքի բնիկ ժողովրդի՝ հայերի բնաջնջումը։ Ի՞նչ հանգամանքներ նպաստեցին Բաքվում մի քանի անգամ տեղի ունեցած հայկական ջարդերին, ինչպե՞ս դրանք տեղի […]
Տարածաշրջան
Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին հաստատել է երկրի նախագահի պաշտոնում վերընտրման իր պատրաստակամությունը: Սակայն նա նշել է, որ կառաջադրվի, եթե իր թեկնածությունն արժանանա խորհրդարանի հիմնական խմբակցությունների հավանությանը: «Եթե այդպիսին լինի հիմնական խորհրդարանական խմբակցությունների և քաղաքական խմբավորումների կամքը, ես նրանց չեմ հիասթափեցնի և չեմ մերժի նրանց հանձնարարությունը»: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»ին: ArmAr.am
ԱՄՆ-ն ու Նորվեգիան կոչ են արել Ադրբեջանին հատուկ հետաքննություն իրականացնել ու պարզել Նախիջևանի Բնանիար գյուղում տեղի ունեցած հակամարտությունը և ապահովել Ադրբեջանում աշխատող օտարերկյա դիվանագետների անվտանգությունը: Հիշեցնեք, որ անցած տարվա դեկտեմբեի 18-ին շիա-մահմեդականների աշուրա տոնին հաջորդած օրն ու հունվարի հինգին` այդ գյուղում ոստիկանությունը ծեծի էր ենթարկել ու ձերբակալել մոտ 100 հոգու: Ավելի ուշ անհայտ անձինք սպառնացել […]
Ռուսաստանի դեմ գործողություններում, ինչպես երևում է, վրացական իշխանությունները խտրություն չեն դնում: «Ռիա նովոստի» գործակալությունը տեղեկացնում է, որ Վլադիկավկազում ՌԴ ՆԳ փոխնախարար Արկադի Եդելևը հայտնել է, որ Վրաստանի ռազմաբազաներում օտարերկրյա հրահանգիչները հատուկ խմբեր են պատրաստում` ՌԴ տարածքում ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար: Որպես թիրախ ընտրվել են հատկապես այն մահմեդական հոգևորականները, որոնք արմատական իսլամիստների դեմ պայքարելու կոչ են […]
ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հարցազրույցը տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ -Բաքվի ջարդերը հայաթափության գագաթնակետն են համարվում: Չպետք է մոռանալ, որ Բաքվի ջարդերը Սումգայիթի շարունակությունն էին: Արցախյան ողջ պատերազմի ընթացքում Ադրբեջանի իշխանությունների նպատակը մեկն էր` իրականացնել էթնիկ զտումներ։ Անկախ նրանից, թե ով է եղել իշխանության ղեկին, Ադրբեջանի բոլոր ղեկավարները Ղարաբաղյան հակամարտության լուծումը համարել են հայաթափությունը, […]
Հոլանդիայում De Dagelijksestandaard տեղեկատվական կայքի խմբագիրը աշխատանքից հեռացրել է 25-ամյա թուրք լրագրող Արմանդ Սաղին, որը Թուրքիայի արտաքին քաղաքականությանը նվիրված իր հոդվածաշարում «հայերի ցեղասպանություն» արտահայտության փոխարեն գործածել է «տեղահանություն» բառը: Հոլանդահայերի բազմաթիվ բողոքներից հետո խմբագիրը թղթակցից պահանջել է ներողություն խնդրել հայերից, իսկ երբ Արմանդ Սաղը հրաժարվել է, նրան հեռացրել են աշխատանքից: Այս մասին տեղեկացրել է թուրքական […]
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով հունվարի 18-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Մոսկվա: Այցի ընթացում, ինչպես «Ազատությունե ռադիոկայանին փոխանցել է Հայաստանի նախագահի խոսնակ Սամվել Ֆարմանյանը, հնարավոր է, որ քննարկվի նաեւ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման անցկացման հարցը: ArmAr.am
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Էդվարդ Նալբանդյանի հետ մեկուկես ժամ տևած բանակցությունների ավարտին կայացած ասուլիսում ասել է. « Ռուսաստանը որևէ կապ չի տեսնում հայ-թուրքական հարաբերությունների կայունացման գործընթացի և ղարաբաղյան հակամարտության միջև: Փորձել արհեստականորեն իրար կապել այս երկու հարցերը, կարծում եմ, կոռեկտ չէ։ Մենք ընդունում ենք, որ երկու գործընթացներն էլ արժանի են աջակցության, սակայն արհեստական նախապայմաններ առաջ […]
Երեկ, ռուսական հայտնի «Независимая газета» կայքի «Անուններ և տարեթվեր. համառոտ ժամանակագրական դիտարկումներ» շարքում տեղադրված իր հոդվածում Պյոտր Սպիվակն անդրադառնալով Բաքվի հունվարյան ջարդերին, գրել է. «ԽՍՀՄ-ի մայրամուտին, Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու, թե Հայաստանին միացնելու վերաբերյալ վիճաբանությունները քաղաքական հարթություն տեղափոխվեցին: Տարբեր մոտեցումներ կարող էին լինել Ղարաբաղյան հիմնահարցի լուծման ուղղությամբ, սակայն Սումգայիթում, իսկ այնուհետև Բաքվում (1990 թվականի […]
Վերջերս www.eurasianet.org կայքում տեղադրված մի հոդվածում Թբիլիսիի անկախ լրագրող Նինո Պացուրիան իր մտահոգություններն է ներկայացրել հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր բարելավման դեպքում` Վրաստանին սպառնացող տնտեսական դժվարությունների մասին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ հոդվածը կրճատումներով. «Հայ–թուրքական սահմանի բացման հեռանկարները դեռևս մշուշոտ են, և վրացական ընկերությունների ղեկավարները գոհունակությամբ են դա ընդունում: Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հիմնախնդիրների […]




