Այս մասին տեղեկացնում է թուրքական «CnnTurk» լրատվական գործակալությունը: Թուրքիայի Կայսերի քաղաքի Էրջիյես համալսարանի փոխռեկտոր,պրոֆեսոր Մեթին Հյուլագուն հայտնել է, որ իրենք արդեն հաջորդ ուսումնական տարում կուսուցանեն հայոց լեզու և հայ գրականություն: Հիշեցնենք, որ հայոց լեզվի ֆակուլտետ ավելի վաղ բացվել էր Թուրքիայի Նևշեհիր քաղաքի համալսարանում: Տեղեկացվում է, որ այդ համալսարանում բացվելու են նաև հնդկերենի, պարսկերենի, արաբերենի և […]
Տարածաշրջան
Թուրքական «Զաման» օրաթերթը, հղում անելով թուրքական բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրներին, տեղեկացնում է, որ հունվարի վերջին ծրագրված է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը: Ըստ պարբերականի` Անկարան հուսով է, որ Հարավային Կովկասում անցած տարի գրանցված դիվանագիտական ակտիվությունը կշարունակվի նաեւ այս տարի` հնարավորություն ընձեռելով լուծել ղարաբաղյան հակամարտությունն ու առաջընթաց գրանցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: ArmAr.am
«Սահմանադրական դատարանի որոշումը լուրջ ազդանշան է Թուրքիայի համար, որ պետք է ստանձնած պարտավորությունները կատարել»,- այսօր այդ մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախորդ տարվա հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատելու մասին զույգ արձանագրությունները ստորագրելով` Հայաստանը, ինչպեսև Թուրքիան, իրենց վրա պարտավորություն են վերցրել իրենց երկրներում վավերացնել […]
«NYC Partnership» միջազգային վարկանիշային ընկերությունը հրապարակել է աշխարհի ամենակեղտոտ 30 քաղաքների ցուցակը, որը գլխավորում է Բաքուն: Ցուցակը կազմելիս հաշվի են առնվել օդի աղտոտվածության, խմելու ջրի պիտանելիության, թափոնների վերամշակման աստիճանը, հիվանդանոցային ծառայությունների մատչելիության մակարդակը, վարակիչ հիվանդությունների տարածվածության աստիճանը: ArmAr.am
Ս.թ. հունվարի 14-ին կայացավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Ողջունելով Սերգեյ Լավրովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Ռուսաստանի արտգործնախարարն այս տարի Հայաստան այցելող առաջին բարձրաստիճան հյուրն է, եւ դա նշանավորում է հարաբերությունների այն բարձր մակարդակը, որ առկա է երկու բարեկամ ժողովուրդների եւ դաշնակից պետությունների միջեւ: […]
Ադրբեջանում ընթացքի մեջ է անցյալ տարի մայիսի 23-ին Սեյֆալինի փորձադաշտում 5 զինծառայողի գնդակահարած Օրխան Սաֆարովի դատավարությունը: Նրա հարազատներն ասում են, որ սպաներից մեկը Օրխանին ստորացնելու նպատակով միզել է նրա վրա, ինչն էլ նրան մղել է հանցագործության:
Թուրքական «Milliyet» օրաթերթում հրապարակել է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը քննադատող մի հոդված, որը հեղինակել է թուրք հայտնի լրագրող և վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդը: Նա նախ ողջունում է Ահմեթ Դավութօղլուի դրսևորած առօրյա պրագմատիզմը, որը հատուկ է միջազգային քաղաքականությանը, ապա նշում, որ Դավութօղլուի` արտգործնախարարի պաշտոնում նշանակվելուց հետո զգալիորեն փոխվել է Թուրքիայի արտաքին քաղաքական կուրսը: Բիրանդի ձևակերպմամբ` Դավութօղլուն Թուրքիայի […]
2009-ի ավարտին Ադրբեջանի քաղաքական գործիչները մեկը մյուսի հետևից փորձեցին տալ տարվա քաղաքական գնահատականը: Ադրբեջանցի քաղաքագետների հնչեցրած գնահատականներում 2009-ը Ադրբեջանի համար եղել է ոչ բարեհաջող տարի: Այսպես. ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեի կարծիքով, 2009թ. Ադրբեջանի ձեռքբերումների մասին խոսելը դժվար է, քանի որ տարին չափազանց ծանր էր Ադրբեջանի համար` ԱՄՆ-ի և Արևմուտքի երկրների հետ հարաբերությունների վատացման պատճառով: Ինչ […]
Ռուսաստանի և Թուրքիայի վարչապետները նախ առանձնազրույց են ունեցել, ապա հանդիպումն ընթացել է միջպատվիրակային ընդլայնված ձևաչափով, որից հետո հրավիրվել է մամուլի ասուլիս: Թուրքական «Milliyet» օրաթերթի տեղեկացմամբ` Էրդողանը հայտնել է, որ արդեն մեկնարկել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև վիզային ռեժիմը փոխադարձաբար հանելու գործընթացը: Թուրքական կառավարության ղեկավարը ցանկություն է հայտնել, որ ՌԴ նախագահի` Թուրքիա կատարելիք առաջիկա այցի ժամանակ […]
Հայաստանի արտգործնախարարի տեղակալ պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին Հարց. – Պարոն Քոչարյան, 20 տարի առաջ Բաքվում տեղի ունեցան հայերի զանգվածային ջարդերն ու տեղահանումները: Ելնելով այսօր ստեղծված իրավիճակից` ինչպիսի գնահատական կտաք այդ ոճրագործությանը: Պատասխան. – Այն, ինչ կատարվեց 20 տարի առաջ Բաքվում` ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման պահանջի, Ադրբեջանի կողմից ի սկզբանե որդեգրած ուժային եւ […]




