Տարածաշրջան

Դեկտեմբեր 14, 2009թ. 20:03

Ինչպես հայտնի է դեկտեմբերի 11-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշում  ընդունեց քրդերի շահերը պաշտպանող, շուրջ 4 տարի առաջ ձևավորված «Դեմոկրադական հասարակություն» կուսակցության գործունեությունն արգելելու մասին: Սա երկրի բնակչության 20 տոկոսը (15 միլիոն) կազմող քրդական միակ կուսակցությունն էր, որն այդ երկրի խորհրդարանում ուներ 21 ներկայացուցիչ: Եթե Թուրքիայի այդ քայլը լայն արձագանք գտավ  միջազգային ԶԼՄ-ներում, և գնահատվեց ոչ […]


Դեկտեմբեր 14, 2009թ. 18:55

Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը բազմիցս հայտարարել է Լեռնային Ղարաբաղին լայն ինքնավարություն տրամադրելու պատրաստակամության մասին: Խոստումները բազմաթիվ են, սակայն անհասկանալի է, թե տոտալիտար և ոչ ժողովրդավար երկրում, որտեղ անխնա հալածվում են ոչ միայն ազգային փոքրամասնությունները, այլև լրագրողները, ինչպե՞ս են իրականացվելու այս խոստումները: Եթե չլիներ վախը եվրոպական պետությունների և հնարավոր պատժամիջոցների նկատմամբ, Ադրբեջանում  ուղղակի կոչնչացնեին ընդդիմադիր բոլոր լրագրողներին: […]


Դեկտեմբեր 14, 2009թ. 18:31

Չնայած ԽՍՀՄ կայսրության փլուզումից հետո արցախահայերն առաջինն էին, որ ինքնորոշման և հայրենիքին միանալու ցանկություն հայտնեցին, բայց վերջինը չդարձան բռնությունների ենթարկվելու առումով: Արցախը, սակայն, միակն էր, որ ազգային ուժերով կարողացավ ազատագրվել: Հայաստանի հյուսիսում Աբխազիան, Օսիան ու Աջարիան ռուսական բացահայտ աջակցություն ստացան, և միանշանակ, դա էր պատճառը, որ հետագայում ռուսական կողմը համաձայնության եկավ վրացիների հետ և Աջարիան […]


Դեկտեմբեր 14, 2009թ. 18:06

Արևմտահայ մեծանուն բանաստեղծ Դանիել Վարուժանի ծննդյան 125-ամյակի առթիվ ստամբուլահայ մի շարք գործիչների նախաձեռնությամբ կկանգնեցվի բանաստեղծի արձանը: «Ակոս» թերթի փոխանցմամբ, Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի առաջարկով, որոշվել է արձանը տեղադրել Հայոց գերեզմանատանը: Իսկ  Դանիել Վարուժանի բրոնզե կիսանդրին քանդակելու գործը ստանձնել է պոլսահայ քանդակագործ Էրոլ Սարաֆյանը: Հայտնի է նաև, որ ճարտարապետ Վազգեն Պարընը, Սարաֆյանի հետ միասին, պատրաստել […]


Դեկտեմբեր 14, 2009թ. 17:28

Եվրոպական ինտեգրացիա Հ/Կ նախագահ Կարեն Բեքարյանն այսօր «Դե Ֆակտո» մամուլի ակումբում  հրավիրված մամլո ասուլիսում ամփոփելով 2009թվականը, նշեց, որ տարին ընթացավ հայ- թուրքական գործընթացների ներքո: Հետևապես.« Հայ-թուրքական հարաբերություններն ամփոփելու և վերլուծելու ճիշտ ժամանակն է» : Նա նկատեց, թե այժմ կարելի է ուշադրություն սևեռել Էրդողանի` Միացյալ նահանգներ կատարած այցելության, ինչպես նաև Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից քրդական կուսակցության […]


Դեկտեմբեր 14, 2009թ. 13:52

Ադրբեջանցի հոգեբան Ազադ Իսազադեն կարծում է, որ. «Ադրբեջանական հասարակության ոչ բոլոր անդամներն են պատրաստ միանալու «իրենց հողերի» ազատագրման համար պայքարին»: Իսազադեն ադրբեջանցի հասարակության մեջ այդ հարցում առկա անտարբերությունը մեկնաբանում է հետևյալ կերպ. «Վետերանների նկատմամբ պետության ուշադրության բացակայությունը բացասաբար է ազդում բնակչության մարտական ոգու բարձրացման վրա»: Նույն խնդիրն է դիտարկում նաև կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսը. նրա կարծիքով, […]


Դեկտեմբեր 14, 2009թ. 12:42

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երեկ Ադրբեջանի իրավապահները ձերբակալել են Սումգայիթում ապրող 16-ամյա մի անչափահասի, որը դեկտեմբերի 11-ին դանակի ու կացնի բազմաթիվ հարվածներով սպանել 1945թ. ծնված մի ադրբեջանուհու։ Անչափահաս սումգայիթցին ներխուժել է սպանվածի տուն՝ թալանի նպատակով, սակայն բացահայտվելով՝ դաժանորեն սպանել է տան տիրոջը։ Անշուշտ անչափահաս այս ոճրագործը Սումգայիութում հայերի դեմ կոտորածներ կազմակերպողներից ու իրականացնողներից մեկի հետնորդն է` […]


Դեկտեմբեր 14, 2009թ. 12:37

Իրանական «Իրնա» գործակալությունը հայտնում է, որ այսօր պաշտոնական այցով Իրան է ժամանել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Վերջինիս ուղեկցում է նաև այդ երկրի էներգակիրների պետական SOCAR ընկերության տնօրեն Ռոնակ Աբդուլաևը, ով Իրանի Գազի ազգային ընկերության հետ` Իրան գազ արտահանելու պայմանագիրն է ստորագրելու: SOCAR-ի տնօրենը հույս է հայտնել, որ ադրբեջանական գազի ներմուծումն սկսվելու է հաջորդ տարվա […]


Դեկտեմբեր 14, 2009թ. 11:36

Թուրքիայում քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակման հետ կապված երկրի տարբեր շրջաններում արդեն երրորդ օրն է քրդերը բողոքի ցույցեր են անցկացնում, որոնք ավարտվում են ցուցարարների և ոստիկանների լուրջ  բախումներով: Անկարայում երեկ միաժամանակ հանրահավաք է անցկացրել նաև Թուրքիայի «Ազգային շարժում» կուսակցությունը: Վերջինիս ղեկավար Դեվլեթ Բահչերին իր ելույթում  դեմ արտահայտվելով քրդական կուսակցության փակմանը,   ասել է, թե այդ քայլն […]


Դեկտեմբեր 14, 2009թ. 11:21

Թուրքիայում քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակման հետ կապված երկրի տարբեր շրջաններում արդեն երրորդ օրն է քրդերը բողոքի ցույցեր են անցկացնում, որոնք ավարտվում են ցուցարարների և ոստիկանների լուրջ  բախումներով: Անկարայում երեկ միաժամանակ հանրահավաք է անցկացրել նաև Թուրքիայի «Ազգային շարժում» կուսակցությունը: Վերջինիս ղեկավար Դեվլեթ Բահչերին իր ելույթում  դեմ արտահայտվելով քրդական կուսակցության փակմանը,   ասել է, թե այդ քայլն […]