Տարածաշրջան

Դեկտեմբեր 11, 2009թ. 09:39

Պաշտոնական Բաղդադը բողոքել է  Իրանի ու Թուրքիայի դեմ, և հայտարարել, որ այս երկու երկրները շահագործում են եռակողմ կնքված պայմանագրի համաձայն` Իրաքի ջրային պաշարների չափաբաժինը: Իրաքի իշխանւթյունները Թուրքիային ու Իրանին  նախազգուշացրել են` եթե շարունակեն խաղալ իր երկրին հասանելիք ջրային պաշարների հետ, ապա Բաղդադն առանց վարանելու կխզի իր հարաբերություններն այդ պետությունների հետ: Հայտարարությունում ասված է. «Եթե այդ […]


Դեկտեմբեր 10, 2009թ. 19:47

Ադրբեջանցի զինվոր Մուշֆիգ Ալիևը տառապում է ընկնավորությամբ, բայց 2009թ. ապրիլի 2-ից զորակոչվել ու ծառայում է բանակում: Մ.Ալիևին բանակ  չզորակոչելու համար Ղազախի շրջանային պոլիկլինիկայում նրա ծնողներից պահանջել են 1500 մանաթ (1800 դոլար) կաշառք, ու քանի որ ծնողներն այդ գումարն անկարող են եղել հայթայթել, ընկնավորին զորակոչել են բանակ: Իրենց որդու առողջական վիճակով մտահոգված, դեկտեմբերի 8-ին Մուշֆիգի ծնողները […]


Դեկտեմբեր 10, 2009թ. 19:21

«Գարնանը ՀԱՊԿ անդամ երկրները արտագնա նիստ կգումարեն Երևանում»,- խորհրդարանում լրագրողներին տեղեկացրել է ՀԱՊԿ վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Արտակ Դավթյանը: Հայկական պատվիարկության անդամները տեղեկացրել են նաեւ, որ դեկտեմբերի 1-3 Ռուսաստանի Դաշնությունում կայացած վեհաժողովն այդպիսի որոշում է կայացրել, ելնելով, Ադրբեջանի` վերջին շրջանում կատարած ռազմատենչ հայտարարություններից: Ադրբեջանն անընդմեջ ռազմատենչ հայտարարությունները լռեցնելու առումով ի՞նչ կտա ՀԱՊԿ անդամ երկրների գարնանը […]


Դեկտեմբեր 10, 2009թ. 11:36

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Ադրբեջանն այն 27 երկրների շարքում է, որտեղ մեծ տոկոս են կազմում տուբերկուլյոզի շատ ծանր դրսևորումները, ինչպես նաև՝ դեղակայուն ձևերը։ Վերջինիս դեպքում հիվանդությունն այնքան խորացած է, որ տուբերկուլյոզի բուժման համար նախատեսված դեղորայքն այլևս չի օգնում հիվանդին։ ԱՀԿ-ի տվյալներով Ադրբեջանում տուբերկուլյոզով հիվանդների 36%-ից ավելին տառապում է այս հիվանդության հենց դեղակայուն ձևով։ Հայտնի է, […]


Դեկտեմբեր 10, 2009թ. 10:28

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նաբի Շենսոյը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս առիթով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն լրագրողներին տեղեկացրել է, որ Նաբի Շենսոյը հրաժարականի դիմումը ներկայացրել էր դեռ  դեկտեմբերի 8-ին և այն արդեն ընդունվել է: Շենսոյը` ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի պաշտոնը զբաղեցրել է 2006թ. հունվարին և նրա պաշտոնավարման ժամկետը լրանում էր 2010թ. առաջին կեսին: Սակայն դեսպանը`  ինչ-ինչ պատճառներով […]


Դեկտեմբեր 9, 2009թ. 19:05

Երեկ` դեկտեմբերի 8-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանը 12 ժամ տևած քննարկումներից հետո չկայացրեց և ոչ մի որոշում քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակման վերաբերյալ: Սահմանադրական դատարանի նախագահ Հասըմ Քըլըջը տեղեկացրել է, որ հնարավոր է մինչ դեկտեմբերի 11-ը  հայցադիմումի վերաբերյալ որոշում չընդունվի, քանի որ անհրաժեշտ է ներկայացված փաստերը մանրակրկիտ ուսումնասիրել, ավելին` ըստ նրա նոր ապացույցներ ու փաստեր են […]


Դեկտեմբեր 9, 2009թ. 15:08

Դեկտեմբերի 7-ին Սպիտան տանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումից հետո, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղեւորվել է Ջոն Հոփքինսի համալսարան: Այնտեղ նա, ինչպես վկայում է Նյու Յորքի «turkishny.com» կայքէջը, ելույթ է ունեցել, ապա եւ պատասխանել է արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերին: «Նախագահ Օբաման հայտարարել էր, որ ինքը չի փոխել 1915-ի իրադարձություններին առնչվող հայկական պնդումների մասին […]


Դեկտեմբեր 9, 2009թ. 13:22

Հայոց ցեղասպանության ժխտողականության մասին պատմող Գագիկ Կարագյոզյանի «Կապույտ գիրք» ուսումնա-վավերագրական ֆիլմը, ցուցադրվել է Լոնդոնի համալսարանի «Քուին Մերի» քոլեջի Հիչքոքի անվան դահլիճում: «Նման բան երբեք չէի տեսել: Շատ ուժեղ վավերագրական ֆիլմ է, որն աչքերս բացեց ժխտողականության քաղաքականության մասին», – նշել է դոկտոր Ատլանան: Ըստ Լոնդոնի «Իլինգ» ստուդիայից ստացված Յոլանդա Էնդրուզի հաղորդագրության, ֆիլմի ստեղծման գաղափարն առաջացել է […]


Դեկտեմբեր 9, 2009թ. 11:48

Մոտ 30 քաղբանտարկյալներ Վրաստանում այսօր երկշաբաթյա նախազգուշական հացադուլ են սկսել։ Նրանք պահանջում են հանդիպել Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների հետ։ «Նախազգուշական այս հացադուլով քաղբանտարկյալներն իրենց ընդվզումն են արտահայտում Վրաստանում քաղաքական տարբեր դիրքորոշումներ ունեցող մարդկան նկատմամբ հետապնդումներ իրականացնելու դեմ»,- պարզաբանում է քաղբանտարկյալների փաստաբաններից մեկը։ Վրաստանի ընդիմության ներկայացուցիչների հավաստմամբ՝ ներկայումս Վրաստանի բանտերում 65 քաղբանտարկյալ կա։ ArmAr.am


Դեկտեմբեր 9, 2009թ. 11:28

Գրականությունը համամարդկային արժեք է և մեծ է այն գրականությունը, որը արտահայտում է համամարդկային գաղափարներ: Գրականության նյութ դարձած ցանկացած թեմա կարող է կրել վերը նշված արժանիքները` պարզապես ճիշտ մոտեցում ու աշխարհայացք է անհրաժեշտ: Ազգամիջյան հակամարտությունների արտացոլումը գրականության մեջ նոր երևույթ չէ և այս թեմային ևս անհրաժեշտ է համամարդկային արժեքների վերհանում, բայց այն, ինչ այսօր կատարվում է […]