Թուրքիայի սահմանադրական դատարանը դեկտեմբերի 8-ին պետք է քննարկի քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակման հայցը։ Խոսքը վերաբերում է մի կուսակցության մասին, որը այսօր 21 տեղ է զբաղեցնում Թուրքիայի 550 տեղանոց խորհրդարանում: Շեշտենք, որ կուսակցությունը փակելու փորձեր բազմիցս են եղել: Հայցը, որը քննարկվելու է վաղը, ներկայացվել էր դեռևս 2007թ. երկրի գլխավոր դատախազության կողմից: Կուսակցությանը մեղադրվում է «Քրդական […]
Տարածաշրջան
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն արդեն ժամանել է Վաշինգտոն և պատրաստվում է հանդիպել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ: Հանդիպումը տեղի կունենա Երևանի ժամանակով` 20:30-ին: Հարցերը, որոնք այսօր կքննարկվեն Օբամա-Էրդողան հանդիպման ընթացքում` բազմաբնույթ են, սակայն դրանցից կարելի է առանձնացնել ընդամենը մի քանիսը: Ըստ թուրքական «Հյուրիյեթ» թերթի, կողմերը կանդրադառնան Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը վերաբերող արձանագրություններին, Իրանի, Իսրայելի, խնդիրներին, […]
ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հովիկ Սանամյանը նոր է վերադարձել Թիֆլիսից, որտեղ այդ երկրի հուշարձանների պահպանության գործակալության հետ քննարկումներ էին ընթանում Սուրբ Գեւորգ եղեկեցու վերականգնման ուղղությամբ: Այս պահին Թիֆլիսի քաղաքապետարանի միջոցներով մաքրվում են եկեղեցու փլատակները, որից հետո, Հովիկ Սանամյանի փոխանցմամբ, վրաց մասնագետները եկեղեցու վերականգնման նախագիծը կներկայացնեն Հայաստանի մշակույթի նախարարության հաստատմանը: Հայկ Սանամյանի […]
Հայ-ադրբեջանական հակամարտությունը վերջին մի քանի ամսում առավել շատ է օգտագործվում աշխարհաքաղաքական գործընթացներում, իսկ երկու խոշոր բևեռները չեն էլ թաքցնում դրանից հնարավորինս շատ միավորներ շահելու իրենց ձգտումների մասին: Այդ համատեքստում երկու թշնամի պետությունների դիրքերում, կարծես, աննկատ գումարելիների տեղափոխություն է լինում: Ռուսաստանի ավանդաբար (հաճախ պարտադրված) ռազմավարական դաշնակից Հայաստանը աստիճանաբար մոտենում է արևմտյան քաղաքականությանը: Զարմանալիորեն սա նկատում են […]
Ադրբեջանում կազմել են հակաադրբեջանական տեղեկատվություն տարածող (ավելի ճիշտ, ադրբեջանական կեղտոտ քարոզչությանը հակասող) լրատվամիջոցների ցանկը: Ցանկը գլխավորում է «Եվրանյուզ» (Արցախի վերաբերյալ ռեպորտաժի համար) և ռուսաստանյան «Ռեն թիվի» հեռուստաընկերությունները («Արյունոտ ապահարզան» շարքի ռեպորտաժի համար): Նման հեռուստաընկերությունների շարքին է դասվել նաև ուկրաինական «Ինտեր» հեռուստաընկերությունը` օրերս նկարահանված ֆիլմում Շուշիի մասին ճշմարիտ տեղեկություններ հրապարակելու համար: Ադրբեջանի Հեռուստառադիոհեռարձակման ազգային խորհրդի ղեկավար […]
«Թուրքերը չեն սիրում ներողություն խնդրել: Նույնիսկ ամենալիբերալ թուրքի համար հաճելի չէ ներողություն խնդրել իր օսման նախնիների համար»,-ասել է Անկարայի «Սաբահ» թերթի մամլո բաժնի նախկին ղեկավար Ասլի Այդինտասբասը: Ըստ «REGNUM» գործակալության, լեհական «Polityka» պարբերականը գրում է որ եթե այսօր թուրքերը ցույց են տալիս, որ ինչ-որ բաներ հասկացել են, ապա դա «միայն Եվրամիության պարտադրանքով, այդ կառույց մուտք […]
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կողմից Աթենքում արված հայտարարության մասին ArmAr.am-ի թղթակցի հետ զրույցում իր տեսակետն արտահայտեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը: Նա նշեց, որ ստորագրված հայտարարության մեջ ուշագրավն այն է, որ 2007թ. Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ ձևակերպված առաջարկությունն ամրագրվում է որպես խնդիրն այդ սկզբունքների շրջանակում լուծելու պահանջ։ «Սրանք այն հանգամանքներն են, որ թուրք-ադրբեջանական […]
Վերջերս թուրք պատմաբաններից մեկը` Դիարբեքիրում կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այդ քաղաքի թուրք ընտանիքներից մեկն իր հսկայական նյութական կարողությունը կուտակել է Հայոց Ցեղասպանության տարիներին` հայ հարուստների թողած հարստությունը յուրացնելու ճանապարհով: Սակայն սա ոչ թե մեկ` բացառիկ օրինակ է, այլ պարզվել է, որ այն համատարած բնույթ է կրում: Թուրք պատմաբանը բացահայտել է, որ այդ տարածքի […]
Դեկտեմբերի 2-ին, իր ծննդյան 72-ամյակի կապակցությամբ, APA ադրբեջանական լրատվական ծառայությանը տված հարցազրույցում Ադրբեջանի ժողովրդական գրող, Միլլի մեջլիսի պատգամավոր Էքրեմ Այլիսլին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ հնչեցրած ավանդական եզրափակող հարցին պատասխանել է. «Ես կարծում եմ, որ Կովկասում տեղային բնույթի պատերազմ այլևս տեղի չի ունենա, եթե տեղի էլ ունենա, ապա այս անգամ այն դուրս կգա Կովկասի սահմաններից: Այդ […]
Այսօր Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Արազ Ազիմովը լրագրողներին ասել է, թե Աթենքում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը չի ստորագրվել որեւէ համատեղ փաստաթուղթ եւ չի արվել համատեղ քաղաքական հայտարարություն, քանի որ դա նախագահների իրավասությունն է: Նրա խոսքով, ԱԳ նախարարների մակարդակով ընդամենը պատրաստվում է նախագահների առաջիկա հանդիպումը, որտեղ էլ քննարկվում են հիմնական սկզբունքները: Ադրբեջանի ԱԳ […]




