Ինչպես արդեն ArmAr.am-ը տեղեկացրել է, նոյեմբերի 4-ին Վրաստանի պատրիարք, Կաթողիկոս Իլյա 2-րդը ժամանել էր Ադրբեջան: Բաքվում ելույթ ունենալով Միջկրոնական երկխոսության թեմայով կոնֆերանսի ժամանակ, Վրաց պատրիարք Իլյա Երկրորդը հայտարարել է, թե ինքը մտահոգված է այն բանից, որ խախտվել է Վրաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Վրաց պատրիարք նկատել է, թե Կովկասում կոնֆլիկտները հրահրվել են արտաքին ուժերի կողմից, […]
Տարածաշրջան
Վերջերս Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը նախազգուշական հայտարարություն է տարածել այն մասին, որ Ռուսաստանը կրկին կդադարեցնի դեպի Եվրոպա գազի մատակարարումը: Ռուսաստանի կողմից հնչող այսբովանդակ հայտարության հնչեցումը պայմանավորված է այն անհանգստությամբ, որ Ուկրաինան, լինելով դեպի Եվրոպա և Թուրքիա մատակարարվող գազի տարանցիկ երկիր, ձգձգում է ռուսական գազի դիմաց կուտակած պարտքերի վճարումը: Ռուսաստանը մտահոգված է, որ Ուկրաինան պարզապես […]
Վրացաբնակ ադրբեջանցիները խիստ մտահոգված են, որ Սահակաշվիլու վարչակազմը իրականացնում է այնպիսի քաղաքականություն, ինչի արդյունքում վրացաբնակ ադրբեջանցիները ստիպված լքում են Վրաստանը. «Վրաստանում բնակվող ադրբեջանցիների սոցիալ-տնտեսական վիճակը տարեցտարի վատանում է, ահա թե ինչու ադրբեջանական գյուղերը դատարկվում են, քանի որ բնակչությունն արտագաղթում է Ադրբեջան»,- հայտարարել է վրաստանաբնակ ադրբեջանցիների կոնգրեսի նախագահ Ալի Բաբաևը: Նա այս հարցում մեղադրել է Վրաստանի […]
Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, պատասխանելով Panarmenian.net լրատվական գործակալության այն հարցին, որ այսօր Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլխան Պոլուխովը հայտարարել է, թե արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների մանրամասներին քաջատեղյակ ՀՀ արտգործնախարարը գիտի, որ Ադրբեջանը ինքնորոշման իրավունքն ընկալում է տարածքային ամբողջականության ենթատեքստում, պատասխանել է, որ մեկ երկրի ընկալմամբ չեն մեկնաբանում միջազգային իրավունքի սկզբունքներն ու […]
Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ «Թուրքիան միշտ կլինի Ադրբեջանի հետ և չի խնայի ոչ մի ջանք ադրբեջանական զինուժի զարգացման համար»,-մի քանի օր առաջ Ադրբեջանում հայտարարեց Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Իշիկ Քոշաները[1]: Իսկ Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը նշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի ուժային կառույցների միջև համագործակցությունը վերջերս բարձրացել է նոր մակարդակի: Նախքան Ադրբեջանի ներքին […]
Ադրբեջանական «Ենի Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության պաշտոնական կայքը նոյեմբերի 2-ին տեղեկություն տարածեց, ըստ որի ԱՄՆ-ը Ադրբեջանին զգուշացրել է, որ եթե վերջինս Լեռնային Ղարաբաղում փորձի ռազմական գործողություն իրականացնել, ապա ԱՄՆ-ը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Աղբյուրի համաձայն, զգուշացումն արվել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Թինա Կայդենաուի միջոցով («news.am», 03.11.2009): Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Թերրի Դևիդսոնը […]
Ինչպես փաստում են միջազգային տնտեսագետները, Թուրքիան հայտնվել է խոր տնտեսական ճգնաժամում: Թուրքիայի կառավարությունը ևս հայտարարել էր, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը բացասաբար է անդրադարձել թուրքական արտադրանքը եվրոպական շուկա արտահանելու վրա: Եվ այս հանգամանքը ստիպել էր Անկարային նոր շուկաներ փնտրել Ասիայում և Աֆրիկայում: Իսկ այսօր արդեն Թուրքիայի պետնախարար Զաֆեր Չեգլայան վստահեցրել է, որ Թուրքիային հաջողվել է արժանապատվորեն […]
Այսօր` նոյեմբերի 6-ին, Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլի Սաբանջի համալսարանում կմեկնարկի երկօրյա գիտաժողով` նվիրված 1909թվականի Ադանայի կոտորածներին: Գիտաժողովը կանցկացվի այսպիսի խորագրով`«Ադանա 1909. պատմություն, հիշատակ և ինքնություն. հայացք մեկդարյա հեռավորությունից»: Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում են Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտի, Սաբանջի համալսարանի, Ստամբուլի Բիլգի համալսարանի պատմության ֆակուլտետի, Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամի և Բողազիջի համալսարանի պատմության ֆակուլտետի ներկայացուցիչները: Միջոցառման կազմակերպիչ Կոմիտաս […]
Թուրքիայի առողջապահության նախարարությունն այսօր պաշտոնապես հայտնել է, որ երկրում խոզի գրիպի հետևանքով ևս չորս մահացության դեպք է գրանցվել, մահացածների թիվը հասել է 19-ի: Առողջապահության նախարարի խոսքով՝ զոհերի թվում են 6-ամյա աղջիկ, 28-ամյա երիտասարդ և 32 ու 33-ամյա երկու կին: Հիշեցնենք, որ Թուրքիայում խոզի գրիպից մահվան առաջին դեպքը գրանցվել է հոկտեմբերի 24-ին, երբ մահացել է Անկարայի […]
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը պաշտոնապես հեքել է այն պնդումները, թե իր երկիրի արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ են եղել: Նա հայտարարել է, որ Թուրքիան փորձելով մերձենալ Արևելքի հետ, չի հրաժարվել արևմտյան ուղղվածությունից: Ըստ Գյուլի, Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնային խնդիրներից է Եվրամությանն անդամակցելը: Իսկ մինչ այդ այսօր Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկել է Թուրքիայի եվրաինտեգրման հարցը: Եվրախորհրդարանը […]




