Այս հարցում վստահ է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Նա նշել է, որ Թուրքիայում արձանագրությունների վավերացման վերաբերյալ «պետք չէ որևէ նորություն ակնկալել մինչև նոր տարվա սկիզբ, ավելի կոնկրետ` մինչև 2010-ի փետրվար, մարտ ամիսները»: Ռիչարդ Կիրակոսյանն անդրադարձել է նաև արձանագրություններում նշված կետերի չկատարման համար սահմանվող պատասխանատվության բացակայությանը: Հայ-թուրքական արձանագրությունները պայմանագիր են, որի […]
Տարածաշրջան
Ադրբեջանական «Վեստի.ազ» գործակալությունը լրատվություն է տարածել այն մասին, իբր լեզգինական «Սադվալ» կուսակցության ակտիվիստները Դերբենտի սրճարաններից մեկում գաղտնի հանդիպում են ունեցել միջազգային կազմակերպություններից մեկի էմիսարի հետ: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի տեղեկության, քննարկման թեման եղել է Դաղստանի արևելյան շրջանում լեզգինական ինքնավար մարզի ստեղծման հեռանկարը: Թերթը հայտնում է, որ Դաղստանում բնակվող լեզգինները ձգտում են ինքնավարության այն պատճառով, որ Դաղստանի […]
Ադրբեջանցի հակերները գրոհել են Հայաստանում սահմանափակ հնարավորությոսւններ ունեցող երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված «Մանկության մոլորակ» էլեկտրոնային կայքի վրա: «Մանկության մոլորակը» կայք լինելուց բացի նաև նախագիծ է, որ իրականացնում է բազմաթիվ բարեգործական միջոցառումներ` «Խոսող գրքերը» տարածելով թույլ տեսնող երեխաների համար: Ծրագիրը կոչված է օգնելու երեխաներին հնարավորինս ներգրավվել հասարակական կյանքում, լիարժեքորեն վայելել մանկությունն ու շփվել հասակակիցների հետ: Նրանում […]
Դավիթ Ջամալյան հոգեբանական գիտությունների թեկնածու Թուրքական էթնոսի հոգեբանական նկարագիրը լավ պատկերացնելու համար անհրաժեշտ է անդրադառնալ նրանց կողմից դարեր շարունակ իրականացված ուծացման քաղաքականությանը բնորոշ մի շարք առանձնահատկությունների: Ինչպես հայտնի է, օսմանների պետության օրոք արդեն պետականության տեր դարձած թուրք-օսմանների վերաբերմունքը քրիստոնյաների հանդեպ բնութագրվել է վերջիններիս իրավունքների ոտնահարմամբ և տնտեսական շահագործմամբ: Օսմանյան պետության մեջ քրիստոնյայի զբաղեցրած անհավասար, ստորադաս […]
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, հանդես գալով իր հարազատ` «Արդարություն և զարգացում» կուսակցության առջև, հայտարարել է, որ այն պետությունները, որոնք դատապարտում են Իրանի միջուկային ծրագիրը, անձամբ են տիրապետում այդ զենքին: Հասկանալի է, որ Էրդողանի ակնարկն ուղղված էր Իսրայելին: Թուրքիայի վարչապետը նաև շեշտել է. «Մեր կուսակցությունն իր կառավարման 7 տարիների ընթացքում ամեն ինչ արել է տարածաշրջանային […]
Ուկրաինայում` 2010թ. հունվարի 17-ի նախագահական ընտրությունների պայքարն արդեն մեկնարկել է: Թեկնածու ֆավորիտների միջև, անկասկած, լարված մրցակցություն է ընթանալու: Եվ ինչպես ամենուր, այս դեպքում ևս մեր հարևան Ադրբեջանը ձգտում է ժամանակից շուտ «մտնել այնտեղ», որտեղ իրեն ոչ ոք չի սպասում: Այսպես, ադրբեջանական իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը շտապել է հանդիպել Ուկրաինայի «Ռեգիոնների կուսակցության» ղեկավար, նախագահի թեկնածու Վիկտոր […]
«Հայաստանի զինված ուժերը դարձյալ խախտել են հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական շփման գոտում»: Այսպիսի վերնագրով լուր ամեն Աստծո օր հայտնվում է ադրբեջանական առաջատար լրատվամիջոցների կայքէջերում: Հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության լրատվական բաժնին, ադրբեջանցի լրագրողներն ամեն առավոտ ի լուր աշխարհի հայտարարում են հայկական կողմի հերթական «ապօրինությունների» մասին: Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա մեր լրատվամիջոցներն սկզբնական շրջանում ամեն […]
ԱՄՆ-ի Լիվենվորտ քաղաքում այս շաբաթ մեկնարկել են ՆԱՏՕ-ի անդամ և համագործակից երկրների հրամանատարական կազմի ներկայացուցիչների հերթական ռազմաքաղաքական դասընթացները, որոնցում դարձյալ մշակվել է Ադրբեջանի դեմ հնարավոր ռազմական ագրեսիայի կանխմանն ուղղված գործողությունների պլանը: Մշակված սցենարի համաձայն, Ադրբեջանը շուտով կենթարկվի Իրանից անջատված Ահուրաստան նոր պետության հարձակմանը: Բայց քանի որ 57 հազարանոց ադրբեջանական բանակը չի կարողանա դիմակայել Ահուրաստանի զորքերին, […]
Թուրքիայի ցամաքային զինված ուժերի գլխավոր հրամանատար Ըշիկ Կոշաները Բաքվում շարունակում է բանակցությունները Ադրբեջանի իշխանությունների հետ: Նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Թուրք գեներալը լրագրողներին ասել է, թե Ադրբեջան-Թուրքիա ռազմական համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի: Համագործակցության շրջանակներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, զինավարժություններ: Կողմերը վստահեցրել են, որ «երկու երկրների համագործակցությունն առավել լայն թափով շարունակվելու է» թե […]
Արևմտյան քաղաքագիտական վերնախավը վերջին շրջանում ամենայն ուշադրությամբ հետևում է մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին: Գլխավոր հարցը, որի պատասխանը լուրջ անհանգստություն է պատճառում վերլուծաբաններին, վերաբերում է Թուրքիայի արտաքին քաղաքականության ուղղվածության հնարավոր փոփոխությանը: Այսօր Թուրքիայում մեկնարկում են «Անատոլյան արծիվ» ռազմաօդային տարեկան զորավարժությունները, որոնց ավանդաբար մասնակցում են Թուրքիայի, Իսրայելի, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի զինվորները: Այս տարի այդ զորավարժություններն աչքի […]




