Թուրքիա

Հունվար 22, 2010թ. 12:20

Ինչպես տեղեկացնում է  REGNUM  գործակալության կայքը, հունվարի 21-ին «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի և Ադրբեջանի պետական նավթային ընկերության (ГНКАР) նախագահ Ռովնահ Աբդուլլաևի միջև կայացած հանդիպման ժամանակ հատուկ համաձայնություն է ձեռք  բերվել, ըստ որի, Ռուսաստանը 2011 թվականին կավելացնի Ադրբեջանից մատակարարվող գազի ծավալները մինչև 2 մլրդ խորանարդ մետր: Կողմերը բարձր են գնահատել պայմանավորվածությունների հաջող կատարումը, նշելով, […]


Հունվար 22, 2010թ. 11:23

Իսրայելական «Ջերուզալեմ փոստ» (The Jerusalem Post) թերթը` հունվարի 16-ի համարում, անդրադառնալով թուրք-իսրայելական հարաբերություններում առաջ եկած լարվածությանը, ներկայացնում է Անկարայի ու Թել Ավիվի միջև դիվանագիտական սկանդալի վաշինգտոնյան արձագանքները: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-կայքը: «ԱՄՆ-ի հրեա առաջնորդներին բարկացնում է Թուրքիայի թշնամանքն Իսրայելի հանդեպ» վերտառությամբ հրապարակման մեջ թերթի Վաշինգտոնի թղթակից Հիլարի Լեյլա Կրիգերը տեղեկացնում է, որ Իսրայելի ու […]


Հունվար 22, 2010թ. 10:05

[Հապավումներով] Թուրքիայի Հանրապետությունը ներկայացնում է թուրք ժողովրդին և խոսում նրա անունից: Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ) չի ներկայացնում համայն հայությանը, այլ ներկայացնում է միայն ՀՀ-ն բնակչությանը և կարող է հանդես գալ միայն նրա անունից, ինչպես արտոնում է ՀՀ-ն սահմանադրությունը, ըստ որի նրա իրավասությունները տարածվում են մոտ եռեսուն հազար քկ տարածքի և մոտ երեք միլիոն բնակչության վրա: Այս […]


Հունվար 22, 2010թ. 09:00

Թուրքական առասպելի համաձայն, Էրգենեկոնն առասպելական վայր է Ալթայի լեռներում, որտեղ թուրքերի բոլոր նախնիները ժամանակին սպանվել են: Միայն մի երեխա է փրկվել, որին գայլն է խնամել: Հետագայում նրա ժառանգները բազմացել են, ու երբ դաշտավայրն այլևս չի հերիքել ապրելու համար, նրանք ուղիներ  են փնտրել լեռներից այն կողմ անցնելու համար: Այստեղ ևս նրանց օգնության է հասել գայլը՝ լեռնանցք […]


Հունվար 21, 2010թ. 20:00

ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակցի հետ զրույցում թուրքագետ Հակոբ Չաքրյանը մեկնաբանելով այսօր տարածված այն լուրը, թե հայ-թուրքական  արձանագրությունները քննարկվում են Թուրքիայի  նախարարների խորհրդի նիստում` նկատեց. «Նախ հիշեցնեմ, որ հայ-թուրքական արձանագրությունները ներկայացվել էին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, սակայն դրանք դեռ հանձնաժողովում չեն քննարկվել: Այսօր շրջանառվող լուրը վերաբերում է նրան, որ նախարարների խորհրդը ոչ թե […]


Հունվար 21, 2010թ. 18:43

Անկարայի համալսարանի «Եվրոպական հասարակությունների ուսումնասիրման կենտրոնը» (ATAUM) անցկացրել է սոցհարցում: Ընդորում, հարցման են ենթարկվել բացառապես բարձրագույն կրթություն ունեցողները: Թուրքական «Cumhuriyet» օրաթերթի տեղեկացմամբ` այն հարցին, թե ո՞ր պետությանը կարելի է համարել Թուրքիայի թշնամի, ըստ տոկոսային հարաբերության, հնչել են այսպիսի պատասխաններ. ԱՄՆ` 37.5 տոկոս, Հայաստանի Հանրապետություն` 10.9 տոկոս, Իսրայել` 10.6 տոկոս, Հունաստան` 6.1 տոկոս, Ֆրանսիա` 5.1 տոկոս: […]


Հունվար 21, 2010թ. 16:44

Այսօր Թուրքիայի նախարարների խորհրդի նիստում, Hurhaber կայքի փոխանցմամբ, քննարկվելու է ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը:  Նիստը նախագահելու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ ArmAr.am


Հունվար 21, 2010թ. 15:50

Ըստ թուրքական «Hurriyet թերթի, անցյալ տարվա նոյեմբերին Թուրքիայի Իզմիր քաղաքի քաղաքապետը պաշտոնական նամակ էր ուղարկել Լուվրի թանգարանի տնօրեն Հենրի Լոուրենին պահանջելով վերադարձնել ֆրանսիական թանգարանում պահվող արձանները, որոնք, նրա կարծիքով, պատկանում են Իզմիր քաղաքին (Էգեյան ծովի ափին գտնվող նախկին հունական Զմյուռնիա քաղաքը): Խոսքը Զմյուռնիայի Ապոլոնի և Յուպիտերի արձանների մասին է: Դրանք երկուսն էլ հայտնաբերվել են 1680 […]


Հունվար 21, 2010թ. 13:58

Եվրախորհրդարանի գլխավոր խորհրդի քննարկումների օրակարգում Թուրքիայի ժողովրդավարացման հարցն է: «Խոսքի ազատությունը Թուրքիայում չի համապատասխանում Եվրամիության չափանիշներին»,- հայտարարել է Եվրամիության ընդլայնման հարցերով պատասխանատու Եվրահանձնաժողովի անդամ Օլլի Ռեհնը: Թուրքական «Hurriyet» օրաթերթի տեղեկացմամբ` Եվրախորհրդարանում բարձրաձայնվել է Թուրքիայում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտություն կա, որոնք նպատակաուղղված կլինեն մարդու հիմնարար ազատությունների ապահովմանն այդ երկրում: Ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Թուրքիայում դեռևս […]


Հունվար 21, 2010թ. 13:47

Թուրք իրավապահները այսօր` առավոտյան, ձերբակալել են Իգդիրի քաղաքապետ Մեհմեդ Նուրի Գյունեշին և «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության նրա 10 գործընկերներին: Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ, նրանք կասկածվում են զինված խմբավորում ստեղծելու մեջ: Գյունեշի կուսակցությունը համարվում է քրդամետ կուսակցություն, որի գործունեությունը անցյալ տարեվերջին արգելել էր Սահմանադրական դատարանը: ArmAr.am