«Հյուրրիեթ» թերթի տեղեկացմամբ, Թուրքիայի ԱԳՆ-ն փաստաթուղթ է նախապատրաստում, որում, հոդված առ հոդված անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, ներկայացվում է, որ Հայաստանը, ՀՀ ՍԴ որոշումով, փաստորեն, շրջանցել է ստորագրված արձանագրությունները: Փաստաթուղթն ուղարկվելու է Ցյուրիխ և ԵԱՀԿ միջնորդ երկրներ: ArmAr.am
Թուրքիա
Վերջին օրերի թուրքական քաղաքական ջղաձգումները մեկ անգամ ևս փաստում են, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը հայ-թուրքական արձանագրությունների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության մասին ճիշտ էր և Հայաստանի շահերից բխող: Այսօր ակնհայտ է, որ Թուրքիայի քաղաքական դիրքորոշումները թե հայ-թուրքական սահմանի բացման և թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում առայժմ կարելի է բաժանել երկու փուլի` մինչև ՀՀ ՍԴ որոշումը և […]
«Հայաստանը խախտեց խաղի կանոնները», «Կարգավորման գործընթացը բարդացավ», «Հայաստանի հետ կարգավորման գործընթացում` լուրջ խոչընդոտ», «Սառը ցնցուղի ազդեցություն», «Հայաստանի կողմից «ցեղասպանության» հարված արձանագրություններին». Այս ու նմանատիպ արտահայություններով թուրքական մամուլում բնութագրվեց ՀՀ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության վերաբերյալ: Մեր երկրի գերագույն դատական ատյանը, ըստ էության, նախանշեց ու արգելափակեց բոլոր այն ծուղակներն ու խոռոչները, որտեղ դարանակալել էին […]
«Մենք ժամանակին այդ արձանագրությունները նույնությամբ միանգամից ուղարկել ենք խորհրդարան առանց որևէ հաստատության միջամտության` այդ կերպ ցույց տալով մեր անկեղծությունը»,- ըստ «Zaman»-ի` ասել է Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը: «Իսլամական կոնֆերանս կազմակերպության» (IKT) գլխավոր քարտուղար Էքմելեդին Իհսանօղլուի հետ հանդիպելուց հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանն անդրադարձել է Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը: Իր դժգոհությունը հայտնելով ՀՀ ՍԴ-ի որոշման […]
Հայաստանի արտգործանախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ Թուրքական «Cumhuriyet» օրաթերթի լրատվական կայքի տեղեկացմամբ` Հայաստանի արտգործնախարարը զանգահարել է իր թուրք գործընկերոջն ու հայտնել իր անհանգստությունը Թուրքիայի ԱԳՆ կողմից հրապարակած հայտարարության կապակցությամբ: Թուրքիայի արտգործնախարարի խոսնակ Բուրաք Օզուրգերգինը լրատվամիջոցին տեղեկացրել է, որ Դավութօղլուն Նալբանդյանին հայտնել է, որ, ըստ իրենց, դատարանի որոշման մեջ կան […]
Այպես է բնութագրված «Երիտասարդական կուսակցության» նախկին փոխկուսակցապետ Ուֆուք Իլքիզի հայտնած տեղեկությունը թուրքական «Internetajans» լրատվական կայքում: «Ես` կուսակցության նախկին ղեկավար Ջեմ Ուզանի հետ Թուրքիայի նախկին երկու վարչապետներին մի ճամպրուկ փող եմ տվել»: Իլքիզն այդ մասին ասել է Ստամբուլի Ֆլորյա արվարձանում դեմոկրատական կուսակցության անդամների կազմակերպած հացկերույթի ժամանակ: Իլքիզը նաև տեղեկացրել է, որ ներկայումս իշխող «Արդարություն և զարգացում» […]
Եվրոպայի Հայերի Համագումարը հունվարի 19-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. ԵՀՀ-ը, Հրանտ Դինքի ողբերգական սպանության երրորդ տարելիցին, կրկին իր խորին վշտակցությունը հայտնելով Դինքի ընտանիքին, շնորհակալության խոսք է ուղղում Թուրքիայի դեմոկրատական բոլոր այն անձնավորություններին եւ կազմակերպություններին, որոնք պայքարելով հանուն ժողովրդավարության, նույնպես դատապարտում են հայ ժողովրդի նկարմամբ կատարված ահավոր Ցեղասպանությունը: ԵՀՀ-ն իր համերաշխությունն է […]
Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարություն էր տարածել, թե ՀՀ ՍԴ որոշումը նախապայմաններ է պարունակում: Այս առիթով ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի լրագրողի հարցմանն ի պատասխան, նախ ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ Վլադիմիր Վարդանյանը նկատեց, թե «ՍԴ մասին» օրենքի համապատասխան՝ ՍԴ-ն չի կարող մեկնաբանել իր որոշումը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտարարությունն արվել է Թուրքիայի ԱԳՆ-կողից, […]
Սովորաբար, ոչ միշտ է լինում, որ այս կամ այն խնդրի շուրջ գերտերությունները միակարծիք ու նույնական դիրքորոշում են արտահայտում: Սակայն այդ առումով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը բացառիկների շարքում է: Նույնիսկ փորձագետներն են զարմանքով արձանագրում այդ քաղաքական համերաշխությունը: Իհարկե, ցանկացած խնդրում գերտերություններից յուրաքանչյուրն առաջնորդվում է սեփական շահերով: Հետևապես, եթե հայ-թուրքական հարաբերությունների կագավորման խնդրում նրանք նույն դիրքորոշումն […]
Բաքվում իրականացված հայերի ջարդի 20-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու ոճրագործության զոհերի հիշատակին: Վարչապետը եւ նրան ուղեկցող անձինք ծաղկեպսակ են դրել զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Հիշատակի խաչքարի առջեւ այցելուները ծաղկեպսակ են դրել, մեկ րոպե լռությամբ հարգել են անմեղ զոհերի հիշատակը եւ մասնակցել հոգեհանգստյան արարողությանը: «Այսօր հիշատակի, մտորումների եւ […]




