Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հույս նշմարվեց: Այդ հույսը տվեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ով Սոչիում եռակողմ ձևաչափով հանդիպեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: Այսպիսի տեսակետ է հայտնել թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) թերթը: «Եթե Սոչիի հանդիպումից «Մադրիդյան փաստաթղթի» թեմայով դրական ազդանշան գա, ապա հայ-թուրքական արձանագրությունների առջև ճամփա կբացվի: Թուրքիան էլ կազատվի Ցեղասպանության բանաձևերի` ապրիլ ամսին ԱՄՆ-ում և ամբողջ […]
Թուրքիա
Իսրայելի ԱԳ նախարարությունը հրապարակել է հատուկ հաշվետվություն, որում նշված է, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը վարում է անթաքույց հակահրեական քաղաքականություն: Իսրայելում Թուրքիայի դեսպանի հետ կապված սկանդալի կապակցությամբ այդ հաշվետվության մեջ ասվում է, որ թեև տեղի ունեցածը վիրավորել է թուրքերի ազգային արժանապատվությունը, բայց այդ երկիրն Իսրայելի հետ հարաբերություններում արդեն անցնում է թույլատրելի բոլոր սահմանները: «Էրդողանը անընդհատ կեղծ […]
Թուրքիայի անվտանգության ծառայության ահաբեկչության դեմ պայքարի հատուկ նշանակության ուժերն «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության անդամներին հայտնաբերելու ուղղությամբ որոնողական գործողություններ են իրականացրել Ստամբուլի և Քոջաելիի շրջաններում: Արդյունքում բերման է ենթարկել 30 հոգի, որոնցից տասը ձերբակալվել է: Թուրքական «Son Dakika» լրատվական կայքի տեղեկացմամբ` այդ ժամանակ ընթացել է ավելի վաղ ժանդարմերիայի կողմից Ստամբուլում ձերբակալված 23 հոգու հարցաքննությունը: Նկատենք, որ […]
«Ըստ էության` թուրքերն այս գործի համար այդքան նպատակդրված չէին: Այժմ պատրվակ են ստեղծում գործընթացն ամբողջությամբ տապալելու համար»,- այսպես է սկսում «Sabah» թերթում հրապարակած իր հոդվածը թուրք վերլուծաբան Օմեր Թաշփնարը: Նա նախ հիշեցնում է Հայաստանի Սահմանադրական դատարանի կայացրած որոշման մասին ամերիկացի դիվանագետի խոսքը. «Եթե հայկական բարձրագույն այդ իրավական ատյանը արձանագրությունները ճանաչեր հակասահմանադրական, անշուշտ, կուժեղացներ Թուրքիայի դիրքերը, […]
Թուրք պատմաբան, սոցիոլոգ, հրապարակախոս Թաներ Աքչամն, ով առաջիններից մեկն է ընդունել հայերի ցեղասպանության փաստը, Լիբանանում դասախոսություն է կարդացել «Հայերի ցեղասպանությունը որպես դեմոգրաֆիական քաղաքականության մի մաս» թեմայով։ Դասախոսությանը ներկա են եղել Լիբանանի խորհրդարանի ներկայացուցիչներ, ակադեմիկոսներ, պրոֆեսորներ, Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչներ։ Աքչամը նշել է, որ Թուրքիայում իրականացված դեմոգրաֆիական քաղաքականությունն ուղղված էր ոչ միայն հայերի, այլև այդ տարածքում […]
Փետրվարին Թել Ավիվում կազմակերպվելու է տուրիստական տոնավաճառ, որին Թուրքիան ծրագրում է մասնակցել շատ մեծ տաղավարով: Բայց Իսրայելում Թուրքիայի դեմ հայտարարված տուրիզմի բոյկոտը շարունակվում է ու հետզհետե ավելի լայն թափ ստանում: Իսրայելական արհմիությունների 98 տոկոսը մասնակցում է այդ բոյկոտին: Ըստ թուրքական «Anka» լրատվական գործակալության, արհմիությունները պահանջում են, որ Էրդողանը ներողություն խնդրի իր հակաիսրայելական ելույթների համար, եթե […]
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի և Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Այն իրկանացվել է թուրքական կողմի նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է թուրքական «CnnTurk» լրատվական ծառայությունը: Հղում տալով արտգործնախարարության աղբյուրներին` «CnnTurk»-ը տեղեկացնում է, որ Դավութօղլուն Քլինթոնին ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և Թուրքիայի մտահոգությունները դրանց շուրջ: Դավութօղլուն […]
Թուրքիայի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովում լարված իրադրություն է ստեղծվել հայ-թուրքական արձանագրությունների շուրջ ծավալված քննարկման ժամանակ: Այս մասին տեղեկացնող «Vatan» օրաթերթը հայտնում է, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժեր` «ժողովրդահանրապետական» և «Ազգայնական շարժում» կուսակցությունները պահանջել են հետ վերադարձնել վավերացման համար ներկայացված արձանագրությունները` ի պատասխան ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման: Հանձնաժողովի նախագահ Մուրաթ Մերջանն էլ հակադարձել է, թե «դա […]
Երևանի և Անկարայի միջև շարունակվող բանակցային գործընթացներին սկսել են շատ արագ արձագանքել օտարալեզու հայտնի լրատվամիջոցները: Ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ն գրում է, թե նախագահներ Սերժ Սարգսյանի և Աբդուլլաh Գյուլի «ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում մեծ դժվարությամբ ստորագրվեցին հայտնի Արձանագրությունները, որոնք իրենցից ներկայացնում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մանրամասն ծրագիր: Սակայն այսօր ստեղծվել է «ծայրահեղ բարդ բանակցային իրավիճակ», որի արդյունքում այս […]
Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կիզակետում հայտնվել է նոր սկանդալային տեղեկություն: «Taraf» թերթը բարձրաձայնել է Թուրքիայում զինվորական հեղաշրջում իրականացնելու նոր ծրագրի մասին: Աղբյուրի համաձայն` 2002 թվականին, երբ իշխանության է եկել Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, անմիջապես հետո որոշ գեներալներ զինվորական հեղաշրջման ծրագիր են պատրաստել, որը կոչվել է 1971 թվականին հեղաշրջման հայտնի օպերացիայի անունով` «Բալյոզ»: Ծրագրի նպատակը […]




